Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, October 27, 2016

Նորությունների շարք

Մարդկային աշտարակներ

Հազարավոր մարդիկ են մասնակցել 26-րդ «Մարդկային աշտարակ» մրցույթին Իսպանիայում, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ Կատալոնիայում և գրավում է բյուրավոր թիմերի։ Այս մարզաձևը Իսպանական ավանդույթ է՝ սկիզբ առած 18-րդ դարից: 
Ամեն թիմ ուշադիր կառուցում էր աշտարակը, իսկ երեխաները կատարում էին վտանգավոր մագլցում դեպի գագաթը: Այս տարի մրցույթին հաղթել է Հյուսիսային Իսպանիայի Վիլաֆրանկա քաղաքի թիմը:


Թարգմանությունը՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի (11-րդ դասարան)



Նորություններ Դանիայից

Ամեն տարի՝ աշնանը, չվող սարյակների երամը կանգ է առնում Դանիայում՝ Բամբակյա ծովի ազգային պարկում՝ հանգստանալու, սնվելու դեպի հարավ ձմեռելու համար թռչելու իրենց ճանապարհին։ 
Հարյուր հազարավոր թռչուններ ողջ կազմով պտտվում են աշնանային ջինջ երկնքում և գրավում հանդիսատեսների ամբոխին։
Երբ սարյակները փորձում են վայրէջք կատարել, նրանք բալետային շարժում են կատարում, և փակում են երկինքը՝ ստեղծելով իրենց նախնական անվանը համապատասխան պատկեր՝ «Սև արև», որը Դանիայի բնական երևույթներից ամենահետաքրքիրն է։ Սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբը մարդիկ կարող են միլիոնավոր թռչունների տեսնել, որոնք մայրամուտին վայրէջք են կատարում իրենց ընտրած կետում և հանդես ստեղծում, որը ամեն տարի գրավում է բազմահազար մարդկանց։



Թարգմանությունը՝ Նինա Կարապետյանի (10-րդ դասարան)


Վախեցնող ծաղրածուն

Ծաղրածուները պետք է որ մարդկանց ծիծաղեցնեն, ոչ թե վախեցնեն, սակայն այսպես կոչված «վախենալու ծաղրածու» մոլությունը տարածվել է ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և հիմա արդեն Բրազիլիայում։ Մարդիկ վախենալու ծաղրածուների հագուստ են հագնում և խաղ սարքում մյուսների գլխին։ Ոստիկանությունը արդեն համալսարանի մի ուսանողի, չնայաց ուսանողն ասել է, որ ուղղակի կատակում էր, ձերբակալել է, քանի որ նա ուշ գիշերին համալսարանի տարածքում   էլեկտրական սղոց էր թափահարում։
Մի ծաղրածու ասել է, որ կատակները պետք է քո ընկերներին ծիծաղեցնեն, ոչ թե անմեղ մարդկանց վախեցնեն։ Խնդիրն այն է, որ ինչ-որ բան կարող է սխալ ուղղությամբ գնալ, և ինչ-որ մեկը կարող է վնասվել։
Այս տարօրինակ ֆենոմենը սկսվել է ԱՄՆ-ում, սակայն շատ արագ իներցիայով տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ Միացյալ Թագավորության ոստիկանությունը հասարակայնությանը զգուշացնում է, որ չներգրավվեն այդ խաղերին՝ խուսափելու համար հոգեբանական և իրավական հետևանքներից։


Թարգմանությունը՝ Աննա Հարությունյանի (11-րդ դասարան)
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment