Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, November 29, 2015

Չկա չարիք առանց բարիք, կամ ինչպես են վիդեոխաղերը զարգացնում երեխայի ինտելեկտը

Մեծահասակներից շատերը, մտածելով վիդեոխաղերի մասին, պատկերացնում են կրակոցիներ, ռումբեր և դաժանություն: Հենց դրա համար ծնողները աշխատում են քիչ ժամանակ տրամադրելերեխաներին խաղերի համար: Սակայն նոր հետազոտումը ասում է, որ այդպես վարվելով, դուք կարող եք խանգարել ձեր երեխայի զարգացմանը:

Սոցիոլոգ Սթիվեն Ջոնսոնը՝ «Ինչ որ վատ է, ձեզ համար լավ է» գրքի հեղինակը, ասում է. «Բոլոր այս խաղերը չափից շատ օգտագործելիս քայքայում են մարդու ուղեղը, բայց խելամիտ չափաբաժնի դեպքում ունեն օգտակար ազդեցություն»:
Ջոնսոնը համարում է, որ վիդեոխաղերը, թե՛ բռնությամբ, թե՛ առանց բռնության, երեխային ավելի խելացի են դարձնում. «Խաղի մեջ պետք է կատարել միանգամից մի քանի առաջադրանք, օգտագործել տարբեր ռեսուրսներ և ամեն վայրկյան որոշումներ կայացնել»: Իրոք, որպես կանոն, վիդեոխաղերում խաղացողից պահանջվում է կատարել որոշված քանակի առաջադրանքներ՝ հաղթելու համար: 
      
Խնդիրների լուծում
Փորձագետների կարծիքով երեխաները, որ վիդեոխաղեր են խաղում, ցուցադրում են «ճկուն ինտելեկտ» կամ խնդիրների լուծման հմտություն: «Նրանք պետք է հասկանան խաղի կանոնները և սովորեն ստրատեգիապես մտածել, - ասում է Վիսկոսին-Մեդիսոն համալսարանի պրոֆեսոր ևխորհրդատու Ջեյմս Փոլ Ջին։ - Դրա համար ինչպես խնդիրների լուծման ամեն վարժությունում,  խաղերը երեխաներին դարձնում են ավելի խելացի:


Հիշողության մարզում
ԱՄՆ-ում ուսումնասիրողները ֆիքսում են մարդկանց IQ-ի շատ արագ աճը: Իրենց ասելով՝ հնարավոր պատճառը կարող են լինել վիդեոխաղերը, որոնք մարզում են ուղեղը և վարժեցնում են տեղեկությունն ավելի արագ վերլուծելուն։ Ռոչեսթեր համալսարանի վերջերս կատարած փորձերը ցույց տվեցին, որ վիդեոխաղեր խաղալու սովորություն ունեցող մարդիկ 13% ավելի լավ են հիշում էկրանի պատկերը, քան չխաղացողները:

Դաստիարակչական արդյունքը
Ժամանակակից աշխարհում արագ հաղորդակցությունը և խաղի արագ որոշումները կարող են օգնել երեխաներին զարգացնելու անհրաժեշտ հմտություններ ապագայում հաջողություններ ունենալու համար: «Երեխաները պետք է սովորեն մտածել այնպես, ինչպես իրենց պետք է գալու մտածել գրասենյակում աշխատելիս», - ասում է Ջոնսոնը: Այնուամենայնիվ, սոցիոլոգը խորհուրդ է տալիս առաջարկել երեխաներին խաղեր առանց բռնությունների. այդպես վիդեոխաղերի սովորեցնող արդյունքը կլինի նաև դաստիարակչական:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ռոբերտ Կարապետյանի
Աղբյուրը՝ Womo

0 մեկնաբանություն:

Post a Comment