Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, November 9, 2016

Երկու կյանք/ Ընկերությունը շարունակվում է

Ջորջ Մասս

Գլուխ երկրորդ

Մեգանը  պառկած էր  գետի ափին՝ խոտերի վրաձեռքերը գլխի տակ։ Նայում էր երկնքին ու մեղմորեն երգում:
-Կարո՞ղ ես չշարժվել,- ասաց Հյուն՝ հենված ծառի բնին,-փորձում եմ նկարել քեզ:
Մեգանը պառկել ու վայելում էր տաք երեկոն: Երբեմն նա չէր իմանում՝ ինչ ասի Հյուին: Այն ժամանակվանից, երբ Հյուն սկսել էր աշխատել, նրանց կյանքը այլևս առաջվանը չէր, և Մեգանը գիտեր, որ Հյուն երջանիկ չէ ներքևում՝ հանքահորում: Բայց այս երեկո, նա զգում էր, որ իր կյանքում ամենալավ մարդը Հյուն է:

-Ո՞նց է,-հարցրեց Հյուն՝ նկարը տալով Մեգանին: Նա պառկեց Մեգանի կողքին: - Մի օր ես հարուստ կլինեմ:
-Հա՞, և ինչպե՞ս,-հարցրեց Մեգանը:
-Կվաճառեմ նկարներս ինչ-որ մեկին, կամ հնարավոր է՝ կգնամ Լոնդոն և մի լավ աշխատանք կգտնեմ,-պատասխանեց Հյուն:
-Ես հավանում եմ քո նկարները: Կարծում եմ՝ դու իրոք լավ նկարիչ ես,-ասաց Մեգանը,-բայց ոչ ոք այստեղ  այդքան փող չունի, որ ծախսի այսպիսի բաների վրա: Իսկ Լոնդոն գնալը վատ միտք է. պատերազմից այն դարձել է վտանգավոր տեղ:
-Օհ, Մեգան, երազում եմ, էլի,-պատասխանեց Հյուն,-դու չունե՞ս երազանքներ:
-Ունեմ, բայց կարծես դրանք ամեն օր փոխվում են,-ասաց աղջիկը ծիծաղելով: Գնացինք։
 Մեգանը թռավ տեղից և քաշեց Հյուի ոտքերից:
- Եկ մի քիչ էլ քայլենք, հետո ես կգնամ տուն:
-Կարո՞ղ եմ դիպչել մազերիդ, Մեգան,- հանկարծ հարցրեց Հյուն: -Դրանք այնքան փափուկ են երևում:
Մեգանն անակնկալի եկավ, բայց թույլ տվեց: Հաճելի էր զգալ, թե նրա մատներն ինչպես են իր մազերի վրայով սահում: Մեգանի դեմքն սկսեց այրվել: Հյուն նայեց նրան և համբուրեց: Թվաց՝ դա ճիշտ որոշում էր:
-Ո՛չ, -ասաց Մեգանը, սակայն հեռու չգնաց: -Եթե հայրս հիմա տեսներ մեզ, այլևս չէր թողնի ինձ քեզ հետ դուրս գալ:
-Կներես,-ասաց Հյուն՝ չիմանալով, թե ինչ անի հետո: Բոլոր տեսակի զգացմունքները խառնվել էին նրա մեջ, դրանք նոր էին և հրաշալի:
-Մեգան, դու հավանու՞մ ես ինձ,-հարցրեց Հյուն՝ շարունակելով մոտ կանգնել աղջկան:
-Այո, իհարկե,-պատասխանեց Մեգանը,-մենք բավական երկար ժամանակ է, ինչ ընկերներ ենք, դու գիտես, որ ես հավանում եմ քեզ:
-Բայց, ես «հավանել» ասելով նկատի ունեի ... ուրիշ իմաստով, ոչ ուղղակի՝ որպես եղբայր ու քույր,- ասաց Հյուն,-ես կարծում եմ՝ դու հրաշալի ես, կլինե՞ս իմ ընկերուհին:
-Օհ, Հյու, այո, ես կլինեմ քո ընկերուհին,-ասաց Մեգանը, -բայց մենք ոչ մեկին չպետք է պատմենք դրա մասին: Իմ ծնողները ...
Բայց Հյուն ընդհատեց նրան:
-Եվ եթե երկուսս էլ նույն բանը զգանք երկու տարվա ընթացքում, այդ ժամանակ ես կհարցնեմ քո հորը, թե կարող եմ արդյոք ամուսնանալ քեզ հետ:
Հյուի միտքն իրենից առաջ էր ընկնում:
Մեգանը ծիծաղեց.
-Այո, բայց հիմա մենք պետք է այնպես անենք, որ բոլորը կարծեն, թե մենք դեռևս ուղղակի ընկերներ ենք: Ոչ ոք չպետք է տեսնի մեզ իրար ձեռք բռնած կամ դրա նման բաներ: Եթե իմ հայրը լսի մեր մասին, նա կարգելի ինձ քեզ հետ հանդիպել: Դու գիտես՝ նա ինչպիսն է:
Նրանք քայլեցին դեպի տուն՝ երջանիկ մեկը մյուսի ներկայությունից. Հյուն մոռացավ իր տան և աշխատանքի խնդիրները, իսկ Մեգանը մոռացավ հոր՝ իր հետ կապված քոլեջի ծրագրերը։ Նա գիտեր, որ հայրը մեծ հույս է  կապում իր հետ: Եվ այդ խեղճ ածխահանը իր հարբեցող հոր հետ այդ ծրագրերի մեջ չէր մտնում:


Թարգմանությունը՝ ընտրությամբ անգլերենի խմբի սովորողների
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment