Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, May 18, 2023

Վաշինգտոնը պահանջում է Մեքսիկայից հանձնել «Էլ Չապոյի» որդուն – Թարգմանություն


Մեքսիկայի կառավարության աղբյուրը հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնական խնդրանք է ներկայացրել Մեքսիկա՝ տարեսկզբին Մեքսիկայի իշխանությունների կողմից ձերբակալված նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդուն՝ Օվիդիո Գուսմանին արտահանձնելու մասին։ 

Հոգիս քեզ կտամ. Իրակլի Չարկվիանի






Կրկին անձրև է գալիս,
Կրկին ձյուն է գալիս,
Կրկին ժամանակը տանում է տխրությունն,

Իրակլի Չարկվիանի . Կարոտում եմ

 Կրկին երևաց սպիտակ լուսինը

Եվ սերը նմանվեց հիշողության, 
Իսկ ես իրահարվեցի քո մասին երազանքին,
Եվ այս երգը չի թողնում ինձ: 

Կարոտում եմ, կարոտում,
Կարոտում եմ քո մեղմ ձայնը.
Քո ձայնը…

Կրկին հեռվում մնացի,
Կրկին միայնակ.

Saturday, May 6, 2023

Տարեցները փնտրում են երիտասարդ սենյակակիցներ


Կացարան՝ ծառայությունների դիմաց. Կոմպիենի մի ասոցիացիայի կողմից առաջարկված այս նախաձեռնությունը գրավիչ է և՛ ուսանողների, և՛ տարեցների համար։
Սկզբունքը պարզ է․ բնակեցնել ուսանողներին տարեցների տներում ակտիվ ներկայության կամ մատուցած ծառայությունների դիմաց։ Անընդհատ ավելի ու ավելի մեծ հաջողությունների հասնող Ensemble 2 Générations ասոցիացիան, որը ղեկավարվում է Բլանդին Լավուանի կողմից, գրեթե երկու տարի է, ինչ առաջարկում է արդյունավետ փորձի փոխանակում՝ Կոմպիենում կացություն գտնելու համար։ 
Միջսերնդային համակեցությունը հիմնված է երեք տարբեր բանաձևերի վրա.
Thursday, May 4, 2023

Ադամի օրագիրը (հատված).


Ուրբաթ — Անվանումները շարունակվում են առաջանալ չմտածված ձևով, չնայած իմ
թափած բոլոր ջանքերին։ Ես ունեի մի շատ լավ անու իմ կալվածքի համար, որը հնչում է շատ երաժշտական ու գեղեցիկ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԱՅԳԻ։ Ես մտքումս շարունակում եմ այդպես անվանել, բայց այլևս ոչ հրապարակայնորեն: Նոր արարածն ասում է, որ ամբողջը անտառներ
են, ժայռեր և բնապատկերներ, այդ պատճառով էլ այն ոչ մի նմանություն չունի այգու հետ։ Նա ասում է, որ դա ՆՄԱՆ է զբոսայգու, և ուրիշ ոչնչի, միմիայն զբոսայգու։ Հետևաբար, առանց ինձ հետ խորհրդակցելու, նա իմ այգին վերանվանեց ՆԻԱԳԱՐԱ ՋՐՎԵԺԻ ԱՅԳԻ: Ինձ թվում է՝ սա
չափից ավելի է՝ կամայականություն: Եվ արդեն ցուցանակ կա՝ «ՄԻ ՔԱՅԼԵՔ ԽՈՏԱԾԱԾԿԻ ՎՐԱՅՈՎ»։
Ես այլևս այդքան երջանիկ չեմ, որքան նախկինում։

Եվայի օրագիրը (հատված)



Շաբաթ
— Ես հիմա գրեթե մի ամբողջ օրեկան եմ։ Երեկ եմ ծնվել։ Ինձ այդպես է թվում։ Եվ պետք է որ այդպես լինի, որովհետև եթե երեկ չէ առաջին օր եղել է, ես դեռ ծնված չէի, երբ դա տեղի ունեցավ, հակառակ դեպքում ես կհիշեի այն: Իհարկե, կարող էր այնպես լինել, որ ես չնկատեի անցյալ օրվա լինելը: Շատ լավ, ես հիմա շատ ավելի զգոն կլինեմ, և եթե նախանցյալ օրը նորից տեղի ունենա, ես նշում կանեմ: Լավ կլինի հենց հիմա սկսել և թույլ չտալ, որ արձանագրությունները խառնվեն, քանի որ ինչ-որ բնազդ ինձ հուշում է, որ այս մանրամասները մի օր կարևոր կլինեն պատմաբանների համար:
Ես ինձ, իսկապես, զգում եմ ինչպես փորձ, հենց բառիս բուն իմաստով՝ փորձ։ Դժվար թե ուրիշ մեկն իրեն այդքան փորձ զվար, որքան ես եմ զգում, և ես սկսում եմ համոզվել, որ ԵՍ պարզապես փորձ եմ, և ոչ ավելին:
Այդ դեպքում, եթե ես փորձ եմ, ապա արդյո՞ք այդ ամբողջը միայն ես եմ: Ոչ, կարծում եմ՝ ոչ; Կարծում եմ, որ մնացածն էլ այդ փորձի մի մասն է: Ես դրա հիմնական մասն եմ, բայց կարծում եմ, որ մնացածն էլ իրենց մասնաբաժինն ունեն այդ գործում։ Արդյո՞ք իմ վիճակը որոշված է, թե՞ պետք է աչալուրջ լինեմ ու հոգ տանեմ այդ մասին։
Sunday, April 30, 2023

Պետրիթ Հալիլաջ

Պետրիթը մեծացել է Ռունիկ կոչվող փոքր գյուղում։ Երբ նա տասներկու տարեկան էր, պետք է մեկներ ավելի ապահով տեղ, քանի որ Կոսովոյի պատերազմի ժամանակ նրա տունը հարձակման էր ենթարկվել։ Ապրելով փախստականների ճամբարում՝ Պետրիթը նկարներ էր նկարում, որպեսզի հասկանար այն սարսափելի բաները, որ տեսել էր։ Բայց նրա նկարները օգնեցին նրան հասկանանլու նաև իր երազանքերը ապագայի համար։ Պետրիթը ուներ մեծ երևակայություն։ Նա իրեն նկարում էր որպես թռչուն, որը թռչում է հորիզոնի վրայով։ Նայեք այն նկարին, որը նա նկարել է տասներեք տարեկանում։
Friday, April 28, 2023

Վերջը. խորխե Լուիս Բորխես




Ռեկաբարենը պառկած էր։ Մաքրեց, բաց արեց աչքերն ու տեսավ եղեգնյա ցածր, թեք առաստաղը։ 
Լսվում էին կիթառի զնգոցներ՝ ասես վատ լաբիրինթոս՝ անվերջ խճճվող ու արձակվող…

Կամաց-կամաց նա վերադարձավ իրականություն՝ իր առօրյան, որը երբեք չէր փոխի այլ իրականությամբ։ Նայեց առանց ամաչելու իր հսկա, անպետք մարմնին, կոպիտ բրդյա պոնչոյին, որը փաթաթված էր իր ոտքերին: Դրսում` պատուհանի ճաղերից այն կողմ` դաշտում, ցերեկը արդեն քնել էր, բայց երկինքը դեռ լուսավոր էր։ Ձախ ձեռքով հնչեցրեց մահճակալի ներքևում կախված բրոնզե զանգը։ Այն մեկ-երկու անգամ տատանվեց։ Դռան մյուս կողմից համեստ ակորդները շարունակում էին
Thursday, April 27, 2023

Ձեռագրաբանություն․ ձեռագիրը՝ անհատականության հայելին



Բոլորիս հետ էլ կյանքի ընթացքում լինում է, որ ինքներս մեզ մեր վարքի կամ անհատականության խորքերի մասին հարցեր տանք։ Ձեռագրաբանությունը՝ արվեստ և հումանիտար գիտություն, ձեռագրի միջոցով մեզ մեր ես-ին մոտեցնելով՝ կարող է օգնել հասկանալու, թե ինչպես ենք գործում և բացահայտել մեր անհատականության թաքնված կողմերը։

Ձեռագրաբանությունը ձեռագիրն ուսումնասիրելու արվեստն է՝ անհատականության ու հիմնական վարքագծերը երևան հանելու համար։ Ձեռագրի վերլուծության հետ առնչվող առաջին աշխատանքը իտալացի Կամիլիո Բալդիի հեղինակածն է, որը լույս է տեսել 1622 թվականին։ Բայց միայն 19-րդ դարում է անհատականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել, այդ թվում՝ ձեռագրի միջոցով։