Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, November 22, 2015

Քինաու Ռիվզը ֆոնդ է ստեղծել լեյկիմեայի դեմ պայքարի համար

Քիանո Ռիվզը իր նոր՝ «Աստծո դուստրը» ֆիլմի նկարահանումների ավարտի առթիվ Նյու Յորքի ակումբների մեկում կազմակերպված երեկույթի առաջին 20րոպեն բաց է թողել։ Նա համբերատար սպասել է անձրևի տակ, թե երբ իրեն ներս կթողնեն։ Ոչ ոք նրան չի ճանաչել։ Ակումբի տերն ասել է. «Ես նույնիսկ չգիտեի, որ Քիանուն կանգնած է անձրևի տակ ու սպասում է, որ իրեն ներս թողնեն. նա ոչ ոքի ոչինչ չի ասել»։

-Նա մետրոյով է երթևեկում։
-Նա հանգիստ շփվում է փողոցի տնազուրկների հետ ու օգնում նրանց։
-Նա ընդամենը 50 տարեկան է (տեսքից ո՞վ կասի)։
— Նա կարող է սովորական մարդկանց մեջ այգում նստած հոթ-դոգ ուտել։
-«Մատրիցաներից» մեկի նկարահանումներից հետո նա բոլոր կասկադյորներին մեկական «Հալեյ» մակնիշի մոտոցիկլետ է նվիրել՝ ի նշան նրանց վարպետությունն ընդունելու։
-Նա հրաժարվել է հոնորարի մեծ մասից՝ հօգուտ զգեստների ձևավորողի ու «Մատրիցայի» հատուկ էֆեկտները նկարող համակարգչի մասնագետների աշխատավարձի.ոՈրոշել է, որ նրանց մասնակցության բաժինը թերարժևորված է ֆիլմի բյուջեում։
— Նա կրճատել է իր հոնորարը «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, որ գումարը հերիքի Ալ Պաչինոյին հրավիրելու համար։
— Նույն ժամանակահատվածում զոհվել է նրա լավագույն ընկերը, նրա ընկերուհին կորցրել է երեխային, դրանից անմիջապես հետո զոհվել է ավտովթարից, իսկ քույրը հիվանդացել է լեյկիմեայով. Քիանուն չի կոտրվել։ Նա զոհաբերել է հինգ միլիոն դոլար այն կլինիկային, որ բուժում էր քրոջը, հրաժարվել է նկարահանումներից (որ քրոջ կողքին լինի) և ֆոնդ է ստեղծել լեյկիմեայի դեմ պայքարի համար՝ ամեն ֆիլմի հոնորարից մաս հանելով այդ ֆոնդին։

Թարգմանությունը՝ ռուսերենից 

0 մեկնաբանություն:

Post a Comment