Շնորհավոր Աղյուսաշենը: Սա մի սովորական տոնածառ չէ, սա 8 մետրանոց տոնածառ է՝ պատրաստված լեգոյից: Մանկական բազմաթիվ զվարճալի սուրբծննդյան հիշողությունների մեջ
ներառված է լեգոն, բայց այս ցուցադրությունը խաղալիքների դերը
տոների մեջ նոր
մակարդակի է հասցնում:
Խաղալիքի հայտնի մակնիշի հարյուր հազարավոր պլաստմասսայե աղյուսներից պատրաստված այս ահռելի լեգո-տոնածառը շաբաթներ է խլել մասնագետներից կառուցելու համար, և դիզայներ Հաննա Ռեդից՝ գրեթե հիսուն ժամ՝ հավաքելու համար: Եվ դրա պսակը՝ ծառի գագաթի հրեշտակը, որը տոնական հրաշքն է, պատրաստված է լեգոյի 4000 կտորներից և կշռում է շուրջ 6,5 կիլոգրամ:
Լեգոն՝ երեխաների երազանքները կառուցելու խաղալիքը, հնարավորինս տպավորիչ է
դարձնում տոնը։
Թարգմանությունը՝ Հակոբ Քելեշյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment