Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, November 11, 2021

Ռուսական նախկին ղեկավարների նոր կիսանդրիները


Ռուսաստանում՝ Մոսկվայում, բացել են  անցյալի խորհրդային առաջնորդների՝ Իոսիֆ Ստալինի և Վլադիմիր Լենինի կիսանդրիները։ Նրանք նպաստել են ԽՍՀՄ-ի ստեղծմանը։ Այս կիսանդրիները դրվել են Ռուսաստանի մյուս նախկին առաջնորդների՝ Միխայիլ Գորբաչովի և Նիկոլայ II ցարի կողքին։

Ստալինը իր ղեկավարության ժամանակ միլոնավոր ռուսների է սպանել։ Մարդիկ հակասական արձագանքներ ունեն այս նոր արձանների շուրջ։

Մի ռուս քաղաքագետ ասում է, որ մարդիկ պետք է  խոսքի ազատություն ունենան այդ արձանների մասին, բայց «Այս պատմությունը ետ շրջել չի լինի»։ Մի կին ասում է, որ բոլորը գիտեն, թե ինչ  դաժան մարդ է եղել Ստալինը, և չի կարծում, որ ճիշտ է նման մարդկանց հիշելը։

Մի մարդ էլ ասում է, որ շատ լավ է հիշել պատմությունը, ինչպես լավ, այնպես էլ վատ՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով։ Նա ասում է, որ պատմությունը «եղել և անցել է»։

թարգմանությունը՝ Մարիաննա Մանուկյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment