Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, December 2, 2015

Ի՞նչ է թաքնված ժպիտի հետևում



Ամեն ինչ չէ, որ հենց այնպես է, ինչպես թվում է։ Երբ որևէ մեկը մեզ կեղծ է ժպտում, ոչ միշտ է մեր հոգին բացահայտում դա: Հիմա կարդացեք՝ ինչու է այդպես:

Երբ որևէ մեկը ժպտում է, վատ տրամադրությունը մոռացվում է, արդարացումներն ընդունվում են, համարձակությունն ավելանում է, գործը կարգավորվում է, բայց դա կարող է առաջացնել նաև ֆիզիկական գրավչություն: Նրբությունները հասկանալը օգնում է ձեզ բացահայտել ժպիտով ուղարկված ակնարկների ճշտությունը:


Մի՛ հավատացեք ձեր աչքերին
 Հեգնական ժպիտը կարող է արհամարհանք արտահայտել: Ծաղրամիտները կարող են ցանկանալ, որ նկատեք իրենց հրճվանքը, երբ դուք իրականացնում եք իրենց խարդախ մտադրությունները: Արդյունքը ներքին զգացողությունների գիտակցման և արտաքին արտահայտման մեջ խզումն է:
Մի դեպքում խզումը կարող է լինել ենթագիտակցորեն՝ ինքնազսպման արդյունքում: Մարդը կարող է փոքր տարիքում լսած լինել, որ վատ զգացմունքները չպիտի արտահայտվեն, նունիսկ ամենաթույլ զայրույթը պիտի ծածկվի ժպիտով:

Ամենաուժեղ արտահայտությունըՆույնիսկ մեղմ ժպիտը ունակ է ազդելու այն մարդու ենթագիտակցության վրա, ով տեսնում է ներսից եկած դրական փոփոխությունները: Օրինակ՝ վայրկյանի չորս հարյուրերորդական տևողությամբ ժպիտը բավարար է ուրիշների մեջ փոքր դրական զարգացումներ առաջացնելու համար և մարդկանց դարձնելու ամեն ինչին դրական կողմից նայող: Այդ ժամանակ ձանձրալի առարակաները դառնում են հետաքրքիր, զրուցակիցները ավելի մոտ: Եվ ամենից լավն այն է, որ այդ արտահայտությունները վարակիչ են:


Մի՛ հավատացեք նրանցՎերջերս ուսումնասիրությունը հաստատել է, որ սուտ խոսողները ավելի քիչ են ժպտում, քան ճիշտ խոսողները: Սակայն նրանք ավելի ավտոմատացված են ժպտում: Նրանք օգտագործում են պահը, որպեսզի շեղեն իրենց խոսքից: Եթե գիտնականները ասեին սուտ խոսողներին սուտ խոսել հենց այդ պահին, նրանք կշփոտվեին և անհանգստություն ցույց տալով տարերայնորեն կժպտային:

Ժպիտ, թե՞ զգացմունք
Դուք կարող եք մտածել, որ ժպիտը պարզապես արտացոլում է զգացմունքները, բայց ինչ- որ չափով ստեղծում է դրանք: Փաստացի հետազոտությունը ցույց է տվել, որ դեմքը կարող է արտահայտվել որպես կառավարման կոճակ: Գեղեցիկ ժպիտի ազդեցությունը ավելացնում է զգացմունքները, իսկ լուրջ դեմքը նվազեցնում է դրանք:

Վստահության պատճառըԴեմքի արտահայտությունը հաճախ ազդում է մեր որոշման վրա: Մի ուսումնասիրության ժամանակ մի խումբ ուսանողների խնդրել են պատկերացնել, որ իրենք կարգապահական խորհրդի անդամներ են, որոնք պիտի որոշեն, թե արդյոք ուսանողը կեղծել է քննությունը:Նրանք տեղեկություն էին ստացել,  որ ուսանողը խաբել է: Նկարներում ուսանողներից որոշները ժպտում էին, իսկ մյուսները չեզոք արտահայտությամբ էին: Համարյա բոլոր մասնակիցները, ովքեր լուսանկարով տեսան ժպտացող մարդկանց, հասկացան որ այդ մարդիկ չեն խաբում: Իրենց կարծիքով ժպիտը նշանակում է, որ մարդը վստահելի է:

Իրական թե՞ կեղծ ժպիտ
Ոչ բոլոր ժպիտներն են բնական: Կան իրական, ինքնաբուխ ժպիտներ, և կան, որ կեղծ են: Ո՞րն է տարբերությունը: Հոգեֆիզիոլոգ Գերին դասակարգել է, և նրա գործընկերները տեսել են, որ կեղծ ժպիտները միջին հաշվով տասն անգամ ավելի շատ են, քան ինքնաբուխ ժպիտները, հավանաբար, որովհետև դրանց նպատակը արտահայտիչ լինելն է: Դրանք հանկարծ հայտնվում են և անհետանում: Ի հակադրություն դրան՝ ինքնաբուխ ժպիտը հայտնվում է ավելի դանդաղ և աստիճանաբար ու հաճախ կրկնվում: Դրա ժամանակ ոչ միայն բերանի շուրջն է փոփոխություն տեղի ունենում, այլ նաև աչքերի:

Իրական սեր թե՞ կիրք
Հնարավո՞ր է ժպիտով հայտնաբերել տարբերությունը: Միանգամայն: Սոցիալական հոգեբանները հավատում են, որ խորը կրքոտ սերը և սեռական գրավչությունը, առաջանում են ժպիտի տարբեր տեսակներից: Սերը հաճախ առաջացնում է իրական ժպիտ: Մյուս կողմից, եթե կա սեռական ցանկություն, բայց չկա սեր, պակաս իրական են ժպիտները: Մի խոսքով, իրական ժպիտը արտահայտում է միասին լինելու ցանկություն, այնինչ  միայն բերանը ձգվելը կիրք է առաջարկում:

Շփոթեցնող ազդանշաններ
Տղամարդիկ սիրում են, երբ կանայք ժպտում են: Փաստորեն, հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի հրապուրված են ժպտացող կանանցով: Համենայնդեպս ուսումնասիրությունները բացահայտել են, որ տղամարդիկընկերական ժպիտը մեկնաբանում են որպես սիրախաղ կամ սեռական հետաքրքրություն: Մյուս կողմից կանայք հաճախ տղամարդու ժպիտը ընդունում են որպես աջակցություն:

Ո՞վքեր են ավելի շատ ժպտումՀետազոտությունը ցույց է տալիս, որ կանայք ժպտում են ավելի շատ, քան տղամարդիկ, հատկապես դեռահասների և պատանիների շրջանում: Դա այն ժամանակամիջոցն է, երբ մենք  սեքսուլ ազդանշաններ ենք ուղարկում: Նաև՝ տղամարդիկ ավելի հազվադեպ են պատասխանում ժպիտին, մանավանդ՝ ուրիշ տղամարդու։ Բայց կան դեպքեր, երբ ժպիտը լավագույն միջոց է առնականությունը ցույց տալու համար: Երբ տղամարդիկ ժպտում են ազդեցության տակ կամ վախից, նրանք փորձում են մյուսներին ցույց տալ, որ իրենք ամեն ինչ վերահսկում են:

Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment