Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 29, 2020

Ինչով են վտանգավոր հիմարները


Կադր «Շան սիրտը» ֆիլմից


Իտալացի տնտեսագետ- պատմաբան Կառլո Սիպոլան շատ հիմնավոր է մոտեցել հիմարության բնույթի հարցին: Երկար տարիների ուսումնասիրությունները հանգեցրել են նրան, որ գիտնականը ձևակերպել է հինգ համընդհանուր օրենք, որոնք գործում են ցանկացած հասարակության մեջ: Պարզվում է, որ հիմարությունն ինքնին շատ ավելի վտանգավոր է, քան մենք սովոր ենք մտածել դրա մասին:

Հիմարության առաջին օրենքը
Մարդը միշտ թերագնահատում է իրեն շրջապատող ապուշների քանակը: Սա հնչում է որպես լճողված ճղճիմություն և սնոբիզմ, բայց կյանքը ապացուցում է, որ դա ճիշտ է: Անկախ նրանից, թե ինչպես եք գնահատում մարդկանց, դուք անընդհատ բախվելու եք հետևյալ իրավիճակներին.

  •  մարդը, որ միշտ խելացի և բանական էր թվում, պարզվում է, որ անհավատալի ապուշ է.
  •  հիմարները միշտ հայտնվում են ամենաանսպասելի վայրերում ամենաանպատեհ ժամանակ`ձեր ծրագրերը խառնելու համար:

Հիմարության երկրորդ օրենքը
«Հավանականությունը, որ մարդը հիմար է, կախված չէ նրա մյուս հատկություններից: Տարիների դիտարկումներն ու փորձերը հաստատել են այն գաղափար
ը, որ մարդիկ հավասար չեն, ոմանք հիմար են, ոմանք էլ՝ ոչ, և այդ որակը դնում է բնությունը, այլ ոչ թե մշակութային գործոնները: Մարդը հիմար է այնպես, ինչպես կարմրահեր է կամ ունի արյան առաջին խումբ: Նա այդպես է ծնվել, եթե կուզեք, Նախախնամության կամքով: Կրթությունը ոչ մի ընդհանուր բան չունի հասարակության մեջ որոշակի թվով հիմարների հավանականության հետ: Դա հաստատվել է հինգ խմբերի վրա համալսարաններում անցկացված բազմաթիվ փորձերի միջոցով. Ուսանողներ, գրասենյակային աշխատողներ, սպասարկող անձնակազմ, վարչական անձնակազմ և ուսուցիչներ: Երբ վերլուծում էի քիչ հմուտ աշխատողների մի խումբ, հիմարների թիվն ավելին էր, քան ես ակնկալում էի (Առաջին օրենք), և դա վերագրում էի սոցիալական պայմաններին. աղքատություն, տարանջատում, կրթության պակաս: Բայց բարձրանալով սոցիալական սանդուղքը՝ սպիտակ օձիքների և ուսանողների շրջանում նույն հարաբերակցությունը տեսա: Նույնիսկ ավելի տպավորիչ էր դասախոսների մեջ տեսնել նույն քանակը. անկախ նրանից`ես գավառական փոքրիկ քոլեջ եմ վերցրել, թե մեծ համալսարան, ուսուցիչների նույն մասը, պարզվեց, որ հիմար են։ Ես այնքան զարմացա արդյունքներից, որ որոշեցի փորձեր կատարել մտավոր վերնախավի՝ Նոբելյան մրցանակակիրների հետ: Արդյունքը հաստատեց բնության գերուժը. նույնքան դափնեկիրներ հիմար էին»:
Երկրորդ օրենքի արտահայտած գաղափարը դժվար է ընդունել, բայց բազմաթիվ փորձեր հաստատում են դրա երկաթբետոնե ճշգրտությունը: Ֆեմինիստները կսատարեն Երկրորդ օրենքը, որովհետև ասում է, որ կանանց շրջանում հիմարները ավելի շատ չեն, քան տղամարդկանց: Երրորդ աշխարհի երկրների բնակիչները մխիթարվում են այն փաստով, որ զարգացած երկրներն այդքան էլ զարգացած չեն: Երկրորդ օրենքի հետևությունները վախեցնում են դուք պտտվում եք բրիտանական բարձր հասարակության մեջ, թե տեղափոխվում եք Պոլինեզիա ՝ ընկերանալով տեղացի մարդասպանների հետ: Անկախ նրանից, թե ինքներդ ձեզ կհյուծեք մենաստանում, թե ձեր կյանքի մնացած մասը կանցկացնեք խաղատանը՝ շրջապատված մարմնավաճառ կանանցով, դուք ամենուր ստիպված կլինեք գործ ունենալ նույն քանակի ապուշների հետ, ինչը (Առաջին օրենք) միշտ կգերազանցի ձեր սպասելիքները:

Հիմարության երրորդ օրենքը
Հիմարն այն անձն է, որի գործողությունները հանգեցնում են մեկ այլ անձի կամ խմբի համար կորստի, և միևնույն ժամանակ, օգուտ չեն տալիս գործող անձին կամ նույնիսկ վնաս են դառնում նրա համար: Երրորդ օրենքը ենթադրում է, որ բոլոր մարդիկ բաժանված են 4 խմբի՝ պարզամիտներ (Պ), խելացի մարդիկ (Խ), ավազակներ (Ա) և հիմարներ (Հ): Եթե ​​Պետրոսը կատարում է գործողություն, որից ինքը կրում է կորուստներ և միևնույն ժամանակ օգուտ է բերում Վարդանին, ապա նա դասվում է պարզամիտների թվին (գոտի Պ): Եթե ​​Պետրոսն անում է մի բան, որը օգուտ է բերում ինչպես իրեն, այնպես էլ Վարդանին, նա խելացի է, քանի որ նա գործում էր խելացի (Խ գոտի): Եթե ​​Պետրոսի գործողությունները օգուտ են բերում իրեն, իսկ Վարդանը տառապում է դրանցից, ապա Պետրոսն ավազակ է (գոտի Ա): Եվ վերջապես, Պետրոս-հիմարը գտնվում է Հ՝ մինուս գոտում երկու առանցքների երկայնքով: Դժվար չէ պատկերացնել վնասի չափը, որ կարող են պատճառել հիմարները, երբ նրանք մտնում են կառավարության մեջ և ունեն քաղաքական և սոցիալական լիազորություններ: Բայց արժե առանձին-առանձին պարզաբանել, թե կոնկրետ ինչն է հիմարին վտանգավոր դարձնում: 
Հիմար մարդիկ վտանգավոր են, քանի որ բանական մարդիկ դժվարանում են պատկերացնել անհիմն վարքի տրամաբանությունը: Խելացի մարդը ի վիճակի է հասկանալու ավազակի տրամաբանությունը, քանի որ ավազակը բանական է. նա պարզապես ցանկանում է ավելի շատ օգուտներ ստանալ և այնքան խելացի չէ, որ դրանք վաստակի: Ավազակը կանխատեսելի է, այնպես որ կարող եք պաշտպանություն կառուցել նրա դեմ: Անհնար է կանխատեսել հիմարի գործողությունները, նա քեզ կվնասի առանց պատճառի, առանց նպատակի, առանց ծրագրի, ամենաանսպասելի վայրում, ամենաանպատեհ ժամանակում: Դուք ոչ մի կերպ չեք կարող իմանալ, թե երբ է հիմարը հարվածելու: Հիմարի հետ առճակատման ժամանակ խելացի մարդը լիովին հանձնվում է հիմարի՝ պատահական արարածի ողորմությանը խելացիներին անհասկանալի օրենքներով: 
Հիմարի հարձակումը սովորաբար բոլորին հանկարծակիի է բերում: Նույնիսկ երբ հարձակումը ակնհայտ է դառնում, դժվար է պաշտպանվել, քանի որ այն չունի ռացիոնալ կառուցվածք:

Հիմարության չորրորդ օրենքը 
Ոչ հիմարները միշտ թերագնահատում են հիմարների կործանարար ներուժը: Մասնավորապես, ոչ հիմարները անընդհատ մոռանում են, որ հիմարի հետ գործ ունենալը, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում սխալ է, որը հետագայում թանկ է նստելու: 
Պ զոնայի պարզամիտները սովորաբար ի վիճակի չեն ճանաչելու Հ գոտու հիմարների վտանգը, ինչը զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ հիմարներին թերագնահատում են նաեւ խելացի մարդիկ ու ավազակները: Հիմարի ներկայությամբ նրանք հանգստանում են և վայելում են իրենց մտավոր գերազանցությունը` փոխանակ շտապ մոբիլիզացվելու և վնասը նվազագույնի հասցնելու, եթե հիմարը ինչ-որ բան դուրս տա: Տարածված կարծրատիպն է, թե հիմարը վնասում է միայն իրեն: Ոչ Հիմարներին մի խառնեք անօգնական պարզամիտների հետ: Երբեք հիմարների հետ դաշինքի մեջ մի՛ մտեք՝ երևակայելով, թե կարող եք նրանց օգտագործել ձեր սեփական շահերի համար. եթե այդպես եք վարվում, ապա ակնհայտ է, որ չեք հասկանում հիմարության բնույթը: Այսպիսով, դուք ինքներդ հիմարին մի դաշտ եք տրամադրում, որտեղ նա կարող է ազատ շարժվել և ավելի շատ վնաս պատճառել:

Հիմարության հինգերորդ օրենքը
Հիմարը անհատականության ամենավտանգավոր տեսակն է: Եզրակացություն. Հիմարը ավազակից ավելի վտանգավոր է: Իդեալական ավազակի գործողությունների արդյունքը օգուտների հեշտ անցումն է մի մարդուց մյուսին: Հասարակությանն, ընդհանուր առմամբ, դրանից ոչ ցուրտ է, ոչ էլ տաք: Եթե ​​այս հասարակության բոլոր անդամները լինեին իդեալական ավազակներ, ապա դա դանդաղ կհոտեր, բայց աղետ տեղի չէր ունենա: Ամբողջ համակարգը կվերածվեր հարստության փոխանցման՝ հօգուտ նրանց, ովքեր գործողություններ են ձեռնարկում հանուն դրա, և քանի որ բոլորը կլինեին իդեալական ավազակներ, համակարգը կվայելեր կայունությունը: Դա հեշտ է տեսնել ցանկացած երկրում, որտեղ կառավարությունը կոռումպացված է, և քաղաքացիներն անընդհատ շրջանցում են օրենքը: 
Երբ բեմ են բարձրանում հիմարները, պատկերը լիովին փոխվում է: Նրանք վնաս են հասցնում՝ առանց օգուտ ստանալու: Ապրանքները ոչնչացվում են, հասարակությունն աղքատանում է: 
Պատմությունը հաստատում է, որ ցանկացած ժամանակ երկիրն առաջընթաց է ապրում, երբ բավական խելացի մարդիկ ի վիճակի են զսպել ակտիվ հիմարներին և թույլ չտալ նրանց ոչնչացնել խելացի մարդկանց արտադրածը: 
Հետընթաց ապրող երկրում հիմարներն ավելի շատ չեն, բայց էլիտայի մեջ աճում է հիմար ավազակների մասնաբաժինը, իսկ մնացած բնակչության շրջանում՝ միամիտ պարզամիտների: Հարաբերակցության նման հաստատումն անխուսափելիորեն ուժեղացնում է հիմարների գործողությունների կործանարար հետևանքները, և ամբողջ երկիրը դեպի դժոխք է գնում: 

Գ.Բուրլակովի «Приёмный покой. Советы на каждый день» գրքից

Թարգմանությունը՝ Հասմիկ Ներսիսյանի

Աղբյուր

0 մեկնաբանություն:

Post a Comment