Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, February 15, 2024

Ֆրանց Կաֆկայի նամակը Միլենային


 Հարգելի՛ ֆրաու Միլենա
Երկու օր և մեկ գիշեր շարունակվող անձրևը հենց հիմա դադարել է, իհարկե, երևի միայն ժամանակավոր, բայց այնուամենայնիվ իրադարձություն, որը 
տոնելու արժանի է, ինչը ես անում եմ՝ քեզ գրելով։ Ի դեպ, անձրևն ինքնին տանելի էր. չէ՞ որ այստեղ օտար երկիր է, ճիշտ է, թեթևակի օտար երկիր է, բայց լավ է։ Եթե տպավորությունս ճիշտ էր (ակնհայտ է, որ մեկ հանդիպման հիշողությունը, կարճ և կիսալուռ, չի սպառվի), դու նույնպես վայելում էիր Վիեննան որպես օտար քաղաք, թեև հետագա հանգամանքները կարող էին նվազեցնել այս հաճույքը։ Բայց արդյո՞ք դու վայելում ես օտարությունը հանուն օտարության։ (Ի դեպ, կարող է վատ նշան լինել, որովհետև նման հաճույք չպետք է լինի)։

Ես այստեղ բավականին լավ եմ ապրում, մահկանացու մարմինը հազիվ թե դիմանա ավելի շատ խնամքի, իմ սենյակից դուրս պատշգամբը սուզվել է պարտեզի մեջ՝ գերաճած ու ծաղկած թփերով (բուսականությունն այստեղ տարօրինակ է. օդի մեջ բավականաչափ սառնություն կա, որ ջրափոսերը սառչեն Պրահայում, ծաղիկները կամաց-կամաց բացվում են իմ պատշգամբի առջև), ավելին, այս այգին, այնուամենայնիվ, լիուլի արև է ստանում (կամ լիուլի ամպ, ինչպես գրեթե մեկ շաբաթ էր).  մողեսներ և թռչուններ, անհավանական զույգեր, գալիս են ինձ այցելության. ես շատ կցանկանայի` դու էլ լինեիր Մերանում. վերջերս գրել էիր շնչելու անընդունակ լիներու մասին։ Այս պատկերն ու դրա իմաստը շատ մոտ են իրար, ու այստեղ երկուսն էլ մի փոքր թեթևություն կգտնեն։

Սրտալի ողջույններով՝
Ֆ. Կաֆկա
Թարգմանությունը՝ Սոնա Ավետյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment