Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 10, 2017

Ամերիկացի «Բժիշկ Այբոլիտը»



Բժիշկ-օրթոպեդ Դերրիկ Կամպանան յուրատեսակ պրոթեզ է պատրաստել մի կենդանու համար, որ վնասվածք էր ստացել անմիջապես ծնվելուց հետո։ Այս մասնագետը երկար ժամանակ զբաղվել է մարդկանց համար պրոթեզների հետազոտությամբ, բայց երբ տեսավ Էնջլ Մարի անունով պոնիին՝ երեք ոտքի վրա, սիրտը լցվեց։
Այդ պահից սկսած Դերրիկը մի կողմ դրեց սովորական օրթոպեդիան․ նա արհեստական ոտք պատրաստեց փղի, այծիկ Բյութիի և այլ կենդանիների համար։
Դերրիկ Կոմպանան կենդանիների համար պրոթեզներ է պատրաստում բարձր դիմացկունություն ունեցող բժշկական պլաստիկից։ Մի անգամ նույնիսկ Թայլանդից են ոտք պատվիրել փղի համար, որը կանգնել էր հակահետևակային ականի վրա։
Օրթոպեդը համարում է, որ պրոթեզավորման ապագան եռաչափ տպիչն է։ Հիմա այդ սարքով պրոթեզներ պատրաստելը շատ թանկ արժե։ Սակայն մոտ ապագայում եռաչափ տպիչով ապրանքն ստանալը կարող է էժանանալ։







Նյութի թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment