Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 4, 2024

Բհաջան Հունջան

Բհաջան Հունջանի լուսանկարը իր «Գունավոր երկխոսություններ» ինստալյացիայով © Bhajan Hunjan

Ի՞նչն է ոգեշնչել Բհաջանին դառնալու արվեստագետ


Բհաջան Հունջանը մեծացել է Քենիայի Նանյուկի քաղաքում: Նա շրջապատված էր այնպիսի մարդկանցով, որոնք իրենց շրջապատի իրերը օգտագործում էին ստեղծագործաբար։ Մայրն ու տատիկներն իրենց ժամանան անցկացնում էին կարի, ասեղնագործության և այգեգործության մեջ: Նրա հայրը շինանյութի խանութ ուներ՝ լի տարբեր գործիքներով։ Բհաջանը հաճախ իր ընտանիքի հետ ստեղծում էր իրեր՝ շարունակելով օգտագործել իր մանկության նյութերը նույնիսկ չափահաս տարիքում.դնրանք հիշեցնում էին նրան իր տան մասին:

Ի՞նչ նյութեր ունեք ձեր շուջը։ Ի՞նչն է ձեզ ստիպում մտածել տան մասին։



Բհաջանի ամենավաղ հիշողություններից մեկը այգու հողից փոքրիկ աման ծեփելն է: Բհաջանն ասում է, որ կավով մոր կողքին խաղալով՝  խաղաղվում էր, և «թվում էր՝ ժամանակը կանգնած է»:
Երբեւէ կորցրե՞լ ես ժամանակի զգացողությունը ինչ-որ  բան սարքելիս։ Ինչպե՞ս ես քեզ զգում արվեստ ստեղծելիս։
Արվեստ սովորելու համար Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո Բհաջանը խումբ ստեղծեց իր նոր ընկերների հետ՝ միասին ցուցահանդեսներ կազմակերպելով և միմյանց աշխատանքները նշելով: Նա այժմ արվեստի դասընթացներ է վարում, որոնց ընթացքում օգնում է ուրիշներին՝ գտնելու իրենց ստեղծականությունը:

Կարո՞ղ եք կազմակերպել սեփական ցուցահանդես կամ դասընթաց՝ ոգեշնչվելով Բհաջան Հունջանից: Ինչպե՞ս կարող եք խրախուսել ուրիշներին՝ ստեղծելու իրենց սեփական արվեստը։
Բհաջան Հունջան. Առճակատում © Bhajan Hunjan




Բհաջան Հունջան. Lightbox Լողացող տեքստ © Bhajan Hunjan

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Ալիս Ավետյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment