Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, March 28, 2020

«Տիտանիկից» և ևս 2 նավաբեկությունից փրկված կինը

Ձեզ ենք թողնում որոշելու՝ Վիոլետ Ջեզոփը ամենահաջողակ, թե՞ ամենաանհաջող կինն է, որ երբևէ ապրել է։ Ամեն դեպքում, նրա պատմությունը, որ առաջարկում ենք կարդալ հետաքրքիրներից է։
Ջեզոփը եղել է ուղեկցորդուհի, և իր գործունեությունը սկսել է Օրինոկոյից 1908 թվականին, երբ 21 տարեկան էր։
Նա որպես ուղեկցորդուհի ոտք դրեց անդրատլանտյան «Օլիմպիկ» լայների տախտակամած 1910 թվականին։
Մեկ տարի անց (Ջեզոփը դեռ աշխատում էր տախտակամածին) այն բախվեց բրիտանական ռազմանավի (HMS Hawke) այն ժամանակ, երբ երկուսն անցնում էին նեղ նեղուցով: Չնայած բախումից վնասվել էին երկու նավերն էլ, բայց ոչ մի նավ ամբողջությամբ չէր ոչնչացել և չեղան զոհեր:
Մինչ «Օլիմպիկ» նավի նորոգումը Վիոլետը աշխատում էր մեկ այլ նավի՝ «Տիտանիկի» վրա, որը «Օլիմպիկի» քույր նավն էր։ Ջեզոփը տախտակամածին էր, երբ Տիտանիկը խորտակվում էր, բայց նա հասցրեց գտնել փրկարար նավ և փրկվել։
Չնայած այս երկու ծովային պատահարներին, որոնց նա մաս էր կազմել, Ջեզոփը չբավարարվեց և Առաջին աշխարհամարտի տարիներին նա ծառայության մտավ որպես Կարմիր խաչի ուղեկցորդուհի HMHS բրիտանական նավում:
Այն վերածվել էր հիվանդանոցային նավի և վիրավոր զինվորներին տեղափոխում էր Միացյալ Թագավորություն, երբ նրանք բախվեցին գերմանական ականի Էգեյան ծովում և խորտակվեցին:
Խորտակվող նավից դեպի փրկարար նավ փախչելիս Ջեզոփը և շատ այլ ուղևորներ մնացել էին նավի շարժիչի շեղբերի մեջ, բայց դժվարությամբ փախան և ամրապնդեցին Վիոլետի հեղինակությունը՝ որպես «Տիկին Չսուզվող»: Հետագայում նա անրադարձավ այս տխուր պատմությանը «Տիտանիկից փրկված»-ում՝ նոր բացահայտված հուշերում Վիոլետ Ջեզոփի, ով փրկվել է և՛ «Տիտանիկի», և՛ Բրիտանական նավի աղետներից։

Աղբյուրը՝ All Thats Interesting
Թարգմանությունը՝ Տիգրան Սերոբյանի
Խորհրդատու՝ Լիլիթ Յախինյան

0 մեկնաբանություն:

Post a Comment