Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 13, 2015

Մի բաժակ հիանալի թեյ. Ջորջ Օրուել

Եթե դուք փնտրեք «թեյ»-ը առաջին իսկ պատահած բաղադրատոմսերի գրքում, ամենայն հավանականությամբ, դուք այն չեք գտնի, կամ էլ լավագույն դեպքում կգտնեք մի քանի տողեր՝ թռուցիկ ցուցումներ, որոնք ոչ մի կարևոր բան չեն տա ձեզ:
Սա շատ հետաքրքիր է, բայց ոչ միայն այն պատճառով, որ թեյը Իռլանդիայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում քաղաքակրթության դեռևս պահպանված ձևերից է, այլ որովհետև այն պատրաստելու լավագույն եղանակը անզիջում վեճերի առարկա է: