Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, February 22, 2017

Ստեղծականություն. օժտվածություն, թե՞ ընդունակություն, որ հնարավոր է զարգացնել

Շատ տարիներ առաջ գիտնականները Նոր Գվինեայում հայտնաբերել են մի ցեղ, որը համարում էր, որ աշխարհի ծայրը գտնվում է մոտակա գետի մյուս ափին: Մի քանի ամիս անց գիտնականներից մեկը պետք է վերադարձի ճամփան բռներ, ինչի համար նա պիտի անցներ գետի մյուս կողմը: Հաջողությամբ հասնելով մյուս ափը՝ նա հետ նայեց ու ձեռքով արեց: Բայց բնիկները չարձագանքեցին նրան, քանի որ, նրանց ասելով, գիտնականն անհետացել էր իրենց տեսադաշտից: Աշխարհի մասին խորը արմատացած պատկերացումը աղավաղել էր նրանց՝ իրականության ընկալումը:

Ոչ շատ վաղուց, մի խոշոր հրատարակչության գործադիր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել խմբագրական և մարքեթինգային բաժինների աշխատակիցների ստեղծագործական մոտեցման բացակայության առիթով: Նա վարձել է մի խումբ որակյալ հոգեբանների՝ պարզելու համար, թե ինչով է տարբերվում ստեղծագործող անհատականությունը ոչ ստեղծագործողից:
 Մեկ տարվա քրտնաջան աշխատանքից հետո հոգեբանները պարզել են, որ աշխատակիցների երկու խմբերի միջև կա մեն-միակ տարբերություն. ստեղծագործ  մարդը վստահ է, որ ինքը ստեղծագործող անհատականություն է, իսկ ոչ ստեղծագործ մարդը համոզված է, որ ստեղծագործականությունն իր խելքի բանը չէ: Նոր Գվինեայի տեղացիների նման մարդիկ, որ համոզված են իրենց ստեղծականության  բացակայության մեջ, իրկանությունը աղավաղված են ընկալում։
Արդյունքում հոգեբանները առաջարկում են վերապատրաստման մի պարզ ծրագիր, որը բաղկացած է երկու մասից և ուղղված է փոխելու այն աշխատողների ինքնագնահատականը, ովքեր իրենց չեն համարում ստեղծագործական անհատականություններ: Գործադիր տնօրենը համաձայնեց ֆինանսավորել ծրագիրը, և մեկ տարի անց «ոչ ստեղծագործական» աշխատակիցներն սկսեցին առաջարկել այնպիսի ցնցող գաղափարներ, ինչպիսիք նրանց՝ մինչ այդ «գաղափարների գեներատոր» համարվող գործընկերները երազում էլ չեն տեսել։

Իրենց վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ փոխելով՝ վերապատրաստում անցած մարդիկ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել ընձեռվող հնարավորություններին, ավելի հաճախ լարել իրենց «ստեղծական մկանները»։ Հետագա տարիներին այդ խումբն իրականացրել է բազմաթիվ նորարարական ծրագրեր և թողարկել մի շարք նշանավոր հրապարակումներ: Այդ մարդիկ անհրաժեշտ աջակցություն ստացան և սկսեցին վերափոխել ոչ միայն իրենց, այլև շրջապատող աշխարհը:


Թարգմանությունը՝ Անուշ Նիկողոսյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment