Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 21, 2017

Ոչ վերբալության ուժը. ինչպես են երեխաները ըմբռնում մեր սոցալիական կարծրատիպերը

Հոգեբանության պրոֆեսորը Քրիստինա Օլսոնը բացատրում է, թե ինչպես են մեծահասակների ոչ բառային հաղորդումները, նույնիսկ անգիտակցաբար արվածները, ազդում երեխաների աշխարհընկալման վրա և ձևավորում նրանց և՛ սոցալիական և՛ կարծրատիպային վարքագծի մոդելը։



Ոչ վաղ անցյալում Դոնալդ Թրամպն իր նախընտրական արշավի ընթացքում քննադատվեց այն միջադեպի համար, որ ծաղրել է ֆիզիկական խնդիրներ ունեցող լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սերժ Կովալսկիին: Պարոն Թրամպը պնդում էր, որ ինքը չի ծաղրել պարոն Կովալսկիին, որ հակառակը, անվանել է նրան «ոչ վատ լրագրող», այնինչ նախագահի թեկնածուի ոչ վերբալ ազդակներն այլ բան են ասել:
Այդ ազդակներն ունկնդիրներին հզոր հաղորդագրություն են փոխանցել: Վերջերս կատարված հետազոտության ժամանակ ուսումնասիրվում էր, թե ինչքան ուժեղ են մեծահասակների վարքագիծն ու դրսևորումները ազդում երեխաների նախապաշարումների վրա:
Գիտնականների եզրակացություններն անհանգստացնող են, քանի որ նրանք ենթադրում են, որ երեխաները կարող են «բռնել» այն նախապաշարումները, որոնք նկատում են մեծահասակների մեջ, նույնիսկ եթե դրանք շատ ավելի նրբորեն են արտահայտվում, քան Թրամպն է արել:
Վերջերս «Հոգեբանական գիտություն» (Psychological Science ) ամսագրում հրապարակվել է այն գիտափորձի արդյունքները նկարագրող հոդվածը, որի ժամանակ չորս և հինգ տարեկան երեխաները հետևում են մեծահասակների վարքագծին: Փորձի ժամանակ մեծահասակները մի մարդու նկատմամբ արտահայտում էին ոչ վերբալ բացասական արձագանք՝ խոժոռվելով և ոչ բարեկամական երանգ օգտագործելով, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ցույց էին տալիս դրական ոչ վերբալ արձագանք: Որոշ ժամանակ անց երեխաներն սկսեցին արտահայտել նույնպիսի կանխատրամադրվածություն հօգուտ անձի, որ ստացել էր դրական ոչ վերբալ արձագանք:
Այդ հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաները շատ զգայուն են մեծահասակների՝ իրենց սիրած կամ չսիրած մարդու նկատմամբ ազդակների նկատմամբ, այն ազդակի նկատմամբ, թե ում են նրանք շրջապատում ընկալում որպես «լավ», իսկ ում՝ «վատ» մարդ: Այլ խոսքով՝ երեխաները կարող են «բռնել» մեծահասակների նախապաշարումները, նույնիսկ եթե դրանք ակնհայտորեն չեն պարտադրվում: Դա խոսում է նրա մասին, որ մեծահասակների թաքնված հակումները կարող են ազդել նրանց հետ կապված երեխաների սոլացիական կանխատրամադրությունների վրա: Երեխաները ոչ թե ուղղակի ուշադրություն են ցուցաբերում բաներին, որ մեծերն ասում են, այլ նաև ուշադրություն են դարձնում, թե նրանք ինչպես են արտահայտում իրենց նախասիրությունները:
Իհարկե, կան բազմաթիվ իրավիճակներ, երբ այդ ռազմավարությունը կարող է օգտակար լինել հարմարվելու համար. օրինակ՝ եթե մայրիկը խոժոռվում է հարևանին տեսնելիս, ապա դրա համար կարող են լինել հարգելի պատճառներ, մի գուցե նա այնպիսի մարդ է, ումից երեխաները պիտի խուսափեն: Բայց մեր փորձարկումներն ասում են, որ երեխաների այս հակումները ավելի սուր են արտահայտվում: Օրինակ՝ փորձարկումը ցույց է տվել, որ զարգանում է երեխաների կանխատրամադրվածությունը ոչ միայն դեպի այն անձը, որի նկատմամբ բացասական ոչ վերբալ գնահատական են նշմարել։ Նրանց հակումներն ու կանխատրամադրվածությունը կարող են փոխադրվել նաև իր նկատմամբ բացասական ոչ վերբալ ազդանշան ստացած անձի ընկերոջ վրա։ Այն փաստը, որ կանխատրամադրվածությունները տարածվում են ուրիշ մարդկանց վրա, ենթադրվում է, որ այդ ընթացքը կարող է հիմք դառնալ միջխմբային նշանակալի կարծրատիպերի ու կանխատրամադրվածության զարգացմանը:
Բայց գիտահետազոտական ​​լաբորատորիայից դուրս երեխաները կարող են ստանալ խառը ազդակներ, ճիշտ այնպես, ինչպես այն իրավիճակում, երբ Թրամպը ծաղրել է Կովալևսկիին՝ դրա հետ մեկտեղ անվանելով նրան «լավ տղա»: Ո՞րն է կարևոր նման դեպքում. բառը թե՞ գործողությունը:
Հետազոտողներ Լուիջի Կաստելլին, Քրիստինա դե Դիան և Դրյու Նասդեյլը որոշեցին ստուգել դա: Նրանք ցույց են տվել սպիակամորթ երեխաներին սպիտակամորթ դերասանի, որը սևամորթ դերասանի նկատմամբ ոչ վերբալ բացասական վերաբերմունք էր ցույց տալիս, մինչդեռ բառերով նա նեյտրալ կամ բարեկամական հայտարարություններ էր անում: Արդյունքում հետազոտողները հայտնաբերեցին, որ երեխաները կարծես անտեսում են դերասանի բառային հաղորդումները. երեխաները ընկալում էին բացասական ոչ վերբալ ազդակները դեպի աֆրոամերիկացին, չնայած սպիտակամորթ դերասանը սևամորթի մասին խոսում էր նեյտրալ կամ դրական: Էլ ավելի անհանգստություն առաջացնում է այն, որ հետագա ուսումնասիրություններում երեխաները կանխատրամադրվածություն էին ցուցաբերում ոչ միայն դեպի ծանոթ սևամորթը, այլև դեպի նոր աֆրոամերիկացին, ում նրանք առաջ նույնիսկ չէին էլ տեսել:
Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Երեխաները նայում են մեծահասկաներին իրենց աշխարհում ոչ միայն նրա համար, որ լավ բաներ սովորեն, այլ նաև որ հասկանան՝ ում համակրել և ում հետ մտերմանալ, կամ էլ ումից խուսափել և ումից հեռավորություն պահել: Երբ երեխաները տեսնում են, թե ինչպես են մեծահասակները կյանքում կամ հեռուսացույցից ոչ վերբալ ձևով ցուցադրում իրենց գնահատականները, նրանք կլանում ենք այդ ինֆորմացիան և հընթացս սովորում կարծել, որ որոշ մարդիկ ավելի լավն են քան մյուսները:
Համենայն դեպս, այդ նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք ակամա մեր երեխաներին փոխանցել մեր սեփական նախապատվությունները: Դա նշանակում է, որ վերջիվերջո մեծահասակները պիտի ավելի գիտակից լինեն իրենց նախասիրություններն ու գնահատականները ցուցադրելիս, որովհետև դրանք կարող են օրինակ դառնալ երեխաների համար: Հաշվի առնելով, թե ինչքան հեշտ են երեխաները ըմբռնում սոցիալական հակումներն ու իրենց շրջապատող մեծահասակների նախապաշարումները՝ արժե, որ սկսենք մտածել երեխաներին հասնող մեր ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ հղումների մասին։


Թարգմանությունը՝ Անի Ջանոյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment