Մի օր, մի շատ հարուստ ընտանիքի հայր իր որդուն տանում է
գյուղ, որպեսզի նրան ցույց տա՝ ինչպես են ապրում աղքատ մարդիկ: Նրանք մի քանի օր անց
են կացնում մի ընտանիքում, որը շատ բան չուներ: Վերադարձին հայը որդուն հարցնում է.
-Քեզ դուր եկա՞վ մեր այցելությունը:
-Հիանալի էր, հայրի՛կ:
-Տեսա՞ր՝ ինչպես են ապրում աղքատ մարդիկ,- հարցրեց հայրը:
-Այո,-ասաց որդին:
- Իսկ ի՞նչ սովորեցիր:
-Ես տեսա, որ մենք միայն մեկ շուն ունենք, իսկ նրանք՝ չորսը:
Մենք մեկ լողավազան ունենք, որը այգու կեսն է զբաղեցնում, իսկ նրանք մի մեծ առու ունեն:
Մենք մեր այգում լապտերներ ունենք, իսկ նրանք՝ աստղեր:
Մենք մեծ պատկերասրահ ունենք, իսկ նրանք`հորիզոն:
Մենք սեփական տարածք ունենք, իսկ նրանք` անծայրածիր դաշտեր:
Մենք ծառայողներ ունենք, նրանք իրենք կարող են ծառայել ուրիշներին:
Մենք ուտելիքը գնում ենք, իսկ նրանք մշակում, ստեղծում են:
Մենք մեզ պաշտպանում ենք պատերով, իսկ նրանց պաշտպանում են
իրենց ընկերները:
Հայրը չկարողացավ ոչինչ ասել:
Որդին ավելացրեց.
-Շնորհակալ եմ, հայրիկ, որ ինձ ցույց տվեցիր այն ամենը, ինչ
մենք չունենք:
Թարգմանությունը՝ Արտակ Նշանյանի, Տիգրան Աբրահամյանի, Ադել Միքայելյանի, Սոնա Բեզիրգանյանի, Արման Մարտիրոսյանի:
Խորհրդատու՝ Աննա Մարության
0 մեկնաբանություն:
Post a Comment