Երբ մենք դադարում ենք բարեհոգի լինել ինքներս մեր և ուրիշների նկատմամբ, մեր շրջապատի ամբոխն ավելի փոքր է darnwum, և մեր կյանքում ավելի շատ ազնվություն, բարություն և Սիրո ուժ է հայտնվում: Մի անգամ կատակեցինք, թե ինչ ենք անելու ծերության ժամանակ։ Տոլյա. «Դե, եկեք հոգեբանական բանկ բացենք»:
Գիշերվա սև թևերը հետապնդում են օրը Գունավոր բլուրների միջով, ցուցադրում են Հրաշալի աստղաքարեր, որոնք հրեղեն արևները Ցրում են իրենց հրեղեն ճանապարհով:
II Օ, իմ ընկեր, գիշերը բացառիկ գեղեցիկ է, Ավելի գեղեցիկ, քան լուսաբացն ու մայրամուտը: Այն գերազանցում է նույնիսկ խաբեության ոսկեզօծ օրերը, Եվ նրա գրավիչ ոսկե ծուղակը:
III Լսեք մինարեթներում գտնվող մուեզինների զանգը, Երեկոյան ժամը, որ միջակայքում Ահմեդին կարող է հիշվել, Թող նրան հիշեն բոլորը այս մութ խավարի մեջ:
Պատահում են մարդիկ, որոնցից հեշտ ու հաճելի է սովորել։ Բայց ամեն մարդ ունի ոսկորներիդ ամրությունն ստուգող դաժան ուսուցիչների կոհորտա։
Նա, ով սովորեցրել է, որ աշխարհը պարտավոր չէ արդարացնել քո սպասումները, ամենայն հավանականությամբ չի արդարացրել սպասումներղ: Որքան շուտ է դա տեղի ունեցել, այնքան ավելի բարդ է խնդիրը: Բայց ոչ թե նրա, այլ քո խնդիրը։ Նա, ով քեզ արթնացրել է խորը քնից, հնարավոր է, որ դա կտրուկ է արել: Ամենևին ոչ այնպես, ինչպես մայրիկն է արթնացնում՝ մանկապարտեզ գնալու համար: Եթե հանգիստ ձայն չես լսել, պետք է եղել շոկի մակարդակով բացատրել։ Միամտություն կորցնելը թանկ արժե, եթե դեռ կյանք ունես։
Ուրախ պինգվիններից մինչև ահեղ բևեռային արջ՝ տեսեք մեր ամենադաժան վայրի բնությունը:
1․Պինգվինների կուսակցություն
Էյլին Ագար, Լոնդոնի կենդանաբանական այգու Լուբեթկինի պինգվին լողավազանի լուսանկարը, [1940-1950-ականներ]
Արվեստի փաստ․ Էյլին Ագարը, որ արել է այս լուսանկարը Լոնդոնի կենդանաբանական այգում, արգենտինական ծագումով բրիտանացի նկարիչ է: Երբ նա երիտասարդ էր, Արգենտինայից Բրիտանիա մեկնեց՝ հետն ունենալով մի կով և նվագախումբ, քանի որ մայրը կարծում էր, որ երջանիկ կյանքի համար կաթ և լավ երաժշտություն է անհրաժեշտ: Նա առաջին կին սյուրռեալիստն էր և փորձարկեց արվեստ ստեղծելու նոր ձևեր և նոր նյութեր:
Բարի գալուստ «Թարգմանի՛ր» ամսագրի բլոգ: Բլոգում տեղադրվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների թարգմանությունները, ու ոչ միայն: Մեր նպատակն է օտարալեզու հոդվածները, գրական ստեղծագործությունները թարգմանել հայերեն և հայ հասարակության համար դարձնել մատչելի՝ հայերեն: