Բրիտանական BMT Nigel Gee ընկերությունը ստեղծել է մի կառույց, որը
կլողա ջրի
վրա։
Ընկերության աշխատակիցները կարծում են, որ
կյանքի ապագան ծովի
վրա
է:
Լողացող կառույց նախագիծն անվանվեց «Ուտոպիա»: Այն
բաղկացած է
կեցությանը հարմարեցված 11 տախտակամածներից։ Կառույցից կարող ես շրջապատը դիտել 360 աստճանով,
և
այն
4 ուղղաթիռի վայրէջքի տեղ
ունի:
«Ուտոպիա» նախագիծը բացվել է Մոնակոյում: Դեռ հայտնի չէ, թե ինչքան գումար է պետք եկել կառույցի համար և ինչպիսի հաճախորդներ հետաքրքրված կլինեն նրա ձեռքբերումով:
Լողացող քաղաքն ըստ էության լողում է 4 հարթակների վրա: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն կայուն պահելու մեխանիզմ, եթե նույնիսկ արտակարգ պայմաններ լինեն: Այն կարող է շարժվել ցածր արագությամբ, իսկ բարձրությունը կազմում է 65 մետր: 13-րդ հարկում աստղադիտարանն է, ներքևում՝ քաղաքային հարմարությունները՝ խանութները, բարերը, լողավազանները, ռեստորանները:
Նախագծման գծով ղեկավար Ջեյմս Ռոյն (James Roy) ասում է, որ ապագայի պատկերները հաճախ սահմանափակվում են ներկայի և անցյալի իմացությամբ: «Ուտոպիա» նախագիծը կառույց է, որտեղ հնարավոր է միաժամանակ և՛ ապրել, և՛ ճանապարհորդել:
Կառույցի մեջտեղով անցնում է մի սյուն, որը ջրի տակ է մնում և գործում է որպես խարիսխ: Կա նաև նավահանգիստ, որը թույլ է տալիս մտնել ծով: Դիզայնը մշակվել էր Island Yacht Design կազմակերպության համագործակցությամբ: Այս կազմակերպությունը մասնագիտացել է զբոսանավերի, առևտրային և մարտական նավերի դիզայնի մեջ, և օգտագործում է արդյունաբերության շարժիչ հանդիսացող նորարարական տեխնոլոգիաներ:
Թարգմանությունը՝ Արարատ Միդոյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment