Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, November 17, 2016

Գրենլանդիայի շնաձուկը կարող է ապրել 400 տարի

Մենք գիտեինք, որ որոշ կենդանիներ, ինչպիսիք են գալապագոսյան հսկա կրիան և կետը, ապրում են 200 տարի, սակայն պարզվում է, որ  Գրենլանդիայի շնաձուկը կարող  է ապրել մինչև 4 դար:

Պատկերացրեք, որ կա կենդանի, որն ապրում է  2016թվին, բայց ծնվել է Լյուի 13-ի թագավորության ժամանակ (1610-1643 թ.): Վերջերս մի ուսումնասիրություն է հրապարակվել «Գիտություն» ամսագրում, որում հաստատվում է, որ   գրենլանդական շնաձուկը միակ ողնաշարավոր կենդանին է, որ կարող է ապրել 400 տարի: Նրա գաղտնի՞քը։ Շնաձկան դանդաղ աճը պայմանավորված է Ատլանտյան օվկիանոսի սառը ջրերով (2-7˚C) : Նա տարեկան աճում է 1սմ և կարող է ձագ ունենալ 150 տարեկանում: Մա  ամենամեծ մսակեր շնաձուկն  է, Սպիտակ շնաձկան հետ միասին  (կարող է հասնել  7.5 մետր երկարության): Շատ զգուշավոր է, և նրան առաջին անգամ կարողացել են  նկարել 1995 թվին:

Գրենլանդական շնաձուկը ամենաթունավոր ձուկն է, սակայն այդ փաստը մարդկանց չի խանգարում ուտելու  նրա  միսը։ Շատ գնահատվում է Գրենլանդիայում և Իսլանդիայում:  Նրա միսը պիտի եփվի մի քանի անգամ, որպեսզի միջի նեյրոտոքսինները դուրս գան: Մարդկանց դեմ հարձակումներ գրեթե չկան, միայն մեկ անգամ է այդպիսի դեպք եղել:


Թարգմանեցին Աննա Հարություննյանը, Սոնա Բեզիրգանյանը, Տիգրան Աբրահամյանը, Ադել Միքայելյանը, Արտակ ՆշանյանըՍյուզի  Եղոյանը:

ԽորհրդատուԱննա Մարության

0 մեկնաբանություն:

Post a Comment