Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, June 18, 2015

Նորությունների շարք

1.Նոր Սփոթ անունով ռոբոտը առաջին անգամ ցուցադրվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն Դայնըմիքս կազմակերպության կողմից Ռոբոտների՝ Գուգլին պատկանող այս ընկերությունը Youtube-ում ներկայացրել է Սփոթի մասին տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է այն շարժվում հատկապես քարքարոտ վայրերում և օֆիսային տարածքներում:
 Այս չորքոտանի ռոբոտի մասին պատմող համացանցում վերջերս հայտնված տեսանյութում ներկայացվում է նաև, թե ինչպես կարող է ռոբոտը քայլել տարբեր բացօթյա և փակ տարածքներում, բարձրանալ աստիճաններով և վազել: Այն ունի հատուկ սենսորային համակարգ, որի միջոցով կառավարվում և շարժվում է:


2.Շատ ճանապարհորդներ իրենց արշավանքների ժամանակ անում են մեկ կամ երկու սելֆի նկարներ, սակայն այս ճանապարհորդը մի ամբողջ ֆիլմ է ստեղծել իր սելֆիներով: Էնդի Դեյվիդհեյզին ամբողջ ԱՄՆ-ն հատող 2600 մետրանոց ճանապարհը անցնելու ժամանակ ամեն մեկ մետրի վրա սելֆի է արել: Էնդին պատրաստել է այս տեսանյութը Մեքսիկայից դեպի Կանադայի սահմանը անցնելու հինգամսյա իր էքսկուրսիայի ընթացքում: Այդ ճանապարհի պաշտոնական անվանումն է Pacific Crest Trail: Էնդին այդ հոգնեցուցիչ ճանապարհորդությունը անցկացրել է Կալիֆորնիայի, Օրեգոնի և Վաշինգտոնի լեռներում: Ճամփորդության ընթացքում Էնդին կորցրել է 23 կգ քաշ: Նա դադարեցրել է իր արշավանքը ավարտից 418 կմ առաջ ձնաբքի պատճառով: Այժմ նա ֆիլմ է պատրաստում իր սելֆիներով:


3.Լոնդոնում հայտնվել են ոչխարների արձանիկներ՝ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում բուժվող հազարավոր երեխաներին օգնելու համար: Արձանիկները տեղադրվել են Լոնդոնի ողջ կենտրոնական հատվածում: Ի զարմանս երթևեկողների և զբոսաշրջիկների՝ երկու տոննա բեռ տեղափոխող տրակտորի միջոցով արձանիկները տեղադրվել են Tower Bridge-ի վրա: Հսկա ոչխարների արձանիկները կմնան Լոնդոնի տարածքում տասներկու շաբաթ, նախքան աճուրդի հանելը Ուոլաս և Գրոմիթ մանկական բարեգործական հիմնադրամին օգնելու համար: Արձանները, որոնք նախագծվել են հայտնի արվեստագետների կողմից, ինչպիսիք են Դեյվիդ Գենդին, Զանդրա Ռոդսը և Քեթ Կիդստոնը, աճուրդի կհանվեն տարեվերջին:
4.Մի անհավանական տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են հարավային Իսրայելում հազարավոր սարյակների երամներ համատեղ թռչում ու կազմում գեղեցիկ, սև ամպեր: Այս տեսարանին կարող եք ականատես լինել, երբ նրանք սինխրոն թռիչք են կատարում՝ ստեղծելով, ինչպես մեզ է թվում, մի սև ամպ, որը պատահականորեն փոխում է իր շարժման ուղղությունն ու ձևը:
Փորձագետները նշում են, որ սինխրոն շարժումը թռչուններին օգնում է գտնել սնունդ և պաշտպանվել իրենցից մեծ թռչունների որսի դեմ: Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում այս տիպի մեծ սարյակների երամները սկսում են վերադառնալ Իսրայել: Այսօր նրանք բնակվում են Իսրայելում:


5.Այժմ սա կարող է լինել ձեր այսօրվա տեսած ամենահավես տեսանյութը: Սա խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու մի նոր տարբերակ է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի ֆերմեր որոշել է ստեղծել կովերի արվեստ: Այո, այո: Կանզաս նահանգի մի ֆերմեր՝ Դերեք Քլինգենբերգը, օգտագործելով իր անասուններին, արոտավայրը, այնտեղ աշխատող բեռնատար մեքենան և մեղուների մի պարսի բզզոցը՝ ստեղծել է մի հսկայական ժպտացող պատկեր: Սա պարզապես ապշեցուցիչ է:
Եթե դա բավարար չէր ձեզ ժպիտ պարգևելու համար, նշենք, որ Դերեքը հայտնի է նաև իր անասուններին արածացնելու մի այլ ձևով՝ օգտագործելով իր տրոմբոն երաժշտական գործիքը:
-Մենք ուրախ անասուններ ունենք Կանզասում:)

Նելլի Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment