Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 7, 2016

Տեղիցդ վեր կաց. ինքդ քեզ մոտիվացնելու 13 եղանակ, երբ ճգնաժամի մեջ ես

Երբեմն մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք ընկնում, որ նույնիսկ դրական փոփոխություններ անելու մասին մտածելը շատ դժվար է թվումԲայց մի հուսահատվիր. շատ փոքր քայլերով կկարողանաս սկսել դրական փոփոխությունների ճանապարհըԳիտեմ, գիտեմ, երբեմն անհնար է թվումզգում ես, որ ոչինչ չես անում: Ես  զգացել եմ  և ժամանակ առ ժամանակ զգում եմ դա: Մենակ դու չես։ Բայց ես մի քանի եղանակ եմ գտել՝ ճգնաժամից դուրս գալու համար:


1.Մեկ նպատակ. երբ էլ որ ես ճգնաժամի մեջ եմ ընկել, հասկացել եմ, որ հաճախ դա նրանից է, որ ընթացքի մեջ չափից շատ բան ունեմ իմ կյանքում: Ես փորձում եմ չափից շատ բան անել: Իսկ դա խլում է իմ էներգիան և մոտիվացիան: Երևի թե դա ամենահաճախ հանդիպող սխալն է, որ մարդիկ անում են։ Նրանք փորձում են միանգամից իրականացնել շատ նպատակներ: Դուք չեք կարող պահպանել ձեր էներգիան և կենտրոնացվածությունը (նպատակն իրականացնելու համար ամենակարևոր երկու բաները), եթե փորձում եք իրականացնել երկու կամ ավելի նպատակ միանգամից: Անհնարին բան է՝ ես ինքս շատ եմ փորձել: Դուք պետք է ընտրեք մեկ նպատակ ներկայի համար և վերջնականապես կենտրոնանաք դրա վրա: Գիտեմ, որ բարդ է, նորից ասում եմ իմ փորձից: Դուք միշտ կարող եք իրականացնել ձեր մյուս նպատակները, երբ իրականացնեք այս Մեկը:
2.Գտեք ոգեշնչման աղբյուր: Ոգեշնչման իմ աղբյուրը այն մարդիկ են, ովքեր հասել են այն նպատակին, որին ես նույնպես ձգտում եմ, կամ այն մարդիկ, ովքեր դեռևս աշխատում են դրա վրա: Ես կարդում եմ այլ բլոգներ, գրքեր, ամսագրեր: Ես փնտրում եմ գուգլում իմ նպատակի մասին, հաջողության մասին պատմություններ:
3.Ոգևորվեք: Սա ակնհայտ բան է, սակայն շատ մարդիկ չեն մտածում դրա մասին։ Եթե ուզում եք դուրս գալ ճգնաժամից, ոգևորվեք ձեր նպատակից: Բայց ինչպե՞ս կարող եք մի բան անել, եթե մոտիվացված չեք: Լավ, դա սկսում է այլ մարդկանից ոգեշնչվելուց (տե՛ս վերևում), բայց դու պետք է բռնես այդ ոգևորությունը և դրա վրա կառուցես: Ես ինքս, հասկացել եմ, որ դրա մասին խոսելը այլ  մարդկանց հետ և կարդալը դրա մասին ինչքան հնարավոր է,  երևակայելը հաջողակ լինելու մասին (մտքում տեսնելով նպատակի իրականացման օգուտները), ոգևորում են ինձ: Հենց որ դա արեցի, առիթ ունեցա այդ էներգիան առաջ տանելու և շարունակելու ընթացքը:
4.Ակնկալիքներ ունեցեք։ Սա կարող է ծանր թվալ, և շատ մարդիկ գուցե բաց թողնեն այս քայլը, բայց այն իրոք գործուն է: Եթե ոգեշնչում ունեք և ուզում եք նպատակ իրականացնել, մի սկսեք անմիջապես: Մեզանից շատերը ոգևորվում են և ցանկանում սկսել հենց այսօր: Դա սխալ է: Օր նշանակեք ապագայում ՝ մեկ կամ երկու շաբաթից, կամ նույնիսկ մեկ ամսից և նշանակեք այն որպես մեկնարկի օր: Նշեք այն օրացույցի վրա: Ոգևորվեք այդ օրով, համարեք այն ամենակարևոր օրը ձեր կյանքում, քանի որ, մեկնարկը ձգձգելով, դուք ակնկալիքներ եք ստեղծում և մեծացնում եք նպատակի համար կենտրոնացվածությունը  և էներգիան:
5.Գրառեք Ձեր նպատակը: Գրեք ձեր նպատակը մեծ տառերով: Մի քանի բառ ավելի երկար գրեք և փակցրեք պատին կամ սառնարանին: Փակցրեք տանը կամ աշխատանքի վայրում, փակցրեք աշխատասեղանի վրա: Ձեզ պետք են մեծ հիշեցումներ՝ նպատակի մասին կենտրոնացվածությունը և ոգևորությունը պահպանելու համար: Ձեր նպատակի նկարը նույնպես կօգնի:
6.Պարտավորվեք հրապարակայնորեն: Մեզանից ոչ ոք չի ցանկանում վատը երևալ մյուսների առջև: Մենք հավելյալ ճանապարհ կանցնենք, որպեսզի անենք այն, ինչ ասել ենք հրապարակայնորեն: Օրինակ, երբ առաջին անգամ ցանկանում էի վազքի մարաթոնին մասնակցել, ես սկսեցի իմ տեղական օրաթերթի մի սյունակը դրա մասին գրել: Գուամի ամբողջ կղզին (160 հազարանոց բնակչությամբ) գիտեր իմ նպատակի մասին: Ես չէի կարող հանձնվել և նույնիսկ իմ մոտիվացիան տատանվում էր, բայց ես չհանձնվեցի և արեցի դա: Հիմա դուք կարող եք չպարտավորվել ձեր նպատակի մասին ձեր օրաթերթում, բայց կարող եք ասել դա ձեր ընկերներին, ընտանիքին կամ աշխատակցին, կամ կարող եք հրապարակել ձեր բլոգում, եթե ունեք: Մեկ անգամով մի բավարարվեք, այլ արեք այնպես, որ գործընթացի վերաբերյալ թարմացումները լինեն ամեն շաբաթ կամ ավելի հաճախ:
7.Մտածեք դրա մասին ամեն օր: Եթե դուք ձեր նպատակի մասին ամեն օր մտածեք, այն կսկսի ավելի իրական թվալ: Սրան նպատակի մասին գրությունը պատին կամ աշխատասեղանին փակցնելը  (ինչպես նշված է վերևում) հավելելը շատ է օգնում: Ինքներդ  ձեզ ամեն օր հիշեցումներ ուղարկելը նույնպես օգնում է, և եթե ամեն օր թեկուզ 5 րոպե կարողանաք մի փոքր բան անել նպատակի համար, ձեր նպատակը գրեթե կիրականանա:
8.Աջակցություն ստացեք:  Շատ բարդ է միայնակ որևէ բան անելը: Երբ ես որոշեցի մասնակցել վազքի մարաթոնին, ունեի ընկերներիս և ընտանիքիս աջակցությունը և ունեի հրաշալի վազող համայնք Գուամում, որը ոգևորում էր ինձ 5 հազար կիլոմետր և վազում էր ինձ հետ: Գտեք ձեր աջակցությունը իրական կյանքում կամ համացանցում, կամ երկուսն էլ:
9. Գիտակցեք, որ կա մակընթացություն և տեղատվություն: Մոտիվացիան հաստատուն մի բան չէ, որ միշտ ձեզ հետ լինի: Այն անընդհատ գալիս, գնում է, ինչպես մակընթացությունն ու տեղատվությունը: Հասկացեք, որ եթե մոտիվացիա չկա, դա վերջնական չէ: Այն կվերադառնա: Միևնույն ժամանակ, կարդացեք ձեր նպատակի մասին , օգնություն խնդրեք, կամ արեք այստեղ նշված քայլերը՝ ձեր մոտիվացիան վերադարձնելու համար:
10.Կառչեք դրանից։ Ինչ էլ որ անեք, մի հանձնվեք: Նույնիսկ եթե մոտիվացիա չեք զգում այսօր, այս շաբաթ, մի հանձնվեք: Նորից այդ մոտիվացիան կվերադառնա:  Ձեր նպատակը նմանեցրեք մի երկար ճանապարհորդության, և այդ ճգնաժամը՝ ընդամենը մի խոչընդոտի: Դուք չեք կարող հանձնվել ամեն փոքր խոչընդոտից: Մնացեք նրա հետ երկար ժամանակ, հոսանքի հետ լողացեք և կհասնեք հաջողության:
11.Փոքր հաջողությունների վրա հիմնվեք: Նորից, եթե դուք սկսեք քչից շաբաթվա համար, հաջողության կհասնեք: Չեք ձախողի, եթե ինչ-որ խելքից դուրս հեշտ բան սկսեք: Ո՞վ չի կարող երկու րոպե վարժություն անել (եթե՝ դուք, ապա ներողություն եմ խնդրում): Եվ դուք հաղթանակած կլինեք: Վերցրեք այդ փոքր հաջողության զգացողությունը և հիմնվեք դրա վրա: Օրինակ՝ ավելացրեք 2-3 րոպե ձեր ամենօրյա վարժությանը: Ամեն քայլից հետո (ամեն քայլը պետք է տևի մոտ մեկ շաբաթ) դուք ձեզ ավելի հաջողակ կզգաք: Ամեն քայլն արեք շատ, շատ փոքր և չեք ձախողի: Մի քանի ամսից ձեր աննշան քայլերը կավելացնեն առաջընթացը և կտանեն հաջողության:
12.Մտածեք օգուտների մասին, այլ ոչ թե դժվարությունների: Շատ հաճախ հանդիպող սխալ է, երբ մենք մտածում ենք, թե որքան բարդ է ինչ-որ բան: Վարժությունն այնքան բարդ է թվում: ընդամենը մտածելը դրա մասին արդեն հոգնեցնում է: Սակայն փոխանակ մտածեք, թե որքան հոգնեցնող է վարժությունը, կենտրոնացեք նրա վրա, թե ինչքան լավ կզգաք ձեզ, երբ ավարտեք և ինքան առողջ  ու նրբակազմ կդառնաք երկարատև վազքից հետո: Ինչ-որ բանի օգուտները էներգիա կհաղորդեն:
13. Լռեցրեք բացասական մտքերը։ Փոխարինեք դրանք դրականներով: Այս տողերի հետ մեկտեղ, շատ կարևոր է սկսել դիտարկել մտքերը: Ճանաչեք բացասական ինքնազրույցը, որը առաջացնում է հենց ձեր ճգնաժամը: Ուղղակի անցկացրեք մի քանի օր՝ տեղեկանալով ամեն բացասական մտքի մասին: Հետո՝ մի քանի օր անց, փորձեք տրորել այդ բացասական մտքերը, ինչպես մի որդի, և հետո փոխարինեք դրանք համապատասխան դրական մտքերով: Տրորեք, «Սա շատ բարդ է»-ն և փոխարինեք այն «Ես կարող եմ դա անել: Եթե այն տխմար Լեոն կարող է, ապա ես էլ կարող եմ»-ով: Սա կարող է անհեթեթ թվալ, բայց իրոք գործում է:

Ապագան գուշակելու լավագույն միջոցը այն կերտելն է (Պետր Դրյուքեր):


Փոխադրեց Տիգրան Աբրահամյանը, 11-րդ դասարան
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment