Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, January 15, 2023

Թոփ 5 նրբաբլիթներ




Սուզվիր Թեյթի հավաքածուում այս թոփ 5 նրբաբլիթներին վերաբերող արվեստի գործերի մեջ։


ԹԱՎԱ

Louisa Matthiasdottir
Still Life with Frying Pan and Red Cabbage (1979)
Tate

Իդեալական նրբաբլիթ պատրաստելիս լավ սարքավորումներից պետք է օգտվել: Վերցրու քո թավան և արի սկսենք պատրաստել: 
Վերևի նկարը մի քիչ անկայուն տեսք ունի, քանի որ բոլոր իրերը իրար են հենված, կարծես թե ամեն պահի կարող են ընկնել։ Ուշադի՜ր եղիր։ Ինչպե՞ս կարող ես իրերը շուրջդ տեղադրել, որպեսզի թվա, թե ընկնում են իրար վրա:

2. ԿԱԹ

Nigel Henderson
Photograph of a photogram of a milk bottle (1949–51)
Tate Archive


Կաթը դարձնում է նրբաբլիթը գեղեցիկ և փափուկ։ Սա Նիգել Հենդերսոնի լուսանկարն է։ Կարո՞ղ ես դու էլ նկարել բոլոր բաղադրիչները հետաքրքիր կամ տարօրինակ ձևով։

3. ՆՐԲԱԲԼԻԹԻ ՊԵՍ ՏԱՓԱԿ

Cornelia Parker
Thirty Pieces of Silver (1988–9)
Tate


Երբև լսե՞լ ես «նրբաբլիթի պես տափակ» արտահայտությունը։ 
Կորնելիա Փարկեր անունով մի նկարիչ արել է այս լուսանկարը իր սենյակում բոլոր արծաթյա իրերը կոտրելուց հետո: Ի՞նչ կպատահեր, եթե դու կոտրեիր ամեն ինչ քո սենյակում:



4. ԴԵՌ ՍՈՎԱ՞Ծ ԵՍ
Julian Trevelyan
Hungry People (1936–72)

Այո։ Սովամահ ենք։ Ջուլիեն Թրևելյանի այս աբստրակստ նկարը ցույց է տալիս շատ սոված մարդկանց: Տեսնո՞ւմ ես նրանց: Փորձիր նկարել ընտանիքիդ անդամներին ՝չափազանց քաղցած վիճակում՝ Թեյթի մանկական խաղերից օգտվելով:

5. ՄԱՏՈՎ ԶԱՐԿԻՐ

Jack Bush
White Flip (1974)
Tate

Նրբաբլիթի քո բոլոր յուրահատուկ բաղադրիչները դնելուց առաջ մի՛ մոռացիր հաջողության համար մատնահարել այն՝ երեք-չո՜րս․․․

Թարգմանությունը՝ Ալիս Ավետյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment