Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, March 9, 2022

Իմ առաջին թելադրությունը․ Ժան-Պոլ Սարտր




Մենք սեղանի մոտ էինք՝ պապս, տատս, մայրս և ես․ հորս տեսնելու բախտ ինձ չի վիճակվել։ Նա վաղաժամ մահացել է։ Հանկարծ ճաշի կեսին, ի զարմանս բոլորի, պապս վեր կեցավ և հանդիսավոր տեսքով ասաց․
-Ես որոշել եմ Ժան-Պոլին գրանցել Մոնտենի վարժարանում։ Ես ճանաչում եմ այնտեղի տնօրենին։ Լավ վարժարան է։
Այսպիսով, սեպտեմբերյան մի պայծառ առավոտ պապս տարավ ինձ վարժարան։ Մենք բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ գտնվում է տնօրենի գրասենյակը։ Մենք սպասեցինք մի քանի րոպե և մտանք գրասենյակ։ Պապս ասաց․
-Ահա իմ թոռը։ Ութ տարեկան է։ Շատ խելացի մանչուկ է։ Ի ծնե քիթն իմ գրքերի մեջ է, իմ գրասենյակում։ Լարուսի բառարանն է ագահաբար կլանում։ Սա հրաշամանու՛կ է։
Փառաբանությունից շատ գոհ՝ տնօրենն ասաց պապիս, որ կարող եմ ութերորդ դասարան հաճախել, և ես կարծեցի, թե կսովորեմ իմ տարիքի երեխաների հետ։ Սակայն ոչ․ առաջին թելադրությունից հետո մենք տնօրենից մի նամակ ստացանք, որով նա խնդրում էր պապիս վարժարան ներկայանալ։ Մեկ ժամ անց նա շատ զայրացած եկավ տուն, իր թղթապանակից մի անմաքուր թուղթ հանեց և նետեց սեղանին։ Թերթն ընկավ գետնին։ Ես բարձրացրի թուղթը․ իմ առաջին թելադրությունն էր։
Բնագիրը

Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան


1 մեկնաբանություն:

  1. Շարունակություն կունենա, չէ՞, այս թարգմանությունը։ Հետաքրքիր է՝ ինչ արձագանք է եղել հավանաբար անհաջող համարված թելադրությանը։

    ReplyDelete