Ջրհորն ընկածը
Օրերից մի օր մի անհաջողակ մարդ քայլում էր անտառով և հանկարծ ընկնում է մամռակալած, չորացած ջրհորը: Չնայած իր բազբաթիվ փորձերին՝ նա ոչ մի կերպ չի կարողանում այդտեղից դուրս գալ:
Վերջիվերջո սկսում է օգնություն կանչել։ Որոշ ժամանակ անց նրա ձայնը
լսում են
փայտահատները:
Նրանք
պարանի
մի
ծայրը
գցում են
ջրհորը և բղավում.
-Բռնի՛ր պարանից, և մենք քեզ կհանենք այդտեղից:
Մեծ էր նրանց զարմանքը, երբ ջրհորից լսվեց պատասխանը.
-Բարեկամնե՛րս, նախ օգնեք
ինձ
բռնել
պարանը:
Անհնար
է փրկել
մի մարդու,
ով չի
ուզում փրկվել։
Երկու ծույլերը
Մի երկրում թագավորը
որոշում է զվարճանալ և կազմակերպում է բարեգործական միջոցառում այն պայմանով, որ կկերակրի
ծույլերին: Իմանալով թագավորի առատաձեռնության մասին՝ դեպի պալատն էին շտապում մարդկանց
խմբերը, և յուրաքանչյուրը պնդում էր, որ ինքը ծույլ է:
Այդ միջոցառոման համար
հատուկ շինություն էր կառուցվել, որտեղ տանում էին բոլոր ցանկացողներին: Երբ բոլորը
տեղավորվեցին, թագավորը հրամայեց շինությունը հրդեհել:
Տեսնելով կրակը՝ բոլորը
տագնապած դուրս վազեցին շինությունից: Սակայն երկու հոգի մնացին, և նրանցից մեկը մյուսին
ասաց.
-Ինչ- որ մեջքս տաքացել
է:
Երկրորդը պատասխանեց.
-Թեքվիր կողքիդ վրա:
Տեսնելով նրանց՝ արքան
ասաց.
-Սրանք են իրական ծույլերը:
Տարեք սրանց և կերակրեք:
Թարգմանությունը՝ Տիգրան Դանիելյանի (10-րդ դասարան)
0 մեկնաբանություն:
Post a Comment