Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 13, 2019

Ուիլյամ Ս.Բերրոուզ/ Իսպանիայում և 42 փողոցում

Ես պատմում եմ քեզ մի տեղի մասին բայց դու չես հասկանում որ դա պատմության մի մասն է։
Ես լուռ տագնապի մեջ եմ մոռացված անբարեկարգ տանը 
Փորձում եմ խոսել բայց ձայնս դուրս չի գալիս մարդիկ մտածում են ուր եմ ես
բայց չեմ կարողանում գրավել նրանց ուշադրությունը։
Ձայները կտրտվում են երբ վազում եմ դեպի վերջին հույսը. 
սպանելով իմ ժպիտը և ուրախությունը
ինձ կկոտրեն և կտանեն ինձ դեպի անդունդ
խոսքի փորձերը վնասում են ինձ բայց ես հետևում եմ լույսին
մահվան շշունջը չի լսվում Իսպանիայում և 42 փողոցում,
ես ավելի եմ կոտրվում բայց չեմ կանգնում անգամ երբ անցնում եմ մթության միջով
ես միևնույն է վանդակի մեջ եմ բայց դա մահ չէ քանի որ դեռ կա հույս 
Իսպանիայում և 42 փողոցում.

Թարգմանությունը՝ Շուշան Պետրոսյանի
Թարգմանության խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment