Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, May 12, 2018

Որ մասնագիտություններն ունենալն է արդեն անիմաստ. Միտիո Կակուն՝ ապագայի էվոլյուցիայի մասին


Թե ինչ է մեզ սպասում ապագայում թեմայով հերթական զեկույցը ներկայացրել է աշխարհահռչակ ապագայագետ և ֆիզիկոս Միտիո Կակուն:  
Ամերիկացի ֆիզիկոս, ապագայագետ Միտիո Կակուն  ամբողջ աշխարհին հայտնի է որպես հեղինակ լարային տեսության, որը բացարտում է, թե ինչպես է կառուցված տիեզերքը: Նա ամենահայտնի բանախոսներից մեկն է  բարձր տեխնոլոգիաների զարգացման և յուրաքանչյուրի կյանքում համակարգչի ներմուծման շնորհիվ սպասվող փոփոխությունների թեմայով հանդիպումներին:

2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Բաց նորարարություն» համաժողովը, որտեղ Միտո Կակուն պատմեց, թե ինչու մարդիկ չպետք է վախենան ռոբոտների փոխարինելուց, և որ մասնագիտություններն են շուտով մահանալու և աշխատաշուկային պետք չեն գա:  
Ինչո՞վ են զբաղվում այսօր Airbnb-ի և Uber-ի նման ծառայությունները: Հենց վերացնում ենք ավելորդ միջնորդներին: Ի վերջո ամբողջ հասարակությունը կշահի, քանի որ սպառողները կարող են շուկայից դուրս բերել նոր արժեքներ, իսկ արտադրողները ստիպված կլինեն մշտապես բարելավել ապրանքների և ծառայությունների որակը:

- Թվային տեխնոլոգիաները ի՞նչ են բերում մարդկությանը` նոր ռիսկեր, թե՞ նոր հնարավորություններ։
- Երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիայի զարգացմանը, միշտ ռիսկեր կան: Սակայն դրանց կիրառելու օգուտները հասարակության համար, միևնույն է, ավելի նկատելի կլինեն: Համոզված եմ, որ թվային փոխակերպումը կօգնի վերացնելու ժամանակակից կապիտալիզմի հակասությունները, հաղթահարել դրա անարդյունավետությունը, ազատվել տնտեսության մեջ բիզնես գործընթացների և արտադրողի ու սպառողի միջև շղթայի մեջ ոչ մի իրական արժեքի ներդրում չունեցող միջնորդների ձանձրալի ներկայությունից:

- Ի՞նչպես  թվային տեխնոլոգիաները կփոխեն ապրանքների և ծառայությունների սպառումը։
-Գլխավոր փոփոխությունը կապված կլինի սովորական կապիտալիզմից կատարյալի անցնելու հետ, ինչպես ես այն կոչում եմ: Կապիտալիզմի դասական համակարգում գները որոշվում են առաջարկով և պահանջով: Այս համակարգը կարող էր լավ աշխատել Ադամ Սմիթի օրերում, երբ սպառողները պատկերացնում էին, թե ինչպես է գնագոյացումը կատարվում մատչելի ապրանքների մեծ մասի համար: Բայց հիմա, երբ մենք հաճախ չենք կարող ասել, թե կոնկրետ այս կամ այն արտադրանքի ինքնարժեքն ինչքան է, այդ կապիտալիզմն անկատար է և անարդար, դրանից շահում են վերավաճառքով զբաղվող բազմաթիվ միջնորդներ։ Փոխարինելում այն կատարյալ կապիտալիզմով կօգնեն ընդլայնված իրականության և արհեստական ինտելեկտի հիման վրա կառուցված նոր տեխնիկական սարքերը։
Պատկերացրեք կոնտակտային ոսպնյակներ, որոնք մարդը դնում է խանութ գնալիս: Նա նայում է ապրանքներին, և «խելացի» ոսպնյակները ակնթարթորեն համեմատում են դրանց գներն ու որակը այլ խանութներում նմանատիպ ապրանքների գների և որակի հետ` խորհուրդ տալով, թե ինչը որտեղից է ավելի լավ գնել: Սպառողը կկարողանա ակնթարթորեն դիտել իրեն հետաքրքրող ապրանքի մասին բոլոր կարծիքները, հարցում անել դրա ցանկացած չափանիշի մասին: Նման սարքը ամեն սպառողի կդարձնի շուկայի մասին անսահմանափակ գիտելիքներով փորձագետ: Պահանջարկն ու առաջարկը իդեալականորեն կհամապատասխանեն միմյանց, ինչը նշանակում է, որ կապիտալիզմը կդառնա կատարյալ:

- Այդ սարքավորումները օգուտ կբերեն միայն սպառողների՞ն, թե գործարարներին՝ նույնպես։
-Բոլորը, բացաի ավելորդ միջնորդներից: Սպառողները ավելի լավ ապրանքներ կստանան ավելի ցածր գնով: Արտադրողները կկարողանան ավելի շատ ապրանք վաճառել, քանի որ մանրածախ առևտրով զբաղվողները կդադարեն դրանց վրա չարդարացված լրացուցիչ գին դնել: Վերջապես, տեխնիկական սարքերից վերցրած «մեծաքանակ տվյալները» վերլուծող մանրածախ առևտրային կազմակերպությունները ավելի հստակ կտեսնեն իրենց յուրաքանչյուր սպառողի դիմանկարը: Նրանք ստիպված կլինեն բռնել նոր տեխնոլոգիաների ալիքները և փորձել սանձել դրանք՝ սպառողի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար: Իսկ միջնորդական ծառայությունները` վերավաճառքը՝ չարդարացված գնաճով, գովազդները, որ  մի զարկով հարվածում են լայն լսարանին, բայց դիպչում են, այնուամենայնիվ, քչերին, կմնան անցյալում։

Ի՞նչով են զբաղվում այսօր Airbnb-ի և Uber-ի նման ծառայությունները: Դրանք վերացնում են ավելորդ միջնորդներին: Ի վերջո, ամբողջ հասարակությունը կշահի, քանի որ սպառողները կարող են շուկայից դուրս բերել նոր արժեքներ, և արտադրողները, արձագանքելով սպառողների աճող մակարդակին, ստիպված կլինեն մշտապես բարելավել ապրանքների և ծառայությունների որակը:

- Այժմ հաճախ խոսում են, որ տեխնոլոգիաների զարգացումը մոտ ապագայում կհանգեցնի տասնյակ մասնագիտությունների ոչնչացման: Դա հասարակության համար վտանգ է, թե՞ բարիք:
-Կմեռնեն հենց այն միջնորդական մասնագիտությունները, որոնցից հիմա արդեն քիչ օգուտ կա։ Օրինակ, տեխնիկական սարքերը թույլ կտան փոխարինելու ցածր որակավորում ունեցող բժիշկներին։ Եթե ​ձեզ վատ եք զգում, առանց անկողնուց դուրս գալու կարող եք դիմել վիրտուալ ռոբոտ-բժշկի և պատմել նրան ձեր ախտանիշների մասին: Դուք ստիպված չեք լինի որևէ տեղ գնալ և նույնիսկ ստիպված չեք լինի սեղմել կոճակները. Ռոբոտը ձեզ ճշտող հարցեր կատ՝ «Ի՞նչն է ցավում,  ինչպիսի՞  ցավ է» և այլն, ապա կախտորոշի՝ հսկայական բազայի հիման վրա այն տվյալների, որոնցում հիվանդները նույն ախտանիշներն ունեն: Նման ռոբոտ-վերահսկիչը նույնիսկ կարող է կատարել անհրաժեշտ հետազոտությունների մեծ մասը` ջերմաստիճանը չափել ինֆրակարմիր խցիկով, ուսումնասիրել ԴՆԹ- ի մասնիկները լոգարանից հատուկ սենսորների օգնությամբ: Եվ միայն ավելի բարդ դեպքերում պետք կլինի դիմել մարդ-բժշկի օգնությանը: Նման համակարգերը, որոնք կառուցված են արհեստական ​​ինտելեկտի վրա, կհեղափոխեն առողջապահությունը, կօգնեն պահպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:

- Որոշ մասնագիտություններ, կարծես, մահանում են աչքերի առաջ: Օրինակ, այս տարի ռուսական մի խոշորագույն բանկի ղեկավարությունը մտադիր է կրճատել 3 հազար փաստաբանների, որոնց աշխատանքը կփոխարինվի ծրագրային համալիրների աշխատանքով:

- Միանգամայն ճիշտ եք, իրավաբաններն առաջինն են հերթի մեջ: Արդեն աշխարհում աշխատում են տասնյակ ռոբոտ- իրավաբաններ, որոնք իրենց վրա են վերցնում դիտումերի, հայցերի, նամակների և այլնի կազմելու կաղապարային աշխատանքը: Սա անդառնալի գործընթաց է:

Եվ այնուամենայնիվ,  ես զգույշ կլինեի ռոբոտներով մարդկանց չմտածված փոխարինելիս: Հիմա շատ բանկեր ասում են՝ եկեք փոխենք ֆինանսական բարձր վարձատրվող վերլուծաբաններին աշխատավարձ չպահանջող ալգորիթմներով: Սակայն ալգորիթմերը չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց, դրանք կարող են միայն օգնել նրանց ավելի հարուստ տեղեկատվությամբ որոշումների կայացման համար: Նույն կերպ և իմ նշած ռոբո- բժիշկները չեն փոխարինի բժիշկներին, այլ միայն կօգնեն նրանց: Բոլոր այն ասպարեզներում, որտեղ անհրաժեշտ են կաղապարային գործողություններ, արհեստական ինտելեկն արդեն ամբողջությամբ փոխարինում է մարդկանց աշխատողներին՝ ազատելով նրանց ժամանակը և էներգիան՝ ավելի ստեղծագործական զբաղմունքի համար:

- Ի՞նչպես աշխարհը կփոխվի համացանցի հետագա զարգացման շնորհիվ:

- Մոտ ապագայում ինտերնետը կդառնա աննկատ, ինչպես որ էլեկտրաէներգիան է: Հարյուր տարի առաջ բոլորը միայն լսել էին էլեկտրաէներգիայի մասին: Հիմա, երբ մենք մեքենա կամ սմարթֆոն ենք օգտագործում, չենք մտածում, որ դրանք էլեկտրաէներգիա են օգտագործում։ Այն դարձել է մեր միջավայրի անտեսանելի և անբաժանելի մասը, ինչպես խոտերը և ծառերը նախամարդու համար: Ճիշտ նույն ճակատագիրը սպասում է համացանցին: Ընդամենը մեկ տասնամյակում էլեկտրոնային սարքերի չիպերը թղթից էժան կլինեն: Մեր բոլոր սարքերը մեր շուրջը մուտք կունենան դեպի ցանց, և մենք կապրենք մեկ ինտելեկտուալ միջավայրում: Մարդիկ կդառնան մի տեսակ հրաշագործների նման. նրանք անընդհատ կշփվեն անկենդան նյութի հետ ձայնի, ժեստերի կամ նույնիսկ մտքում կարգադրելով  առարկաներին ` անել այս կամ այն բանը:

- Իսկ հասարակությունը ի՞նչ-որ կերպ կփոխվի՞:

- Իհարկե, և ոչ միայն հասարակությունը, այլև նույնիսկ յուրաքանչյուր անհատականության գիտակցությունն ու անձը կթվայնացվեն: Համակարգիչները կսովորեն ուղեղից արտագրել մեր տպավորություններն ու հիշողությունները և դրանք պահել հսկայական գրադարաններում, որտեղից դրանք կարող են քաշվել ու ներբեռնվել այլ մարդկանց ուղեղներ: Ներկայումս այս ոլորտում ուսումնասիրություններ են ընթանում, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Տպավորությունների այս թվային պահուստը նույնպես հեղափոխում է սպառումը, քանի որ ցանկացած մեկը կարող է ծանոթանալ ապրանքից այլ գնորդների տպավորություններին:
Եվ դա միայն սկիզբն է: Թվային տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ որոշ իմաստով կհասնեն անմահության: Հնարավոր կլինի, ասենք, հավաքել այն ամենը, ինչ հայտնի է Ալբերտ Էյնշտեյնի մասին և այդ տեղեկության հիման վրա ստեղծել նրա թվային անհատականությունը` լրացնելով այն իրական հոլոգրաֆիկ կերպարով: Ավելի հեշտ կլինի հիմա ապրող անձի համար թվային անհատականություն ստեղծելը, օրինակ `ձեզ համար՝ արտագրելով ձեր ուղեղից տեղեկությունները և վիրտուալ կրկնակ ստեղծելով: Նման թվային ավատարը շատ մոտ կլինի ձեր իսկականին: Երբ դուք մահանաք, այն կկարողանա ապրել ձեր փոխարեն, զարգանալ ձեր բնավորության հիման վրա, լրացնել հիշողությունը մարդկանց հետ շփվելու տպավորություններով:

- Ինձ թվում է, որ այս ամենն արդեն գիտական ֆանտաստիկայի բնագավառից է: Ինչքա՞ն է հավանականությունը, որ մենք ենք տեսնելու դա, ոչ թե հաջորդ սերունդը:

- 20 տարի առաջ մենք չէինք կարողացանք պատկերացնել, որ ինտերնետը նման տեղ կունենա մեր կյանքում: 15 տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդիկ կարող են անբաժան լինել իրենց սմարթֆոններից՝ ամեն առիթով դիմելով նրանց օգնությանը: Նոր հնարավորությունները ծագում են ոչ միայն այն պատճառով, որ նոր լուծումներ են առաջանում. դրանցից շատերը վաղուց կանխատեսում էին ապագայագետները: Աշխարհը փոխվում է նաև շնորհիվ տեխնոլոգիական հնարավորությունների պարզ աճի: Այսպիսով, գործընթացների արտադրողականությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 18 ամիսը մեկ,  նույնիսկ չնայած նրան, որ Մուրի օրենքը կարող է շուտով դադարել գործելուց (Intel-ի հիմնադիր Գորդոն Մուրը նկատել է, որ ինտեգրալ սխեմայի վրա տեղադրված տրանզիստորներիթիվը կրկնապատկում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, այս դիտարկումը կոչվում է «Մուրի օրենք»: -  РБК): Եվ սիլիկոնի դարաշրջանը կավարտվի, մենք հստակ կյուրացնենք տեղեկության նոր կրիչներ: Հասարակության թվայնացումն արդեն սկսվել է, դա տեղի է ունենում մեր աչքերի առաջ և լիովին անշրջելի է: Ցանկացած փոփոխություն միշտ ավելի մոտ է, քան թվում է:


Ապագայի զարգացումը դոկտոր Կակուից

1. 2027 թվին հնարավոր կլինի անմիջականորեն արտագրել ուղեղից հիշողությունները և տպավորությունները, փոխանցել դրանք ցանցի մեջ և, ​​հնարավոր է, նույնիսկ ներբեռնել ուրիշ մարդկանց ուղեղ: Դա ճանապարհ կբացաի ինտերնետի վերածվելուն brain-net-ի (ուղեղ-ցանց):
2. 2029 թվին ռոբոտները գրեթե բոլոր առումներով ավելի խելացի կլինեն մարդկանցից: Բայց չպետք է վախենանք, որ նրանք  կխլեն մեզանից իշխանությունը. Կակուն կարծում է, որ նրանք կունենան «միջատների ինտելեկտ», հզոր, բայց ուղղված միայն որոշակի խնդիրների լուծմանը:
3. 2040-ական թվականներին նանոտեխնոլոգիան թույլ կտա ծրագրվող նյութերից ստեղծել իրեր, որոնք կարող են փոխել իրենց ձևը սեփականատիրոջ հրամանով: Հետևաբար ցանկացած առարկայի հնարավորությունները կսահմանափակվեն միայն դրա քիմիական և ֆիզիկական հատկություններով պայմանավորված:
4. 2050-60-ական թվականներին Մարսի գաղութացումը կսկսվի. մասնավոր ընկերությունները կստեղծեն բնակավայրեր, որոնց բնակիչները կարող են գոյատևել առանց Երկրի օգնության:
5. 100 տարի հետո Երկրի վրա կունենաք համաշխարհային կառավարություն և ընդհանուր պետական ​​մարմիններ, որոնց որոշումները ավելի կարևոր կլինեն, քան ազգային իշխանությունների դիրքորոշումը:

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment