Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, April 12, 2020

Ինչ կա-չկա

Մարդիկ լսել են անձնական խոսակցությունը
Կանադական Վինիպեգը քաղաքում երկու ոստիկան պարեկության ժամանակ ուղղաթիռի մեջ զրուցել են և նրանց անպարկեշտ խոսակցությունը նախատեսված չէր անչափահասների  համար։ Նրանց բախտը չի բերել, որովհետև չգիտեին, որ ընդհանուր լսասարքի համակարգը միացված է, իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ ներքևում կարողանում էին լսել նրանց։
Սա շատ ամոթալի փաստ է, այս մասին որոշ մարդիկ խոսում են Twitter-ում։
Վինիպեգի ոստիկանությունը ներեղություն է խնդրում մարդկանցից։

Աղբյուրը


Ավելի առողջ մոլորակ
Կորոնավիրուսը փոխում է բնական աշխարհը։ Կառավարությունները ստեղծում են խիստ կանոններ։ Մարդիկ տնից չեն կարող դուրս գալ։ Գործարարների աշխատանքը դադարեցվում է։ Որոշ գորածարններ փակվում են։ Սա մեծ փոփոխության է ենթարկում շրջակա միջավայրը։ Տիեզերական արբանյակները տեսնում են որոշ փոփոխություններ։
Չինաստանի օդը ավելի մաքուր է։ Գիտնականները կարծում են, որ պատճառը կորոնավիրուսն է։
Իտալիան Եվրոպայում, կորոնավիրուսի նոր էպիկենտրոնն է։ Արբանյակներն այնտեղ էլ են տեսնում նմանատիպ փոփոխություններ։ Օդի որակը բարելավվում է։ Քաղաքները նույնպես ավելի մաքուր են։ Վենետիկը՝  իտալական հայտնի քաղաքը, որտեղ շատ ջրային տարածքներ կան և տուրիստներով լի նավեր, հիմա ոչ մի տուրիստ չունի, ջուրը մաքրվել է ևմեջը ձկներ են երևում։
Հնդկաստանը աշխարհի ամենաաղտոտված երկրներից մեկն էր։ Սովորաբար, Հնդկաստանում օդը շատ կեղտոտ է։ Իրավիճակը փոխվում է։ Օդը ավելի մաքուր է։ Մարդիկ կարող են տեսնել կապույտ երկինքը։

Աղբյուրը


Facebook-ի աշխատակիցները 
Այս տարի Facebook-ը ցանկանում է վարձել 10.000 աշխատող։ Նրանք ստեղծում և պատրաստում են աշխատողներին։ Ֆեյսբուքը շատ հաջողակ է։ Հիմա շատ քիչ կազմակերպություններ են նոր մարդիկ վարձում։ Կորոնավիրուսի պատճառով իրավիճակը դժվար է ամերիկայն շատ ընկերությունների համար։ Մարդիկ չպետք է շատ մոտ կանգնեն իրար, դա դանդաղեցնում է կորոնավիրուսի տարածումը։
Այնուամենայնիվ, դրա պատճառով, շատ ընկերություններ փողի խնդիր ունեն։ Դրանք ռեստորանները կամ տուրիստական գործակալությունները։ Մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը։ Փոքր ձեռնարկությունները փակվում են։ Ավելի մեծ ընկերություններ չեն ստեղծուվմ։ Մարտին 10 միլլիոն մարդ կորցրել է իր աշխատանքը Ամերիկայում։ Ֆեյսբուքը ցանկանում է օգնել և որոշել է 100 միլիոն դոլար տրամադրել փոքր բիզնեսներին։
Աղբյուրը

Թարգմանությունը՝ Եվա Բերբերյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment