Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, April 11, 2021

Թե ինչպես հաղթահարեցի ձախողումս. Ջեք Մա (Jack Ma)

Ջեք Մա


Ես հարուստ հայր չունեի: Ես երեք անգամ փորձել եմ համալսարան ընդունվել, բոլոր փորձերը ձախողվել են: Ես տասն անգամ դիմել եմ Հարվարդ. բոլոր փորձերը ձախողվել են, այնտեղ նույնիսկ չէին ուզում երեսիս նայել: Վերջին անգամ փորձեցի գնալ ուսուցիչների քոլեջ, որը համարվում էր իմ քաղաքի երրորդ թե չորրորդ ամենահայտնի ուսումնական հաստատությունը: Այսպիսով, ես 30 անգամ տարբեր աշխատատեղերի եմ դիմել: Մերժում եմ ստացել։ Այն ժամանակ այնքան դժվար էր, ես այնքան հիասթափված էի։ Քանի որ դասավանդում էի համալսարանում, իմ աշխատավարձը ամսական 10 դոլար էր: Ես չէի կարողանում գտնել լավ աշխատանք: 1994 թ.-ին ես ասացի, որ մտադիր եմ ինչ-որ բան ձեռնարկել՝ կապված մի բանի հետ, որը կոչվում է ինտերնետ, և 23 մարդ դուրս եկավ այդ գաղափարի դեմ: Նրանք ասացին. «Դա հիմար գաղափար է, մենք ոչինչ չենք լսել ինտերնետի մասին, և դու ոչինչ չգիտես համակարգիչների մասին»: Եվ ես երբեք չեմ մտածել, որ խելացի եմ: Ոչ ոք չէր հավատում, որ ես կարող եմ հաջողել, քանի որ բոլորն ասում էին. «Այս երիտասարդը ուրիշ կերպ՝ խենթի պես է մտածում։ Հաստատ մի այնպիսի բան կմտածի, որը երբեք չի իրագործվի»: Ես փորձեցի բանկերից 3000 դոլար վարկ վերցնել: Երեք ամիս էր անցել, բայց ես դեռ չէի կարողանում այն ​​ձեռք բերել: Մենք զրուցեցինք ավելի քան 30 թե 40 ձեռնարկատեր կապիտալիստների հետ: Բոլորը ասացին՝ ոչ, մոռացիր: Շատերն ասում էին, որ «Ալիբաբան» սարսափելի մոդել է: Եվ ես ասացի՝ ես հավատում եմ դրան, կարծում եմ, որ այս կայքը կարող է հայտնի դառնալ, եթե մենք շարունակենք աշխատել: Ես երբեք չէի մտածի, որ այն կլինի այնքան մեծ, որքան այսօր: Բայց ես հավատում էի, որ այնտեղ ինձ ինչ-որ բան է սպասում, և ես պետք է քրտնաջան աշխատեմ` ինքս ինձ դա ապացուցելու համար: Դա կոշտ փորձառություն էր: Այսպիսով, մենք 18 հիմնադիրներից հավաքեցինք 50.000 դոլար: Առաջին երեք տարիներին մենք մեր բիզնեսից նույնիսկ մեկ դոլար եկամուտ չունեինք: Դա հեշտ չէր:

(Հատված հարցազրույցից)
 -Դուք գումար չեք վաստակել, դուք ունեք արտառոց պահանջներ և այնուամենայնիվ, ոչինչ չեք շահել:
-Դա ինտերնետն է:
-Այո, բայց ո՞րն է իմաստը: Դուք միլիոնատե ՞ր եք:
-Հիմա՞՝  ոչ։
-Ակնկալու՞մ եք լինել։
-Դե, հուսով եմ։
Ինչո՞ւ էր մեր բիզնեսը անընդհատ առաջ գնում. որովհետև հաճախորդներից շատ շնորհակալագրեր եմ ստացել: Նրանք ասում էին. «Սա այնքան լավ կայք է, մենք չենք կարող Ձեզ վճարել, բայց այս կայքը մեզ օգնեց: Եթե շարունակեք մեզ օգնել, մի օր դուք հաջողակ կլինեք»: Եվ ես հավատացի դրան: Քիչ-քիչ մենք կառուցեցինք մեր բիզնեսը: Քիչ-քիչ մենք կառուցեցինք ենթակառուցվածքների մեր էկոհամակարգը: Եվ հիմա՝ 16 տարի անց, մենք ունենք «Ալիբաբա», ունենք «Տաո Բաո խումբ», ունենք «Ալիփեյ»։ Մարդիկ ասում են. «Դու այնքան խելացի ես, ինչպե՞ս ես կարողացել նման ընկերություն ստեղծել»։ Բիլ Գեյթսը, Ուորեն Բաֆեթը, Ջեք Ուելչը, Մարկ Ցուկերբերգը․․․ Տարբերությունը այդ մարդկանց և այլ մարդկանց միջև այն է, որ նրանք միշտ լավատեսորեն են տրամադրված ապագայի նկատմամբ: Նրանք երբեք չեն բողոքում: Նրանք միշտ փորձում են լուծել մյուսների խնդիրները: Երբ լավատես ես, միշտ հնարավորություն կա: Այսօր մարդիկ նույն բանն են ասում. «Ջեք, որտե՞ղից  հնարավորություն գտնեմ: Ես աշխատանք չունեմ, սա չունեմ, նա չունեմ»: Ձեր ունեցած ամենալավ առավելությունն այն է, որ դուք երիտասարդ եք: Մի բողոքեք, թող այլ մարդիկ բողոքեն: Հնարավորությունը միշտ այնտեղ է խաբում, որտեղ մարդիկ բողոքում են: Մտածեք, թե ինչպես կարող եք ինչ-որ բան փոխել: Եվ հետո, եթե մտածում ես ինչ-որ բանի մասին, սկսիր դա անել: Ես շատ մարդկանց եմ տեսել՝ երիտասարդների, ովքեր ամեն երեկո ֆանտաստիկ գաղափարներ են ունենում: Բայց առավոտյան նրանք կրկին նույն գրասենյակ են գնում: Եթե ​​իսկապես ցանկանում եք ձեռնարկատեր լինել, ապա պետք է անես որոշ բաներ ավելի շուտ, քան դա կանեն մյուս մարդիկ: Դու պետք է ավելի շուտ արթնանաս, քան մյուս մարդիկ։ Դու պետք է ավելի քաջ լինես, քան մյուսները: Երբ ես երիտասարդ էի, գնում էի դեպի «Հանզու» արևմտյան լիճ և այնտեղ հյուրանոց կար, որտեղ շատ արտասահմանցի այցելուներ էին բնակվում : Եվ ես ամեն առավոտ ժամը հինգին գնում էի այնտեղ` իմ անգլերենը հղկելու համար: Ես չգիտեի այն ժամանակ, թե ինչու, բայց այդ ժամանակ ես գտա այն ամենը, ինչի մասին ինձ պատմում էին օտարերկրյա այցելուները՝ այնքան տարբեր իմ ծնողների պատմածներից, ուսուցիչներիս պատմածներից և թերթերում կարդացածիցս: Այսպիսով, այդ ժամանակվանից ի վեր ես օգտագործում ես իմ ուղեղը ցանկացած բանի մասին մտածելիս։ Օգտագործեք ձեր սեփական ուղեղը մտածելու համար։ Ցանկացած մարդու համար, ամեն անձի համար վաղը նոր օր է․․․
Քայլ արեք, կատարեք որևէ գործողություն։ Անկախ նրանից՝ ներդրողները հավատում են, թե՝ ոչ, անկախ նրանից՝ ձեր ընկերները հավատում են, թե՝ ոչ, ձեր ծնողները հավատում են, թե՝ ոչ. դա կարևոր չէ: Դուք հավատում եք Ձեզ և Ձեր մտքին, ձեր թիմը հավատում է դրան՝ ուրեմն աշխատեք օր ու գիշեր դրա վրա: Բավարար չափով սխալներ թույլ տվեք: Ընկնում ես՝ կկանգնես էլ: Եթե ​​իսկապես ուզում եք աշխատել Ձեզ համար, մտածեք մյուսների մասին, քանի որ միայն այն ժամանակ, երբ մյուս մարդիկ հաջողակ են, երբ մյուս մարդիկ ուրախ կլինեն, դուք հաջողակ և երջանիկ կլինեք: Մի անհանգստացեք փողի համար. փողը հետևում է մարդկանց։ Մարդիկ պետք է հետևեն իրենց երազանքներին։ Եթե երազանք ունեք, պարզապես առաջ գնացեք դեպի երազանքը։

Թարգմանությունը՝ Նանե Վարդումյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment