Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 28, 2022

Էյլին Ագար

 


Որոշ նկարիչներ սիրում են նկարել այն, ինչ տեսնում են, իսկ մյուսները նախընտրում են օգտագործել իրենց երևակայությունը: Սյուրռելիզմի արվեստագետները շատ են սիրել իրենց երևակայությունից օգտվել արվեստ ստեղծելու համար։ Էյլին Ագարը՝ նույնպես։

Ի՞նչ տեսակի արվեստ է ստեղծել Էյլին Ագարը:

Նրա մայրը ամերիկացի էր, իսկ հայրը՝ շոտլանդացի, և նրանք տեղափոխվեցին Լոնդոն, երբ Էյլինը մոտ տասներկու տարեկան էր: Նա բրիտանացի սյուրռեալիստ նկարչուհի էր և առարկայագործ: Ավելի շատ հետաքրքված էր գեղանկարչությամե և «ասեմբլեջ» արվեստով։ Ասեմբլեջը արվեստն այն է, երբ միացնում ես տարբեր գտած իրեր և դարձնում դրանք մի նոր բան։

Նա ասում էր․ «Ես շատ վաղուց եմ սիրել կոլաժներ անել, իրեր պատրաստել և նման բաներ։ Հաճախ այն ավելի շատ է քեզ ազատություն տալիս, քան մեկ բանի վրա սեւեռվելը։ Եթե զբաղվեք ընդամենը մեկ բանով, օրինակ՝ մենակ նկարչությամբ, կկորցնեք շատ մտքեր։ Բայց եթե դուք զբաղվում եք նաև այլ բաներով, դրանք կոնֆլիկտ կառաջացնեն ձեր գաղափարների հետ»։

Էյլին Ագարը ցանկանում էր ստեղծել այնպիսի արվեստ, որը բոլորը կկարողանան գնահատել:

Որտե՞ղից է նա գտել իր նյութերը:

Էյլին Ագար
Մարինե օբջեքթ – Ծովային օբյեկտ (1939)
Թեյթ
© Էյլին Ագարի կալվածքը

Էյլին Ագարը շատ է ճամփորդել և տարբեր երկրներում ապրել։ Մի օր, երբ նա դիտում էր մի քանի ձկնորսների Ֆրանսիայում, նկատեց, որ նրանց ցանցերից մեկի մեջ մի կաթսա է խրված: Նա հարցրեց՝ արդյոք կարող է դա վերցնել։ Պարզվեց, որ կաթան հունական ամֆորա է՝ յուրահատուկ կաթսայի տեսակ, որը 2000 տարեկան էր։

Նա օգտագործել է այն որպես իր հայտնի «Ծովային օբյեկտ» քանդակի հիմնական մաս: Ոգեշնչվելով ծովից՝ նա գտնված այլ իրերը միացրեց քանդակին: Ամեն անգամ, երբ նա արձակուրդում էր, ծովափում փնտրում էր իրեր, որոնք ծովը բերել էր ափ:

Marine Object-ը (ծովային օբյեկտը) ունի նաև խոյի եղջյուր, որը նա գտել է արվարձանում։ Արվարձանում գտած գանձն ավելացնելով ծովային թեմատիկայով իր քանդակին՝ տվել է վերջացրած աշխատանքին սյուրռեալիստական նոր գիծ։

Հաջորդ անգամ, երբ դուրս կգաք զբոսանքի, կարող եք հետաքրքիր քարեր կամ խեցիներ գտնել, որոնք կարող եք օգտագործել ձեր աշխատանքի համար։

Ջոզեֆ Բարդ
Էյլին Ագարի լուսանկարը, որը նստած է լողափին, շրջված նավակի և բազկաթոռի կողքին (1938 թվականի սեպտեմբեր)
Թեյթի արխիվ
© Ջոզեֆ Բարդի գույքը

Էյլին Ագարը ունե՞ր արվեստ ստեղծելու սիրելի տեսակ:

Էյլին Ագար
Անարխիայի հրեշտակ (1936–40)
Թեյթ
© Էյլին Ագարի կալվածքը

Ոգեշնչվելով իր մորից, ով սիրում էր հատուկ առիթների համար մեծ գլխարկներ կրել, Էյլինը հաճույք էր ստանում գլխարկներ պատրաստելուց, որոնք սյուրռեալիստական, ֆանտաստիկ թեմաներով էին: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը ծղոտե գլխարկն էր:

Նա կարմիր եղունգներ ներկեց մի զույգ նորաձև ձեռնոցների վրա և կպցրեց գլխարկին: Նա նաև ծիսական գլխարկ է պատրաստել, որը պետք է հագնի բուիլաբեզ ուտելիս, որը ձկան շոգեխաշած տեսակ է: Նա կպցրեց վառ գույներով ներկված մարջանի կտորների վրա, երկու ծովաստղ և մի հսկա ձկան ոսկոր:

Էյլին Ագարը, գլխարկը կրող գլխի քանդակ պատրաստելու համար օգտագործել է փետուրները գլխազարդի, որը կրում էր իր մայրը: Անարխիայի հրեշտակը պատրաստված էր գիպսից և պատված էր գործվածքով և կոլաժով: Ագարը ստիպված էր քանդակը երկու անգամ պատրաստել, քանի որ առաջին տարբերակը կորել էր Ամստերդամի ցուցահանդեսից վերադառնալիս։ Բայց նա դեմ չէր նորից պատրաստելուն: Այս տարբերակին ավելացրեց աչքերը փակելու համար քող, որն արտացոլում էր ժամանակի անվստահությունը: Նա այն պատրաստել է 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Չե՞ք ուզում՝ փորձեք պատրաստել ձեր սեփական էյլինագարավարի սյուրռեալիստական գլխարկը: Դուք կարող եք լվացքի զույգ ձեռնոցներ կպցնել ձեր արդեն պատկանող գլխարկին կամ մեկ այլ անսպասելի առարկայի վրա:

Նա նաեւ լուսանկարի՞չ էր

Էյլին Ագարն այնքան շատ լուսանկարներ է արել, որ իր լուսանկարչությամբ նույնպես հիացրել է: Նրա համար լուսանկարելը նման էր օրագիր պահելուն: Նա դրանք նկարագրում էր որպես «հայացք իմ կյանքին»:

Էյլին Ագարը հաճույքով լուսանկարում էր իր ճամփորդությունների ընթացքում իր տեսած ճարտարապետությունն ու բնապատկերները: Նա նաև լուսանկարել է իր սյուրռեալիստ նկարիչ ընկերների դիմանկարները, ինչպիսիք են Մեն Ռեյը և Պաբլո Պիկասոն: Երբ նա մահացավ 1991 թվականին 91 տարեկան հասակում, նրա լուսանկարները նվիրաբերվեցին Թեյթին՝ պահելու արխիվներում:

Ագարն արել է ժայռերի այս լուսանկարները, երբ հանգստանում էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բրետանի քաղաքում: Նա զարմացած էր կենդանիների, դեմքերի և մարմնի մասերի վրա, որոնք կարող էր տեսնել բնության ժայռերի գոյացություններում: Կարո՞ղ եք կենդանու տեսնել ստորև ներկայացված լուսանկարում:

Էյլին Ագար
«Le Lapin» քարի լուսանկարը Ploumanach-ում (հուլիս 1936)
Թեյթի արխիվ
© Թեյթ
Էյլին Ագար
Ժայռերի լուսանկար Ploumanach-ում (հուլիս 1936)
Թեյթի արխիվ
© Թեյթ

Հաջորդ անգամ, երբ դուրս գաք, տեսեք, թե շրջապատում կարո՞ղ եք տեսնել դեմքեր կամ կենդանիների ձևեր:

Նա նաև լուսանկարել է տանը։ Սա իր կատվի՝ Բելլայի լուսանկարն է։

Էյլին Ագար
Բելլա կատվի լուսանկարը նստած (մոտ 1936)
Թեյթի արխիվ
© Թեյթ

Ինչպիսի՞ նկարչություն է արել Էյլին Ագարը

Էյլին Ագար
Սաղմի ինքնակենսագրություն (1933–4)
Թեյթ
© Էյլին Ագարի կալվածքը

Արվեստագետները հաճախ փոխվում և զարգացնում են իրենց աշխատանքը ժամանակի ընթացքում: Երբ առաջին անգամ սկսեց նկարել, Ագարը սյուրռեալիստ նկարիչ չէր, բայց նրա նկարները ժամանակի ընթացքում ավելի սյուրռեալիստական դարձան: Նրա վաղ շրջանի նկարներից մեկը նաև ամենամեծն է: Սա նրա «Սաղմի ինքնակենսագրություն» կտավն է։
Նկարն այնքան մեծ է, որ այն բաժանված է չորս մասի։ Որոշ բաներ, որոնք դուք կարող եք տեսնել գունագեղ նկարում, նախշեր են, որոնք նման են ձկնորսական ցանցի, բույսերի, բրածոների, խեցիների և կենդանիների մեջ նրա գտած հունական ծաղկամանին: Նա հիացած էր ձկներով և ուներ իր ակվարիումը: Նա նաև հետաքրքրված էր, թե ինչպես են բրածոները պահում իրենց պատմությունը, եւ դրանք անվանում է «ժամանակի ազդանշաններ»։
Էյլին Ագարը «Սաղմի ինքնակենսագրությունը» նկարել է որպես արվեստ, որը «տոնում է կյանքը»: Նա ասել է. «Ոչ թե միայն մեկ, այլ կյանքն ընդհանրապես այս կոնկրետ և շարժվող մոլորակի վրա»:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Սոնա Սահակյանի

Advertisements

0 մեկնաբանություն:

Post a Comment