Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, March 9, 2022

Իմ առաջին թելադրությունը․ Ժան-Պոլ Սարտր




Մենք սեղանի մոտ էինք՝ պապս, տատս, մայրս և ես․ հորս տեսնելու բախտ ինձ չի վիճակվել։ Նա վաղաժամ մահացել է։ Հանկարծ ճաշի կեսին, ի զարմանս բոլորի, պապս վեր կեցավ և հանդիսավոր տեսքով ասաց․
-Ես որոշել եմ Ժան-Պոլին գրանցել Մոնտենի վարժարանում։ Ես ճանաչում եմ այնտեղի տնօրենին։ Լավ վարժարան է։
Այսպիսով, սեպտեմբերյան մի պայծառ առավոտ պապս տարավ ինձ վարժարան։ Մենք բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ գտնվում է տնօրենի
Thursday, January 6, 2022

Չինական Ամանորի 3 լավագույն լեգենդները/պատմությունները




Լեգենդը, թե ինչու են նշում Նոր տարին


Չինական Նոր տարվա օրը չինարեն կոչվում է Guo Nian (过年), որը նշանակում է «տոնել (նոր) տարին» կամ «հաղթահարել Նիանին»: 年 (Nián) պատկերը նշանակում է «տարի» կամ «հրեշ Նիան»:

Ղողանջեք զանգեր




Ձյան մեջ սլանալով
Մեկձի սահնակով
Այն դաշտերը, որ գնում ենք,
Ծափով, ծիծաղով։
Զանգակներն են զնգում 
Հոգին թունդ հանում,
Ախ, ինչ լավ է սահել, երգել
Երգն այս գիշերվա, օո՜ւ։

Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի, հե՜յ,
Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի։
Wednesday, January 5, 2022

Ձնեմարդ

Թարգմանում ենք սուրբծնդյան երգեր

Մի՛ լար, ձնեմարդ, մի՛ լար իմ առաջ

Ո՞վ կբռնի քո արցունքները, եթե չես կարող ինձ բռնել, հոգիս
Եթե չես կարող ինձ բռնել, հոգիս․

Մի՛ լաց, ձնեմարդ, մի՛ լքիր ինձ այսպես
Ջրի լճակն ինձ չի գերի, փոքրիկս,
Չի կարող ինձ գերել, փոքրիկս

Ես ուզում եմ, որ իմանաս, ես երբեք չեմ հեռանա․
Քանզի ես տիկին Ձյունն եմ, մինչև մահ կսառչենք
Այո, դու իմ տունն ես, իմ տունը բոլոր եղանակների համար
Ուրեմն արի, գնանք,

Գնանք զրոյից ցած և թաքնվենք արևից․
Ես սիրում եմ քեզ հավերժ, ուր կզվարճանանք
Այո, ե՛կ հասնենք Հյուսիսային Բևեռ և ապրենք երջանիկ․
Խնդրում եմ, մի՛ լար, հիմա՝ ոչ մի արցունք․

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է


Սուրբծննդյան երգերի թարգմանություն


Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Երեխաները՝ ղողանջող զանգերով, և բոլորն ասում են ձեզ, որ ուրախ կլինեք․
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է։

Սա ամենից երջանիկ, ուրախ եղանակն է,
Այդ տոնական շնորհավորանքներով,
Ցնծալի, կայտառ հանդիպումներ, երբ ընկերները գալիս են կանչիդ,
Սա ամենից երջանիկ, ուրախ եղանակն է։
Monday, January 3, 2022

Սուրբ Ծնունդը Գերմանիայում. սովորույթներ և ավանդույթներ

 


Գերմանացիների համար Սուրբ Ծնունդը տարվա ամենակարևոր տոնն է, երբ ողջ ընտանիքը հավաքվում և նշում է։ Եվ նույնիսկ եթե այս մտախոհական փառատոնի ճշգրիտ ընթացքը կարող է զգալիորեն տարբերվել ընտանիքից ընտանիք, Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում կան որոշ սովորույթներ և ավանդույթներ, որոնք կատարվում են և սիրված են Գերմանիայի բոլոր հյուրասենյակներում և ճաշասենյակներում։
Friday, December 17, 2021

Ֆուկուսիմա․ աղետից 10 տարի անց


2011 թվականի մարտի 11-ին ցունամին ոչնչացրեց ճապոնական Ֆուկուսիմա քաղաքի ատոմակայանը։ Այդ օրն այնտեղ ամեն ինչ փոխեց, շրջակայքը դարձավ անբնակ։ Բայց քաղաքականությունը շարունակում է հենվել միջուկային էներգիայի վրա։

2011 թվականի մարտի 11-ին Ֆուկուսիմայի ատոմակայանում ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ. ստորջրյա երկրաշարժը հանգեցրեց ցունամիի, որը ավերեց ատոմակայանը։ Պայթյունների արդյունքում արտանետվեցին վտանգավոր ռադիոակտիվ ճառագայթներ։ Ծխացող ռեակտորի նկարները տարածվեցին աշխարհով մեկ։ Այսօր ատոմակայանի շրջակայնքն անբնակ է, քանի որ մի մեծ տարածք դեռ աղտոտված է։
Thursday, December 16, 2021

Ինքնախաբեության ամենահիմար ձևը երջանկության համար ջանք թափելն է. Ռաֆայել Մորելլի

Ռաֆայել Մորելլի

Իտալացի հայտնի հոգեբան Ռաֆայել Մորելլին հորդորում է բոլորիս ավելի քիչ զբաղվել վերլուծելով և ավելի շատ զգալ: «Մի՛ վախեցեք նույն սխալը կրկնելուց,-ասում է Մորելլին,- նույնակի սխալներ չեն լինում կյանքում», չէ՞ որ մենք նույնը չենք, ինչ եղել ենք երեկ կամ մեկ տարի առաջ: Առաջարկում ենք հոգեբանի 5 իմաստուն ասույթները, թե՛ քո, թե՛ ուրիշ մարդկանց հանդեպ առողջ սիրո վերաբերյալ:

1. Մեծամասամբ մեր հիվանդությունները առաջանում են նրանից, թե ինչպես մենք վերաբերվում մեզ: Մեր մարմինը միշտ գիտի՝ ինչ անել: Նա մեզ ամեն ինչ ասում է: Նույնսիկ այն, որ մենք չենք ուզում ու չենք կարողանում ասել բառերով, նույնիսկ այն, ինչ մենք չենք ցանկանում լսել ու ունակ չենք ձեվակերպելու մեր ներսում:
Thursday, November 25, 2021

Էլզան հայելու առջեւ ․ Լուի Արագոն


Մեր ողբերգության բուռն շրջանն էր․
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկե,
Ձեռքերով իր հնազանդ մարելով կրակը բոցավառ։
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն, 
Ասես ՝ տավիղ էր նվագում
Մեր ողբերգության բուռն շրջանում՝ բնավ չհավատալով դրան։
Ողջ օրն իր հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն,
Ասես իր իսկ հիշողությունն էր տանջում
Ողջ օրը հայելու առջև նստած ՝ կյանք էր տալիս կրակի չվերջացող ծաղիկներին՝
Չասելով այն, ինչ մեկ ուրիշը կասեր հաստատ իր փոխարեն։