Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 2, 2016

Կրոնական խորհրդանիշները արվեստում




Հատված փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կսենյա Կոլկունովայի «Религиозные символы в пространстве светского искусства» հոդվածից

Ժամանակակից արվեստում՝ կինո, նկարչություն, թատրոն, կրոնական պաշտամունքի առարկայի օրինակ, միաժամանակ կրոնական հաճախ հանդիպող խորհրդանշան է խաչը: Այս խորհրդանիշն այնքան կարևոր դեր ունի քրիստոնեական ժառանգության մեջ, որ դարձել է մի տեսակ ընդհանուր մշակութային ծածկագիր և լեզու (օրինակ՝ «իր խաչը տանել» արտահայտությունը եվրոպական տարբեր լեզուներում ունի համարժեքը): Խաչելության՝ ոչ եկեղեցական նկարչության մեջ պատկերելու ռուսական քննարկումների պատմությունը արդեն մեկ դարից ավելի է ձգվում։

1906թ. ավանգարդ ոճի նկարչուհի Նատալյա Գոնչարովան կրոնական թեմաներով աշխատանքների շարք ստեղծեց։ Նրա առաջին ցուցահանդեսը 1914թվին կալանքի տակ վերցվեց Սինոդի օբեր-դատախազի որոշմամբ մի ձևակերպումով, որ շատ արդիական է. «Ցուցադրված սրբապիղծ ստեղծագործությունները պետք է անմիջապես հեռացվեն ցուցահանդեսից։ Իրոք, չի կարելի, չէ՞, թույլ տալ սուրբ անձանց միտումնավոր այլանդակումը՝ որպես ծիծաղի առարկա կանաչ շների, «շողացող» բնապատկերի և «կուբիստական» այսպիսի հիմարության կողքին»։ Աշխատանքները կալանքի վերցվեցին, բայց, քանի որ դրանք պաշտպանեցին հասարակական գործիչներ՝ և՛ լուսավորության նախկին նախարարը, և՛ Գեղարվեստի ակադեմիայի նախագահը, և՛, ի վերջո, Ալեքսանդրո-Նևսկու դափնիների վարդապետը, որ Գոնչարովայի ոճը համարել է հին սրբապատկերներին մոտ, ի վերջո կալանքը հանվեց:
Նմանատիպ դեպք տեղի ունեցավ 2010 թվականին: Մոսկվայի ժամանակակից արվեստների թանգարանի դիմաց` Պետրովկա փողոցում, կանգնած է Յուրի Օրխովի աշխատանքների խաչելությունը:
Այս բազմաֆիգուր քանդակ-կոմպոզիցիան անարգում էր ուղղափառ քրիստոնյաների մի մասի կրոնական զգացմունքները: Վերջիններս հիմնավորում էին դժգոհությունը նրանով, որ առաջին հերթին թանգարանը գտնվում է Վիսոկո-Պետրովսկի վանքի դիմաց, փողոցից երևում է այդ քանդակը, և քանդակը վիրավորում է այդ վայրը՝ ուղղափառ վանքը: Իսկ խաչի պատկերումը (դրա դերը պայմանական մի ցանց է կատարում) հենց սրբապղծություն է ուղղափառ սրբության նկատմամբ և իրենից ներկայացնում է Քրիստոսի խաչավոր ճանապարհի նվաստացում, արժեզրկում։ Բացի դրանից, Քրիստոսի կոնքին կապված չէ շորը, ինչը նույնպես վիրավորում է կրոնական զգացմունքները: Գործ չհարուցվեց, բայց Ռուսաստանի արվեստների ակադեմիայի կողմից եղավ պատասխան, որը բարբառում էր. «Իրեն ուղղափառ քրիստոնյա համարող մարդու համար բողոքը գրված է անգրագետ ու ոչ համարժեք։ Եվ ընդհանրապես, պետք է ամաչի այն մարդը, որ բողոքում է, բայց ոչ այդ քանդակի հեղինակներին»:
Բայց արվեստի գործերը ստեղծվում են ոչ երկրպագելու, ոչ աստվածաբանական ծառայություններում օգտագործելու, ոչ ծիսականացման համար: Դա ստեղծագործողին հատուկ լեզվով և նրա համար հոգեհարազատ տեխնիկայի ու հարմար խորհրդանիշի միջոցով որևէ սյուժեի ներկայացում է: Մի քանի օրինակով դիտենք ժամանակակից արվեստի մեջ խաչելության տենդենցներն ու վերամեկնաբանումները։
Նկարիչ Մարկուս Ռայխերը 1980-90-ական թվականներին ստեղծեց «Խաչելություն» անունով աշխատանքների շարք: Նա պնդում է, որ այս աշխատանքների հիքում ընկած է ոչ թե Քրիստոսի կերպարը, այլ մարդկային տառապանքի մարմնավորումը: Խաչելության գաղափարի այսպիսի մարդաբանացումը ածուխի ու յուղաներկի միջոցով մարդկային տառապանքը քրիստոնեական խորհրդանիշի կերպարով արտահայտելու փորձը միանգամայն հատուկ է ժամանակակից արվեստին։
Մեկ այլ կոնտեքստ, որտեղ արվեստագետները կարող են խաչելության խորհրդանիշը տեղադրել, էկոլոգիականն է: 2015թ. հունիսին Օմսկում ներկայացվեց տեղացի նկարչուհիների կողմից արված երեքմետրանոց ինստալյացիան՝ Քրիստոսի պայմանական մարմինը՝ պատրաստված աղբից՝ մարդկանց ուշադրությունը թափոնների վրա բևեռելու համար:
Տեղական իշխանությունը եկեղեցականների ճնշմամբ ապամոնտաժեց ինստալյացիան:
Այս օրինակներով մենք տեսնում ենք, որ արվեստագետները խաչը և խաչյալի տառապանքներն օգտագործում են որպես այլաբանություն՝ իրենց առաջ եղած գեղարվեստական նպատակներին հասնելու համար։
Թերևս հատուկ տեղ են գրավում պատկերները, որոնցում կարևորը ոչ թե Քրիստոսի կերպարն է, այլ խաչի կերպարը, որի վրա խաչված են լինում ամենատարբեր դեմքեր և պերսոնաժներ: Բավականին տարածված են լուսանկարային պերֆորմանսները, խաչելության և խաչի ճանապարհի ինքնատիպ խաղային վերամեկնաբանումները։ Կաթոլիկ երկրներում Ավագ շաբաթին անցկացվում են զգեստավորված երթեր, որտեղ «խաղարկվում են» խաչի ճամփան և խաչելությունը: Այդ իմաստով լեհական և իսպանական երթերը տարբերվում են նրանով, որ դրանցում արված լուսանկարն են ցուցադրում ժամանակակից արվեստների թանգարանում, իսկ կաթոլիկները քայլում են իրենց քաղաքի փողոցներով:
Սակայն երբեմն ինքնակամ խաչը բարձրանալու այս երևույթը սադրիչ բնույթ ունի: Ամենասկանդալային օրինակներից մեկը հանրահայտ երգչուհի Մադոննայի՝ համերգային շրջագայության ժամանակ խաչը որպես ռեկվիզիտ, օգտագործելն էր, ինչի դեմ բողոքեց Վատիկանը։
Մի քանի անգամ Միկկի-Մաուս մուլտֆիլմերի պերսոնաժն է հայտնվում խաչված: Հայտնի է նաև խաչված Սանտա Կլաուսը, որը խորհրդանշում է Սուրբ ծնունդը կոմերցիոն դարձնելը։ Միկկի-Մաուսը ոչինչ չի խորհրդանշում, սակայն նա մտնում է այն պերսոնաժների բավականին մեծ շարքը, որոնք դրանով եթե չեն հավասարեցվում Քրիստոսին, ապա, համենայնդեպս, համեմատվում են նրա հետ։
Մասսայական մշակույթի՝ խաչելության թեմայում ընդգրկված կերպարների շարքը մշտապես աճում է: 2015թ. Պերմում Զատիկի ժամանակ, որը այդ տարի համընկել էր տիեզերագնացների օրվա հետ, հայտնվեցին գրաֆիտիներ, որտեղ Գագարինը խաչված էր երկաթե ձողերի վրա՝ մեխի փոխարեն պտուտակներով: Միայն թե պետք չէ սա համարել հակակրոնական քարոզչություն: Ավելի շուտ ռեֆլեքսիան է նրա, որ ժամանակակից աշխարհում որոշակի իմաստով Միկկի-Մաուսը, Սանտա Կլաուսը, Գագարինն ու Հիսուս Քրիստոսը նույն շարքի պերսոնաժներ են: Հասարակության մի մասի համար սրանք մասայական արվեստի կերպարներ են:
Այս իմաստով Ալեքսանդր Կոսոլապովի քանդակը, որը կոչվում է « Առաջնորդ, հերոս և աստված» ակնառու օրինակ է, որը ներկայացնում է XX-րդ դարի մասսայական արվեստի հակիրճ պատմությունը: Այստեղ մարքսիզմ- լենինիզմը և Դիսնեյի մուլտֆիլմի հերոսների նկատմամբ մոլուցքը, որոնք Պաուլ Տիլիխը անվանում է կեղծ կրոններ, դրվում են քրիստոնեության հետ մեկ շարքում:
Վլադիսլավ Մամիշև-Մոնրոյի ստեծագործության մեջ, որը իր դիմանկարների շարքում կերպարանափոխվում էր տարբեր մարդկանց (նրա սիրած կերպարներն են Մերլին Մոնրոն, Լյուբով Օրլովան, Հիտլերը) և այդ կերպարներում լուսանկարվում, մարդու այսպիսի կերպարանափոխումն է մասսայական մշակութի տարրի: Նրա կերպարների շարքում է նաև Հիսուս Քրիստոսը: Նա փորձում է իր ստեղծագործություններով վերաիմաստավորել այս կերպարները հենց որպես մասսայական արվեստի խորհրդանիշներ, և դրա համար այս կերպարները, ստեղծագործողի կարծիքով, մեկ հարթության վրա են: Հետաքրքրական է, որ Մամիշև-Մոնրոն իր կարևոր կերպարն էր համարում Մերլին Մոնրոյին և Հիտլերին, որպես բարու և չարի կերպարանավորում, այսինք Հիսուս Քրիստոսը այս պարագայում երկրորդ պլանի կերպար է:

Իհարկե, չի կարելի մոռանալ նաև քաղաքական իմաստները՝ բերված խաչելությամբ՝ որպես խորհրդանիշ։ Ի դեպ, Լատվիայում նախագահ Պուտինի խաչելության օրինակը դժվար է անգամ ժամանակակից արվեստին վերագրել:

Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի


0 մեկնաբանություն:

Post a Comment