Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, October 12, 2022

Ֆրիդա Կալո


Ֆրիդա Կալոն հանրահայտ մեքսիկացի նկարչուհի է։ Ֆրիդա Կալոյի արվեստի գործերը խորհրդանշում են բնիկների մշակույթի կարևորությունը։ Չնայած Ֆրիդայի կտավները և մյուս գործերը հանրահայտ են, շատ մարդիկ նրա անձնական կյանքին ծանոթ չեն։ Այս խորհրդանշական նկարչուհու մասին համառոտ տեղեկություն տալու համար բերեմ 5 հետաքրքիր փաստ նրա կյանքի մասին։ 
Մագդալենա Կարմեն Ֆրիդա Կալո և Կալդերոնը ծնվել է 1907 թվի հուլիսի 6-ին Մեխիկոյի Կոյոական համայնքում։ Ֆրիդայի հայրը եղել է Գերմանացի, իսկ մայրն ունեցել է Իսպանացու և մեքսիկացու արյուն։ Կալոն խոսել է մաքուր իսպաներեն, անգլերեն և գերմաներեն։ 
Կալոյի նպատակը մասնագիտությամբ բժիշկ դառնալն էր, բայց մի դժբախտ պատահար փոխեց նրա կյանքի ուղղությունը։ 1925 թվին Կալոն ավտոբուսով ահավոր վթարի ենթարկվեց, ինչի պատճառով ամիսներով գամված էր մահճակալին։ Այս ժամանակահատվածում նա սկսեց ներկերով նկարել։ 
Կալոն ամուսնացած էր հայտնի մեքսիկացի նկարչի՝ Դիեգո Ռիվերայի հետ։ Նրանց հարաբերությունը հաճախ նկարագրվում էր որպես բուռն։ Ամուսնական կյանքի ընթացքում և՛ Կալոն, և՛ Դիեգոն ունեին սիրեկաններ։ Դիեգոն նաև  սիրային կապեր ուներ Ֆրիդայի կրտսեր քրոջ հետ։ Կալոյի զանազան հարաբերությունները շարքում են նրա հարաբերությունը ուկրաինա-ռուս մարքսիստ, հեղափոխական Լեոն Տրոցկիի հետ։

 Մեքսիկական 500 պեսոյի թղթադրամը մի կողմում պատկերում է Ֆրիդայի դիմանկարը, մյուսում՝ Դիեգո Ռիվերայինը:

Կալոյի կտավների մեծամասնությունը ինքնանկարներ են։ Իսկ իր խոսքերով՝ «Ես ինքս ինձ եմ նկարում, քանի որ ես ինքս ինձ ամենից լավ եմ ճանաչում»։

Իսպաներեն աղբյուրը տես` այստեղ։

Թարգմանությունը՝ Աստղ Հակոբյանի 

0 մեկնաբանություն:

Post a Comment