Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, December 16, 2021

Ինքնախաբեության ամենահիմար ձևը երջանկության համար ջանք թափելն է. Ռաֆայել Մորելլի

Ռաֆայել Մորելլի

Իտալացի հայտնի հոգեբան Ռաֆայել Մորելլին հորդորում է բոլորիս ավելի քիչ զբաղվել վերլուծելով և ավելի շատ զգալ: «Մի՛ վախեցեք նույն սխալը կրկնելուց,-ասում է Մորելլին,- նույնակի սխալներ չեն լինում կյանքում», չէ՞ որ մենք նույնը չենք, ինչ եղել ենք երեկ կամ մեկ տարի առաջ: Առաջարկում ենք հոգեբանի 5 իմաստուն ասույթները, թե՛ քո, թե՛ ուրիշ մարդկանց հանդեպ առողջ սիրո վերաբերյալ:

1. Մեծամասամբ մեր հիվանդությունները առաջանում են նրանից, թե ինչպես մենք վերաբերվում մեզ: Մեր մարմինը միշտ գիտի՝ ինչ անել: Նա մեզ ամեն ինչ ասում է: Նույնսիկ այն, որ մենք չենք ուզում ու չենք կարողանում ասել բառերով, նույնիսկ այն, ինչ մենք չենք ցանկանում լսել ու ունակ չենք ձեվակերպելու մեր ներսում:

2. Երբ փորձում ենք ձերբազատվել ցավից, մենք միայն խորացնում ենք այն, բայց անընդհատ խնդիրների մասին մտքերը դրանք դարձնում է խրոնիկական:

3.Ոչ ոք անհրաժեշություն չունի սիրո, որովհետև սերը արդեն իսկ մեր ներսում է, դա ընդամենը բաց լինելու հարց է: Հպարտությունն ու վախը խանգարում են մեզ բաց թողել անցյալի վիրավորանքները։ Մենք վախենում ենք հանդիպել մարդկանց, որոնք մեզ ցավ կպատճառեն։ Արդյունքում մեն հենց այդպիսի մարդկանց էլ հանդիպում ենք։ Այս փակ շղթան հարկավոր է կոտրել։

4. Լավագույն սերը, որը մենք կարող ենք զգալ ու ապրել, սերն է մեր հանդեպ։ Միայն այդ ժամանկ մենք կճանաչենք ազատությունը, և մեր թաքնված հանճարը կզարմացնի մեզ՝ տանելով այնտեղ, ուր իսկապես ուզում ենք գնալ:

5. Պատրանքները սերը դարձնում են թունավոր, դրանք ցավ են պատճառում մեզ, դրանք հոգու մեծագույն թշնամին են, դրանք չարքեր են: Պատրանքները համոզմունքներ են, որ նստած են մեր ներսում և առողջ սերը փոխարինում են «օրենքներով ու կոդեքսներով»:

Թարգմանությունը՝ Նարեկ Արշակյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment