Այսօր ես այստեղ եմ, որպեսզի մի սերմ տնկեմ։ Մի սերմ, որը կոգեշնչի ձեզ առաջ գնալու կյանքում խանդավառ սրտերով և ամբողջականության հստակ զգացումով։ Խնդիրն այն է, թե կկարողանա արդյոք այդ սերմը արմատ տալ, թե Մոնսանտոն ինձ դատի կտա և կստիպի օգտագործել իրենց սերմը, ինչը այդքան էլ Այուրվեդական չի լինի։ Կներեք ինձ, եթե այսօր մի փոքր քիչ էներգիայով լի երևամ․ այս գիշեր գլուխս դեպի հյուսիսն եմ քնել: Արթնացա հենց Փիտտայի* ժամանակ ու չկարողացա քնել մինչև Վատան* չեկավ։ Բայց ես չխառնվեցի իրար, գիտե՞ք, ես օգտագործեցի այդ ժամանակը մի լավ ճաշ ուտելու և Թինդերում ինչ-որ առանձնահատուկ մեկի հետ կապվելու համար։ Որովհետև կյանքը չի պատահար չէ քեզ հետ, կյանքը պատահար է քեզ համար։ Որտեղից ես սա գիտե՞մ․ ես չգիտեմ, բայց ես ձայն եմ հանում, և կարևորը դա է։ Դրա համար եմ ես այստեղ։ Երբեմն ես մտածում եմ, որ դա միակ կարևոր բանն է՝ ուղղակի իրար տեղյակ պահելը, որ մենք այստեղ ենք, իրար հիշեցնելը, որ մենք բոլորս մի ավելի մեծ «Ես»-ի մաս ենք։
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Ջիմ Քերրիի ելույթը՝ Մահարիշիի կառավարման համալսարանի՝ 2014 թվի շրջանավարտներին ուղղված
Այսօր ես այստեղ եմ, որպեսզի մի սերմ տնկեմ։ Մի սերմ, որը կոգեշնչի ձեզ առաջ գնալու կյանքում խանդավառ սրտերով և ամբողջականության հստակ զգացումով։ Խնդիրն այն է, թե կկարողանա արդյոք այդ սերմը արմատ տալ, թե Մոնսանտոն ինձ դատի կտա և կստիպի օգտագործել իրենց սերմը, ինչը այդքան էլ Այուրվեդական չի լինի։ Կներեք ինձ, եթե այսօր մի փոքր քիչ էներգիայով լի երևամ․ այս գիշեր գլուխս դեպի հյուսիսն եմ քնել: Արթնացա հենց Փիտտայի* ժամանակ ու չկարողացա քնել մինչև Վատան* չեկավ։ Բայց ես չխառնվեցի իրար, գիտե՞ք, ես օգտագործեցի այդ ժամանակը մի լավ ճաշ ուտելու և Թինդերում ինչ-որ առանձնահատուկ մեկի հետ կապվելու համար։ Որովհետև կյանքը չի պատահար չէ քեզ հետ, կյանքը պատահար է քեզ համար։ Որտեղից ես սա գիտե՞մ․ ես չգիտեմ, բայց ես ձայն եմ հանում, և կարևորը դա է։ Դրա համար եմ ես այստեղ։ Երբեմն ես մտածում եմ, որ դա միակ կարևոր բանն է՝ ուղղակի իրար տեղյակ պահելը, որ մենք այստեղ ենք, իրար հիշեցնելը, որ մենք բոլորս մի ավելի մեծ «Ես»-ի մաս ենք։
Թե ինչպես հաղթահարեցի ձախողումս. Ջեք Մա (Jack Ma)
![]() |
| Ջեք Մա |
Երաժշտության և հույզերի կապը
Յաննի
Ձայնը և երաժշտությունը միշտ կապված են եղել մարդկանց հետ, ուստի և հույզերի հետ: Մեր նախնիները օգտագործում էին հնչյուններն ու երաժշտությունը որպես գոյատևման և հաղորդակցության գործիք: Նրանք ստեղծեցին միություններ, որոնք թույլ են տալիս կանխատեսել վտանգավոր իրավիճակները, և որոնց հետ նրանք զարգացրին սոցիալական հմտություններ ՝ շփվելով ընդհանուր լեզվով: Փաստորեն, ինչպես Դարվինը բացատրում է «Տեսակների ծագումը» աշխատությունում, երաժշտական հնչյունները գուցե եղել են լեզվի զարգացման հիմքերից, և պարզ է, որ հռետորության ռիթմը և կադենսը ունեն երաժշտական առանձնահատկություններ:
Երաժշտության հետ մեր հարաբերությունները հասնում են այնպիսի աստիճանի, որ այն ունակ է փոխելու մեր հուզական վիճակը: Մեր ուղեղը էվոլյուցիայի է ենթարկվել և ամբողջ ընթացքում այն ներառել է հնչյունները՝ որպես հիմնարար մաս, որի միջոցով պետք է զգացմունքների հետ միասին նախշեր ստեղծել և այդպիսով վերծանել մեր միջավայրը:
Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ/ Ջուլիան Թրեժեր
Երկրորդ մասը
Երրորդ մաս
Ինչպես են բառերը դասավորվում գլխում
Յուրաքանչյուր նոր բառ պետք է երկար ճանապարհ անցնի, մինչև վերջնականապես կհայտնվի մեր երկարաժամկետ հիշողության մեջ: Առաջին անգամ կարդալիս կամ բարձրաձայն ընթերցելիս նոր բառը հայտնվում է գերկարճաժամկետ հիշողության մեջ: Սովորաբար դրանք այնտեղից շատ շուտ վերանում են։ Այնուամենայնիվ, եթե դրանք ամրապնդվեն ուշադրության և կենտրոնացման տեսքով, ապա նոր բառերը հայտնվում են կարճաժամկետ հիշողության մեջ: Նոր բառերի մտապահման տևողությունը մոտավորապես 20 րոպե է: Ամենակարևոր բառերը պետք է կրկնվեն այս ընթացքում, հակառակ դեպքում դրանք կմոռացվեն: Կարճաժամկետ հիշողությունից դեպի երկարաժամկետ հիշողություն տանող ճանապարհը տևում է վեց ժամ:
Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ
Նախորդ հատվածը
Ես կցանկանայի առաջարկել չորս հզոր սյուներ, որոնց վրա մենք կարող ենք հենվել, եթե ցանկանում ենք, որ մեր խոսքը լինի հզոր և փոփոխություն կատարի աշխարհում: Բարեբախտաբար, այդսյուները մի հապավման մեջ են: Այդ բառը «ԱՎԱՍ»-ն է, և այն ունի հիանալի սահմանում: Ես չեմ խոսում այն իրերի մասին, որոնք ընկնում են երկնքից և խփում գլխիդ: Ես խոսում եմ այս սահմանման մասին՝ ողջունել կամ գովել խանդավառությամբ, որը, իմ կարծիքով, մեր խոսքը կընդունի, եթե մենք հենվենք այս չորս սյուներին: Եվ այսպես, ի՞նչ սյուներ են սրանք: Տեսնենք, եթե դուք կարող եք գուշակել:
Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ, Ջուլիան Թրեժեր
Մտածողության վեց գլխարկները
Ինչպես է այն կազմված, կամ տարբեր շերտերի մտածողությունը վեց գույների մեջ
«Վեց գլխարկի» հիմքում ընկած է զուգահեռ մտածողության գաղափարը։ Ավանդական մտածողությունը հիմնված է բանավեճի, քննարկման և կարծիքների բախման վրա: Սակայն նման մոտեցման դեպքում հաճախ շահում է ոչ թե լավագույն լուծումը, այլ այն, որն ավելի հաջող էր առաջ գնում բանավեճի ընթացքում:
Մի դեռատի աղջկա, Վիկտոր Հյուգո
Ինչու՞ ես թախծում, քնքուշ աղջիկ, մի՞թե օրերը
քո չեն պատկանում վաղ երիտասարդության։
Դայնա Լիտվական
Դու՛, որ չգիտես, թե պատանությունն ինչքան չքնաղ է,
Փոքրի՛կս, մի՛ նախանձիր վշտի մեր ժամանակներին.
Այնտեղ մեր սրտերը մեկ ստրուկ, մեկ տեսար՝ ըմբոստ են,
Այնտեղ մեր ծիծաղը տխուր է քո լացից ավելի։








