Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 5, 2022

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է


Սուրբծննդյան երգերի թարգմանություն


Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Երեխաները՝ ղողանջող զանգերով, և բոլորն ասում են ձեզ, որ ուրախ կլինեք․
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է։

Սա ամենից երջանիկ, ուրախ եղանակն է,
Այդ տոնական շնորհավորանքներով,
Ցնծալի, կայտառ հանդիպումներ, երբ ընկերները գալիս են կանչիդ,
Սա ամենից երջանիկ, ուրախ եղանակն է։

Երեկույթներ, որ հավաքվենք,
Մարշմելոուներ, որ կենաց ասենք,
Եվ ձյան մեջ երգելիս՝
Սարսափելի ստվերների պատումներ ու հեքիաթներ հին, հին օրերի
Սուրբ Ծնունդների փառքի մասին․

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է։

Անհամար զարդեր,
շողշողուն սրտեր,
Երբ սիրելիները մոտ են,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,

Երեկույթներ, որ հավաքվենք,
Մարշմելոուներ, որ կենաց ասենք,
Եվ ձյան մեջ երգելիս՝
Սարսափելի ստվերների պատումներ ու հեքիաթներ հին, հին օրերի
Սուրբ Ծնունդների փառքի մասին․

Անհամար զարդեր,
շողշողուն սրտեր,
Երբ սիրելիները մոտ են,

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Այո, ամենահիասքանչ ժամանակը,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է։

Թարգմանությունը՝ Անահիտ Հովսեփյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment