Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 30, 2016

Ֆրանսիական պոեզիա

Երբ կյանքը մի մանյակ է...

Երբ կյանքը մանյակ է
Ամեն օրը մարգարիտ է
Երբ կյանքը վանդակ է
Ամեն օրն արցունք է
Երբ կյանքն անտառ է
Ամեն օրը ճյուղ է
Երբ կյանքը ճյուղ է
Ամեն օրը տերև է
Երբ կյանքը ծով է
Ամեն օրը ալիք է
Ամեն ալիք բողոք է,
Երգ, ոգևորություն է…

Thursday, January 28, 2016

Մի մարդ թիավարել է Կանադայից մինչև Ավստրալիա

Մի բրիտանացի 209 օրում թիավարելով Կանադայից հասել է Ավստրալիա՝ այդպիսով դառնալով առաջին մարդը, որ դա արել է մենակ: Ամեն օր նա թիավարել է 15 ժամ՝ կտրելու համար 14,500 կիլոմետր:

Իններորդ մոլորակը

Գիտնականները բացահայտել են մի  շատ  հետաքրքրաշարժ  իրողություն. հնարավոր է՝ Արեգակնային համակարգը ևս մեկ մոլորակ ունի, ինչպես նախկինում ենթադրում էին: Դատելով ըստ հետազոտությունների արդյունքների՝ այն 10 անգամ ավելի մեծ է, քան Երկիրը և կարող է լինել 9-րդ մոլորակը:
Saturday, January 2, 2016

Ֆանատիզմ և առողջ կրոնասիրություն, ո՞րն է սահմանը

(հատվածներ  հոգեբան-կոնսուլտանտ Նատալյա Ինինայի՝ ֆանատիզմի վերաբերյալ վերլուծական հոդվածից)

Կրոնական ֆանատիզմ և իրական հավատ
Սկսենք ֆանատիզմից: Հիշեցնեմ, որ մեր նախնիները ֆանատիկ են անվանել հեթանոսական քրմերին, ովքեր տրանսի մեջ էին մտնում՝ ապագան գուշակելու համար: Այդ ժամանակ մարդիկ կարծում էին, թե այդ անձանց միջոցով աստվածներն են խոսում իրենց հետ: XVII դարի կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բոսյուեն, հիմք ընդունելով անմիջական կապը հոգեկան աշխարհի հետ, բողոքականներին, ովքեր նախընտրում էին անմիջական՝ առանց միջնորդների շփումը Աստծո հետ, անվանել է ֆանատիկներ: XVIII դարի վերջում լույս տեսած «Ֆրանսիական բառարանում» Վոլտերը սկզբունքորեն նոր սահմանում է տալիս «ֆանատիզմ» հասկացողությանը. «Նրան, ում հատուկ են էքստազները և տեսիլքները, ով իր երազները ընդունում է որպես իրականություն և իր երևակայության պտուղները՝ որպես մարգարեություն, կարելի է անվանել էնտուզիաստ, իսկ նրան, ով սպանելով է պաշտպանում իր խելագար մտքերը՝ ֆանատիկ»:

Լեգո-տոնածառը

Շնորհավոր Աղյուսաշենը: Սա մի սովորական տոնածառ չէ, սա 8 մետրանոց տոնածառ է՝ պատրաստված լեգոյից: Մանկական բազմաթիվ զվարճալի սուրբծննդյան հիշողությունների մեջ ներառված է լեգոն, բայց այս ցուցադրությունը խաղալիքների դերը տոների մեջ նոր մակարդակի է հասցնում:

Կրոնական խորհրդանիշները արվեստում




Հատված փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կսենյա Կոլկունովայի «Религиозные символы в пространстве светского искусства» հոդվածից

Ժամանակակից արվեստում՝ կինո, նկարչություն, թատրոն, կրոնական պաշտամունքի առարկայի օրինակ, միաժամանակ կրոնական հաճախ հանդիպող խորհրդանշան է խաչը: Այս խորհրդանիշն այնքան կարևոր դեր ունի քրիստոնեական ժառանգության մեջ, որ դարձել է մի տեսակ ընդհանուր մշակութային ծածկագիր և լեզու (օրինակ՝ «իր խաչը տանել» արտահայտությունը եվրոպական տարբեր լեզուներում ունի համարժեքը): Խաչելության՝ ոչ եկեղեցական նկարչության մեջ պատկերելու ռուսական քննարկումների պատմությունը արդեն մեկ դարից ավելի է ձգվում։
Friday, December 18, 2015

Գուգլի առաքող անօդաչու սարքեր


Գուգլը ցանկանում է ընդլայնվել նաև իրական աշխարհում: Նա աշխատում է ինքնակառավարվող մեքենաների, արևային մարտկոցների, ինչպես նաև առաքող անօդաչուներ վրա: Այդ դրոնները տրամադրվելու են Ամազոնի ծառայություններին:
Thursday, December 17, 2015

Կամբերայի յուրահատուկ տոնածառը

Ճիշտ է, դեռ Սուրբ Ծնունդը չէ, բայց Ավստրալիան արդեն նշելու առիթ ունի: Երկիրը Գինենսի գրքի նոր ռեկորդ սահմանեց՝ արհեստական տոնածառն ամենաշատ քանակի լույսերով զարդարելով: Այս 22 մետրանոց ծառը զարդարված է 518838 շողարձակող լույսերով: Այո, շուրջ կես միլիոն լույսեր, ինչը գերազանցում է 36 մետրանոց Ճապոնական ծառին, որ դրվել է այս ամսվա սկզբին: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Կամբերայի կենտրոնում՝ հաստատելու որ Օսակայում ճապոնական Յունիվերսալ ընկերության հինգ տարի անընդմեջ չգերազանցված ռեկորդը գերազանցված է:
Wednesday, December 2, 2015

Ի՞նչ է թաքնված ժպիտի հետևում



Ամեն ինչ չէ, որ հենց այնպես է, ինչպես թվում է։ Երբ որևէ մեկը մեզ կեղծ է ժպտում, ոչ միշտ է մեր հոգին բացահայտում դա: Հիմա կարդացեք՝ ինչու է այդպես:

Երբ որևէ մեկը ժպտում է, վատ տրամադրությունը մոռացվում է, արդարացումներն ընդունվում են, համարձակությունն ավելանում է, գործը կարգավորվում է, բայց դա կարող է առաջացնել նաև ֆիզիկական գրավչություն: Նրբությունները հասկանալը օգնում է ձեզ բացահայտել ժպիտով ուղարկված ակնարկների ճշտությունը: