Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 28, 2016

Իններորդ մոլորակը

Գիտնականները բացահայտել են մի  շատ  հետաքրքրաշարժ  իրողություն. հնարավոր է՝ Արեգակնային համակարգը ևս մեկ մոլորակ ունի, ինչպես նախկինում ենթադրում էին: Դատելով ըստ հետազոտությունների արդյունքների՝ այն 10 անգամ ավելի մեծ է, քան Երկիրը և կարող է լինել 9-րդ մոլորակը:

«Մենք եկանք այն եզրակացության, որ մեր արեգակնային համակարգի տարօրինակ վարքագծի միակ բացատրությունն մի հսկա մոլորակի գոյությունն է։ Այդ մոլորակը, ենթադրվում է, Երկրից 10 անգամ ծավալուն է և շատ ավելի հեռու է, քան Նեպտունն այս  խիստ էլիպսաձև ուղեծրում»
Համակարգչային հետազոտությունները ցույց են տալիս, որ առեղծվածային մոլորակը, եթե իհարկե  գոյություն ունի, կարող է Արեգակից 20 անգամ ավելի հեռու գտնվել քան Երկիրը: Այնուամնայնիվ այդ մոլորակը դեռ ուղղակիորեն  հայտնաբերված չէ :
«Մենք այն  դեռ չենք տեսել, բայց մենք տեսել ենք դրա գրավիտացիոն ազդեցությունը արեգակնային համակարգի արտաքին մակերեսի վրա, և  դրանից գիտենք, որ դա կա: Մենք սկսում ենք փնտրել»:
Բրաունը և նրա գործընկերները ստեղծել են  ենթադրյալ մոլորակի գրավիտացիոն էֆեկտները մի քանի  տիեզերական մարմինների վրա այդ  տարածքում և հայտնաբերել գրեթե կատարյալ համընկնում, ինչը  նա  ներկայացրել է որպես ապշեցուցիչ պահ:
«Մենք հետ գնացինք և նայեցինք օբյեկտների կատալոգը.  դրանք կատարյալ էին, ճիշտ ինչպես ենթադրում էինք, որ պետք է լինեն: Այդ պահին ես ապշած էի»:

Այժմ  շարունակվում են որոնումները, որպեսզի տիեզերքի  ամենամեծ պահմտոցի  խաղում գտնեն այս առեղծվածային մոլորակը:

Թարգմանությունը՝ Մարիա Բաբայանի
Աղբյուրը՝ News in levels

0 մեկնաբանություն:

Post a Comment