Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, November 3, 2018

Աստղաֆիզիկոսները անվանել են մարդկային զարգացման երեք ուղիները


The Atlantic ամսագիրը  գրում է, որ աստղաֆիզիկոսների մի խումբ ամերիկացի Ադամ Ֆրենկի ղեկավարությամբ կառուցել են էկզո քաղաքակրթության զարգացման մոդելը, ըստ որի առանձնացրել են մարդկության զարգացման երեք հնարավոր ուղիները։ Աստղաֆիզիկոսների մոդելում քաղաքակրթությունը
օգտագործել է ռեսուրսները զարգացման և ընդլայման համար: Որքան ավելի շատ ռեսուրսներ են արդյունահանվում մոլորակի ընդերքից, այնքան  բնակչությունը ավելի է ընդլայնվում, բայց դրան համաչափ վատանում են միջավայրի պայմանները։ Արդյունքում շրջակա միջավայրը պետք է անցնի այն սահմանը, երբ բնակչության գերաճը կդառնա անկայուն, և բնակչությունը կկանգնի ոչնչացման վտանգի առաջ: Դրա համար գիտնականները մոդելում ավելացրել են երկու տեսակի ռեսուրսների միջև փոխարկիչ: Այսպիսով, առաջին տարբերակի ժամանակ շատ էներգիա է առաջանում, սակայն էկոլոգիան զգալիորեն վատթարանում է:Երկրորդ տեսակի ռեսուրսների օգտագործման դեպքում էներգիայի արտադրությունը անհամեմատ ավելի շատ է, բայց կյանքի պայմանները չեն վնասվում:
Հետազոտողներն առանձնացրել են զարգացման երեք ամենահավանական սցենարներ:                                                               

Մահացում
Քաղաքակրթությունը  արագորեն զարգանում է՝ օգտագործելով մեծ ծավալի ռեսուրսներ, մինչև մոլորակի համար բնակչության թվի գագաթնակետին հասնելը: Այնուհետև սկսվում է բնակչության կտրուկ նվազում, և դա ավարտվում է, երբ տիրում է հավասարակշռություն, երբ մոլորակը կարող է ապահովել մնացած բնակիչներին: Այս գործընթացի ժամանակ մոլորակի բնակչության 70%-ը  մահանում է:


Փափուկ վայրէջք
Էկզոքաղաքակրթությունը սկզբում շարժվում է առաջին ուղով, բայց մինչ  ճգնաժամային կետին հասնելը սկսվում է սահուն անցում ռեսուրսների երկրորդ տիպին, ինչը փրկում է բնակչության մեծ մասին և պահպանում առողջ միջավայր:


Լիակատար կործանում
Երկրային պայմանները այնքան արագ  են վատթարանում, որ միևնույն է անցումն արդեն չի կարող կանխել ամբողջական ոչնչացումը: Ադամ Ֆրենկը նշել է, որ վառելիքի «թույլ» աղբյուրի ընտրությունը միշտ չէ որ քաղաքակրթությունը փրկել է ոչնչացումից. Որոշ դեպքերում դա միայն հետաձգել է անխուսափելինԸստ նրա՝ այս մոդելները օգնում են պատկերացնելու, թե ինչ է սպասում մարդկությանը ապագայում:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Եվա Սարգսյանի և Հարություն Չրաղյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment