(հատվածներ
հոգեբան-կոնսուլտանտ Նատալյա Ինինայի՝ ֆանատիզմի
վերաբերյալ վերլուծական հոդվածից)
Կրոնական ֆանատիզմ և իրական հավատ
Սկսենք
ֆանատիզմից: Հիշեցնեմ, որ մեր նախնիները ֆանատիկ են անվանել հեթանոսական քրմերին, ովքեր
տրանսի մեջ էին մտնում՝ ապագան գուշակելու համար: Այդ ժամանակ մարդիկ կարծում էին,
թե այդ անձանց միջոցով աստվածներն են խոսում իրենց հետ: XVII դարի կաթոլիկ եպիսկոպոս
Ժակ Բոսյուեն, հիմք ընդունելով անմիջական կապը հոգեկան աշխարհի հետ, բողոքականներին,
ովքեր նախընտրում էին անմիջական՝ առանց միջնորդների շփումը Աստծո հետ, անվանել է ֆանատիկներ: XVIII
դարի վերջում լույս տեսած «Ֆրանսիական բառարանում» Վոլտերը սկզբունքորեն նոր սահմանում
է տալիս «ֆանատիզմ» հասկացողությանը. «Նրան, ում հատուկ են էքստազները և տեսիլքները,
ով իր երազները ընդունում է որպես իրականություն և իր երևակայության պտուղները՝ որպես
մարգարեություն, կարելի է անվանել էնտուզիաստ, իսկ նրան, ով սպանելով է պաշտպանում
իր խելագար մտքերը՝ ֆանատիկ»:
Հավատը՝
լայն իմաստով, կապ է, որը կապում է մարդուն իրեն շրջապատող իրականությանը: Այդ կապը ստեղծվել է կամքի, զգացմունքի
և գիտակցության ներգործությամբ: Հավատի միջոցով մարդը մոտեցնում, կենդանացնում և լցնում
է իր աշխարհը ինչ-որ շատ կարևոր բանով:
Քսաներորդ դարի դասական հոգեբանների՝ Ջեյմսի,
Յունգի, Օլպորտի, Էրիկսոնի և այլոց աշխատություններում ակնհայտորեն ասվում է, որ հավատի
և կրոնի ձևերը մեծապես կապված են անձի յուրահատկության և նրա ձևավորման պայմանների
հետ:
Ֆանատիկի հոգեբանական
նկարագիրը
Փորձենք տալ ֆանատիկի նկարագիրը: Ֆանատիկը համակարգի արդյունքն է: Մասսայական մշակույթը ծնում է թերհաս, ինքն իրեն
և իր նպատակները չգիտակցող մարդու: Այսպիսի անձը
մի կողմից կարիք է ունենում, որ կառավարեն, թելադրեն իրեն, թե ինչպես
հավատա, ինչի համար
պայքարի, ինչ ասի, ինչ մտածի… Բայց մյուս
կողմից, նա ուզում
է ինքնուրույն, անկախ և ուժեղ
լինել:
Տիպիկ ներանձնական
կոնֆլիկտ, որը չի գիտակցվում տվյալ անձի կողմից: Այս երկատվածությունը դարձնում է նրան
խոցելի և տարբեր տեսակի ազդեցությունների հեշտությամբ ենթարկվող: Նրա գիտակցությունն
այն աստիճան է սահմանափակվում, որ կյանքի բարդությունն ու ամբողջականությունը, որը
հատուկ է առողջ մարդուն, զիջում է մոլագարությանը և որևիցե գաղափարի կամ առաջնորդի
ենթակայությանը:
Այստեղ մենք կարող ենք մի
սահման անցկացնել ֆանատիզմի և սնահավատության մեջ: Ընդգծենք, որ
այս երկու տեսակի հավատին էլ բնորոշ է անհասկանալի վախը՝ կապված անհատի նյարդային խանգարման հետ: Սակայն սնահավատությունը նախամարդու վախն է, ով պաշտպանում է իրեն մոգական
ծեսերով ահաբեկող և թշնամական բնությունից: Ծեսերի միջոցով մարդը փորձում է կարգավորել ներքին չգիտակցված
տագնապը:
Ֆանատիզմի
դեպքում մենք առնչվում ենք մեկ այլ տեսակի վախի հետ: Դա վախ է մարդու հոգեկան աշխարհի
քաոսի, անգիտակցականի հանդեպ: Այդ «անգիտակցական»-ի էներգիայի շնորհիվ է, որ նյարդային
պաշտպանողականությունը վերածվում է հարձակման: Ներքին նյարդային վախը վերածվում է արտաքին
իրականության:
… Ֆնատիկի աշխարհում չկա տեղ մեկ ուրիշ անձի, մտքի, կարծիքի, ապրելակերպի համար:
Ֆանատիզմը
կրոնակա՞ն ֆենոմեն է
Հաճախ ֆանատիզմն
ընդունվում է որպես կրոնական երևույթ: Սակայն Բերդյաևը կարծում էր, որ ֆանատիկները
ի զորու չեն ունենալու իրական կրոնական զգացմունքներ և համարում էր, որ նրանք են հոգեախտաբանության
և հոգեվերլուծության առարկա են:
Արյո՞ք հնարավոր
է հաղթահարել հավատի և կրոնականության այդպիսի քայքայիչ միջոցները, որոնք հաճախ թաքնվում
են Աստծուն նվիրվելու մեջ: Հենց այստեղ են համընկնում հավատի և անհատի առողջության
հարցերը:
«Սիրիր ընկերոջդ քո անձի պես»: Կարդալով այս բառերը՝ մենք պետք է հասկանանք, որ սերը ինքդ քեզ արտոնություններ տալը և հաճույք պատճառելը չէ, այլ ընդունելն ինքդ քեզ այնպիսին՝ ինչպիսին, որ կաս: Իսկ դա համարձակություն ու ազնվություն է պահանջում։ Եվ միայն այդպիսի բաց և սերն ընդունող հայացքից է հնարավոր հանդիպումն ինքն իր հետ՝ հաղթահարելով անհատի նյարդային աղավաղումները, ինչպես նաև հավատի տարաբնույթ ապակառուցողական ձևերը, որ կանգնում են մարդու և Աստծո միջև։
«Սիրիր ընկերոջդ քո անձի պես»: Կարդալով այս բառերը՝ մենք պետք է հասկանանք, որ սերը ինքդ քեզ արտոնություններ տալը և հաճույք պատճառելը չէ, այլ ընդունելն ինքդ քեզ այնպիսին՝ ինչպիսին, որ կաս: Իսկ դա համարձակություն ու ազնվություն է պահանջում։ Եվ միայն այդպիսի բաց և սերն ընդունող հայացքից է հնարավոր հանդիպումն ինքն իր հետ՝ հաղթահարելով անհատի նյարդային աղավաղումները, ինչպես նաև հավատի տարաբնույթ ապակառուցողական ձևերը, որ կանգնում են մարդու և Աստծո միջև։
Թարգմանությունը՝ Աննա Մաթևոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment