Հինգը՝ նրանք, որ մեզ բոլորիս շատ հայտնի են, այսինքն՝ տեսողություն, լսողություն, համի զգացողություն,հոտառություն և շոշափելիք, թվարկվել են դեռ Արիստոտելի կողմից, որ, չնայած ականավոր գիտնական լինելուն, հաճախ էր մարդկանց շփոթության տանում (օրինակ՝ համաձայն Արիստոտելի՝ մենք մտածում ենք սրտով, մեղուները առաջանում են սատկած ցլերի փտող լեշերից, և ճանճերն ունեն ընդամենը չորս ոտք):
Տարածված կարծիք կա, ըստ որի ունենք ևս չորս զգայարան.
տերմոցեպցիա- տաքության կամ դրա բացակայության զգացողությունը։
Էկվիբրիոցեպցիա -հավասարակշռության զգացողություն, որը մենք զգում ենք մեր ներքին ականջում տեղակայված հեղուկի միջոցով։
Նոցիցեպցիա- ցացվի ընկալումը կաշվի, հոդերի և օրգանների կողմից։ Տարօրինակ է, բայց այս թվի մեջ չի մտնում ուղեղը, քանի որ այն ընդհանրապես չունի ցավային ռեցեպտորներ, գլխացավը, անկախ նրանից, թե մեզ ինչ է թվում, նույնպես ուղեղից չէ։
Պրոպրիոցեպցիա - կամ մարմնի գիտակցում։ Դա հասկանալն է, թե մեր մարմնի մասերը որտեղ են գտնվում նույնիսկ այն ժամանակ, երբ չենք զգում կամ չենք տեսնում դրանք:
Փորձեք ձեր աչքերը փակել և ոտքը շարժել, դուք միևնույն է, կզգաք ձեր թաթի դիրքը այլ օրգանների նկատմամբ:
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Միքայել Կամենդատյանի
Փորձեք ձեր աչքերը փակել և ոտքը շարժել, դուք միևնույն է, կզգաք ձեր թաթի դիրքը այլ օրգանների նկատմամբ:
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Միքայել Կամենդատյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment