Հինգ ու կես տարի առաջ մոսկվացի մի իրավաբան որոշեց թողնել իր կարիերան և ապրել անտառում գտնվող փոքրիկ խրճիթում։ Նրա ընդհատակյա տնակի մուտքը նման էր հոբբիթի դռանը, այդ պատճառով մարդիկ սկսեցին նրան Հոբբիթ անվանել։
Այնուամենայնիվ, Յուրի Ալեքսեյևը պնդում է, որ ինքն ավելի նման է «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի կերպարին և նույնիսկ սպիտակ ճագար ունի։ Նախկին իրավաբանը միացել է «Գրքային խաչմերուկ» շարժմանը , որի գործունեությունը գիրքը թողնելն է հասարակական վայրերում, որ ուրիշները վերցնեն ու կարդան։ Նրանք սա անընդհատ կրկնում են։ Յուրին արդեն գրանցել է առնվազն 4.500 գիրք։ Նա իր խրճիթում նաև դասախոսություններ է կարդում Չեխովի՝ «Բալենու այգին» գլուխգործոցի վերաբերյալ, և ունի YouTube-ի իր իսկ սեփական էջը:
Թարգմանությունը՝ Նինա Կարապերյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment