Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 30, 2015

Ինչը պետք է գաղտնի պահել. իմաստունների խորհուրդները

  • 1.      Առաջինը, որ պետք է գաղտնի պահել, առաջիկա ծրագրերն են: Անհրաժեշտ է լռել, մինչև այդ ծրագրի իրագործումը: Յուրաքանչյուր ծրագիր իր մեջ ունի որոշակի թերություններ, խոցելի կետեր, որոնց հեշտ է հարվածել և կործանել ամեն ինչ:
  • 2.      Երկրորդ կարևոր բանը, որ պետք է ուրիշների ականջներից հեռու պահել, բարեգործություններն են: Բարի գործերը շատ հազվադեպ են անշահաշնդիր լինում այս օրերին, այդ իսկ պատճառով դրա առկայությունը պետք է պահպանել աչքի լույսի պես: Երբեք մի գովեք ինքներդ ձեզ, մի հպարտացեք, քանի որ հպարտությունը կխլի բարի գործի բոլոր պտուղները:
  • 3.      Երրորդը, ինչի մասին իմաստունները խորհուրդ չեն տալիս ծավալվել, ձեր ասկետականությունն է։ Աջ ու ձախ մի պատմեք սննդի, քնի, սեքսուալ հարաբերությունների և այլնի ձեր սահմանափակումների մասին: Ֆիզիկական ասկետիզմը օգուտ է բերում միայն եթե համադրվում է նաև զգացմունքային բաղադրիչի հետ։
  • 4.      Չորրորդ բանը, որի մասին հիտի լռեք, ձեր հորոսությունն է, արիությունը: Ոմանք փորձություններ ստանում են դրսից, ոմանք՝ ներսից։ Դրսից եկած փորձությունները երևում են, և դրանց համար մարդիկ պարգև են ստանում, բայց ներքին փորձության հաղթահարումը ոչ ոք չի նկատում, և դրա համար պարգև էլ ոչ ոք չի տալիս։
  • 5.      Հինգորորդը, որի մասին չի կարելի ծավալվել,  հոգևոր գիտելիքն է: Հոգևոր գիտելիքն ունի տարբեր մակարդակներ, և պիտի բացվի միայն գիտակցության որոշակի մաքրության հասնելիս: Ճշմարտության սկսնակ կրողի հիմնական սխալը չափազանց բարձր գիտելիքը ուրիշներին հասցնելու մեծ ցանկությունն է, որ հաճախ, փոխանակ բարիք բերելու, մարդուն ավելի է խճճում ու վախեցնում։
  • 6.      Վեցերորդը, որ հատկապես պատք չէ ուրիշներին պատմել, ընտանեկան վեճերի և առհասարակ անձնական կյանքի խնդիրներն են: Հիշեք, որքան քիչ եեք խոսում ձեր ընտանիքի խնդիրների մասին, այնքան դա ավելի ամուր ու կայուն է լինում։ Վեճերը բացասական էներգիայի ժայթքումներն են, որ կուտակվում են շփման ընթացքում:
  • 7.       Դրսում կարելի է կեղտոտել կոշիկները, բայց գիտակցությունը՝ երբեք: Մարդը, որ տանը խոսում է այն անիմաստ և դատարկ բաներից, որ լսել է դրսում, չի տարբերվում այն մյուսից, որ տուն գալուն պես կեղտոտ կոշիկները չի հանում:
Թարգմանությունը՝ Անահիտ Հայրապետյանի
Աղբյուրը՝ миртесен

0 մեկնաբանություն:

Post a Comment