Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, April 12, 2020

Երջանկություն. կյանքի տևողությամբ ձգվող հետազոտություն

Ի՞նչն է մեզ երջանիկ դարձնում: Փո՞ղը, աշխատա՞նքը, հայտնի լինե՞լը: Հրապարակում ենք հոգեբույժ Ռոբերտ Վալդինգերի հայտնի ելույթը TED- ում (technology, entertainment, design), որտեղ նա խոսում է մարդկանց և նրանց՝ կյանքից բավարարվածության շուրջ  75 տարի ձգված յուրահատուկ ուսումնասիրության արդյունքներից,  ինչը ցույց է տվել, որ մեզ և մեր բարեկեցության համար կարևոր նշանակություն ունեն ոչ թե նվաճումներն ու ձեռքբերումները, այլ մարդկանց հետ կապը, փոխըմբռնումը և հարաբերությունների որակը:

Ի՞նչն է մարդուն երջանիկ դարձնում: Հարստությու՞նը, հայտնի լինե՞լը, ակնառու ձեռքբերումնե՞րը: Դժվար թե մենք այս պատասխանները ճիշտ համարենք. համենայն դեպս, շարունակում ենք ապրել ըստ դրանց՝ մրցում ենք կարիերայի աճի համար, ձգտում ենք բարձրացնել աշխատավարձը կամ ավելացնել եկամուտը, փորձում ենք ավելի աչքի ընկնող և ընդունված դառնալ մեր ոլորտում: Մի շարք փորձեր և հարցումներ ապացուցում են դա: Բայց կան նաև ուրշ հետազոտություններ, որոնք ասում են, որ այդպիսի բաները քիչ են ազդում մեր երջանկության վրա: Մասնավորապես, ուսումնասիրությունը, որի մասին այսօր խոսելու ենք, թերևս ամենամեծն է իր ոլորտում. դրան մասնակցել է 724 մարդ, և այն տևել է, ուշադրու՛թյուն, 75 տարի: Թվում է, թե ավելին է, քան բավարար է՝ հետևելու մարդկային կյանքի զարգացմանը, մարդկային հայացքների և առաջնահերթությունների փոփոխությանը: Հոգեբույժ Ռոբերտ Վալդինգերը, որ այս երկար նախագծի չորրորդ ղեկավարն է, ասում է.
— 1938 թվականից մենք ուսումնասիրում ենք երկու խումբ տղամարդկանց կյանքը: Նախագծի սկզբում առաջին խմբի մասնակիցները Հարվարդի քոլեջի երկրորդ կուրսի ուսանողներ էին: Նրանք բոլորը ավարտել են քոլեջը Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ, և նրանց մեծ մասը գնացել է պատերազմ: Մեր ուսումնասիրած երկրորդ խումբը Բոստոնի ամենաաղքատ շրջաններից մի խումբ տղաներ էին, ովքեր ընտրվել էին հետազոտության համար հենց այն պատճառով, որ նրանք 30-ականներին Բոստոնի առավել անբարենպաստ և դաժան ընտանիքներին էին պատկանել: Նրանցից մեծ մասը ապրում էր վարձակալված բնակարաններում, որոնք ո՛չ ջուր ունեին, ո՛չ հոսանք։ Նախագծի սկզբում բոլոր երիտասարդները մասնակցել են հարցումի: Բոլորը անցել են բժշկական զննումներ: Մենք այցելել ենք նրանց տուն և խոսել նրանց ծնողների հետ: Հետո այդ երիտասարդները մեծացել են, և նրանցից յուրաքանչյուրը՝ իր ճակատագրով: Նրանք դարձեզ են գործարանի աշխատողներ, փաստաբաններ, շինարարներ և բժիշկներ, նրանցից մեկը նույնիսկ դարձել է Միացյալ Նահանգների նախագահ: Ուրիշ մեկը դարձել է հարբեցող: Ոմանց մոտ առաջացել է շիզոֆրենիա: Ոմանք անցան սոցիալական սանդուղքով ամենաներքևից մինչև ամենավերևը, իսկ մյուսները՝ հակառակ ուղղությամբ: Նախագծի հիմնադիրները նույնիսկ իրենց գաղտնի երազանքներում չէին կարող պատկերացնել, որ ես այսօր՝ 75 տարի անց, կանգնելու եմ այստեղ՝ ասելով, որ նախագիծը դեռ շարունակվում է: Երկու տարին մեկ մեր համբերատար և նվիրված անձնակազմը զանգում է մեր մասնակիցներին և հարցնում ՝ կարելի՞ է նրանց մեկ այլ հարցաթերթիկ ուղարկել իրենց կյանքի վերաբերյալ հարցերով:Այսպիսով, ի՞նչ եզրահանգման եկան գիտնականները յոթ ու կես տասնամյակ հետո: Առաջին հայացքից՝  ամենատարածվածը դուրս եկավ. ոչ թե ձեռքբերումները կամ նվաճումներն են մեզ ուրախացնում, այլ լավ հարաբերությունները (սիրելիների, ընկերների, գործընկերների, երեխաների հետ):Այո՛, մենք կարող ենք գոյություն ունենալ միայնակ և կորած (որովհետև սա է մեր բնույթը): Այո՛, միայնության մեջ մենք կարող ենք ուժ հավաքել և ուժեղանալ: Այո՛, դա կարող է լինել զարգացման երաշխիքը: Բայց երջանկությունը, մասնավորապես երջանկությունը զգալուն օգնում է այն գիտակցությունը, որ մենք իրական կապ ունենք առնվազն մեկ կենդանի էակի հետ, որ կա մեկը, ով հասկանում է մեր վիճակը և ապրում է այն մեզ հետ:Ուստի՝ ինչու՞ չենք կարող սովորել այս պարզ ճշմարտությունը: Ինչո՞ւ ենք մենք սերնդեսերունդ ներդնում աշխատելու, շահույթի և ավելի շատ ձեռքբերումների մեջ: Եվ ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք լիովին տեսնել կյանքը այն ժամանակ, երբ այն զարգանում է: — Այն ճշմարտությունը, որ լավ, սերտ հարաբերությունները նպաստում են մեր բարեկեցությանը,-ասում է Ռոբերտ Վալդինգերը,- նույնքան հին է, որքան աշխարհը: Ինչո՞ւ է այդքան դժվար սովորելը և այդքան հեշտ անտեսելը: Որովհետև մենք մարդիկ ենք: Մենք գերադասում ենք ակնթարթային լուծումներ, որից մենք կստանանք մի բան, և դրանից մեր կյանքը կդառնա ավելի լավը և այդպես էլ կմնա: Իսկ հարաբերությունները որևէ երաշխիք չունեն, դրանք բարդ են, խառնաշփոթ և պահանջում են մշտական ջանքեր, նվիրվածություն ընտանիքին և ընկերներին: Դրանում կայծ ու հմայք չկա: Եվ վերջ չկա: Սա ամբողջ կյանքի աշխատանք է: Մեր 75-ամյա ուսումնասիրության ընթացքում ամենաերջանիկ թոշակառու մասնակիցներն այն մարդիկ էին, ովքեր ակտիվորեն խաղընկերներ էին պատրաստում աշխատանքային գործընկերներից: Ինչպես այդ վերջին հարցումում՝ «Հազարամյակի սերունդը», մեր տղամարդկանցից շատերը, մտնելով հասուն կյանք, անկեղծորեն հավատում էին, որ հարստությունը, համբավը և մեծ ձեռքբերումներն էին անհրաժեշտը լիարժեք և երջանիկ կյանքի համար: Բայց կրկին և կրկին 75 տարիների ընթացքում մեր հետազոտությունները հաստատում էին, որ նրանք են ավելի լավ ապրել, ովքեր ներդրել են ընտանեկան,  ընկերների հետ, համախոհների հետ հարաբերությունների մեջ։Այնուամենայնիվ, ցավալի է, որ երբեմն ողջ կյանքը բավարար չէ այս պարզ և կարծես թե ակնհայտ ճշմարտությունը հասկանալու համար:
Աղբյուրը, տեսանյութը
Թարգմանությունը՝ Մելինե Ժամկոչյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment