
Հատված փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կսենյա Կոլկունովայի «Религиозные символы в пространстве светского искусства» հոդվածից
Ժամանակակից արվեստում՝ կինո, նկարչություն, թատրոն, կրոնական պաշտամունքի առարկայի օրինակ, միաժամանակ կրոնական հաճախ հանդիպող խորհրդանշան է խաչը: Այս խորհրդանիշն այնքան կարևոր դեր ունի քրիստոնեական ժառանգության մեջ, որ դարձել է մի տեսակ ընդհանուր մշակութային ծածկագիր և լեզու (օրինակ՝ «իր խաչը տանել» արտահայտությունը եվրոպական տարբեր լեզուներում ունի համարժեքը): Խաչելության՝ ոչ եկեղեցական նկարչության մեջ պատկերելու ռուսական քննարկումների պատմությունը արդեն մեկ դարից ավելի է ձգվում։
1906թ. ավանգարդ ոճի նկարչուհի Նատալյա Գոնչարովան կրոնական
թեմաներով աշխատանքների շարք ստեղծեց։ Նրա առաջին ցուցահանդեսը 1914թվին կալանքի տակ
վերցվեց Սինոդի օբեր-դատախազի որոշմամբ մի ձևակերպումով, որ շատ արդիական է. «Ցուցադրված
սրբապիղծ ստեղծագործությունները պետք է անմիջապես հեռացվեն ցուցահանդեսից։ Իրոք, չի
կարելի, չէ՞, թույլ տալ սուրբ անձանց միտումնավոր այլանդակումը՝ որպես ծիծաղի առարկա
կանաչ շների, «շողացող» բնապատկերի և «կուբիստական» այսպիսի հիմարության կողքին»։ Աշխատանքները
կալանքի վերցվեցին, բայց, քանի որ դրանք պաշտպանեցին հասարակական գործիչներ՝ և՛ լուսավորության
նախկին նախարարը, և՛ Գեղարվեստի ակադեմիայի նախագահը, և՛, ի վերջո, Ալեքսանդրո-Նևսկու
դափնիների վարդապետը, որ Գոնչարովայի ոճը համարել է հին սրբապատկերներին մոտ, ի վերջո
կալանքը հանվեց:
Նմանատիպ դեպք տեղի ունեցավ 2010 թվականին: Մոսկվայի
ժամանակակից արվեստների թանգարանի դիմաց` Պետրովկա փողոցում, կանգնած է Յուրի Օրխովի
աշխատանքների խաչելությունը:

Բայց արվեստի գործերը ստեղծվում են ոչ երկրպագելու,
ոչ աստվածաբանական ծառայություններում օգտագործելու, ոչ ծիսականացման համար: Դա ստեղծագործողին
հատուկ լեզվով և նրա համար հոգեհարազատ տեխնիկայի ու հարմար խորհրդանիշի միջոցով որևէ
սյուժեի ներկայացում է: Մի քանի օրինակով դիտենք ժամանակակից արվեստի մեջ խաչելության
տենդենցներն ու վերամեկնաբանումները։

Մեկ այլ կոնտեքստ, որտեղ արվեստագետները կարող են խաչելության խորհրդանիշը տեղադրել, էկոլոգիականն է: 2015թ. հունիսին Օմսկում ներկայացվեց տեղացի նկարչուհիների կողմից արված երեքմետրանոց ինստալյացիան՝ Քրիստոսի պայմանական մարմինը՝ պատրաստված աղբից՝ մարդկանց ուշադրությունը թափոնների վրա բևեռելու համար:
Տեղական իշխանությունը եկեղեցականների ճնշմամբ ապամոնտաժեց ինստալյացիան:
Այս օրինակներով մենք տեսնում ենք, որ արվեստագետները
խաչը և խաչյալի տառապանքներն օգտագործում են որպես այլաբանություն՝ իրենց առաջ եղած
գեղարվեստական նպատակներին հասնելու համար։

Սակայն երբեմն ինքնակամ խաչը բարձրանալու այս երևույթը
սադրիչ բնույթ ունի: Ամենասկանդալային օրինակներից մեկը հանրահայտ երգչուհի Մադոննայի՝
համերգային շրջագայության ժամանակ խաչը որպես ռեկվիզիտ, օգտագործելն էր, ինչի դեմ բողոքեց
Վատիկանը։
Մի քանի անգամ Միկկի-Մաուս մուլտֆիլմերի պերսոնաժն է
հայտնվում խաչված: Հայտնի է նաև խաչված Սանտա Կլաուսը, որը խորհրդանշում է Սուրբ ծնունդը
կոմերցիոն դարձնելը։ Միկկի-Մաուսը ոչինչ չի խորհրդանշում, սակայն նա մտնում է այն պերսոնաժների
բավականին մեծ շարքը, որոնք դրանով եթե չեն հավասարեցվում Քրիստոսին, ապա, համենայնդեպս,
համեմատվում են նրա հետ։
Մասսայական մշակույթի՝ խաչելության թեմայում ընդգրկված
կերպարների շարքը մշտապես աճում է: 2015թ. Պերմում Զատիկի ժամանակ, որը այդ տարի համընկել
էր տիեզերագնացների օրվա հետ, հայտնվեցին գրաֆիտիներ, որտեղ Գագարինը խաչված էր երկաթե
ձողերի վրա՝ մեխի փոխարեն պտուտակներով: Միայն թե պետք չէ սա համարել հակակրոնական
քարոզչություն: Ավելի շուտ ռեֆլեքսիան է նրա, որ ժամանակակից աշխարհում որոշակի իմաստով
Միկկի-Մաուսը, Սանտա Կլաուսը, Գագարինն ու Հիսուս Քրիստոսը նույն շարքի պերսոնաժներ
են: Հասարակության մի մասի համար սրանք մասայական արվեստի կերպարներ են:
Այս իմաստով Ալեքսանդր Կոսոլապովի քանդակը, որը կոչվում է « Առաջնորդ, հերոս և աստված» ակնառու օրինակ է, որը ներկայացնում է XX-րդ դարի մասսայական արվեստի հակիրճ պատմությունը: Այստեղ մարքսիզմ- լենինիզմը և Դիսնեյի մուլտֆիլմի հերոսների նկատմամբ մոլուցքը, որոնք Պաուլ Տիլիխը անվանում է կեղծ կրոններ, դրվում են քրիստոնեության հետ մեկ շարքում:
Այս իմաստով Ալեքսանդր Կոսոլապովի քանդակը, որը կոչվում է « Առաջնորդ, հերոս և աստված» ակնառու օրինակ է, որը ներկայացնում է XX-րդ դարի մասսայական արվեստի հակիրճ պատմությունը: Այստեղ մարքսիզմ- լենինիզմը և Դիսնեյի մուլտֆիլմի հերոսների նկատմամբ մոլուցքը, որոնք Պաուլ Տիլիխը անվանում է կեղծ կրոններ, դրվում են քրիստոնեության հետ մեկ շարքում:

Իհարկե, չի կարելի մոռանալ նաև քաղաքական իմաստները՝
բերված խաչելությամբ՝ որպես խորհրդանիշ։ Ի դեպ, Լատվիայում նախագահ Պուտինի խաչելության
օրինակը դժվար է անգամ ժամանակակից արվեստին վերագրել:
Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment