Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 5, 2022

Ձնեմարդ

Թարգմանում ենք սուրբծնդյան երգեր

Մի՛ լար, ձնեմարդ, մի՛ լար իմ առաջ

Ո՞վ կբռնի քո արցունքները, եթե չես կարող ինձ բռնել, հոգիս
Եթե չես կարող ինձ բռնել, հոգիս․

Մի՛ լաց, ձնեմարդ, մի՛ լքիր ինձ այսպես
Ջրի լճակն ինձ չի գերի, փոքրիկս,
Չի կարող ինձ գերել, փոքրիկս

Ես ուզում եմ, որ իմանաս, ես երբեք չեմ հեռանա․
Քանզի ես տիկին Ձյունն եմ, մինչև մահ կսառչենք
Այո, դու իմ տունն ես, իմ տունը բոլոր եղանակների համար
Ուրեմն արի, գնանք,

Գնանք զրոյից ցած և թաքնվենք արևից․
Ես սիրում եմ քեզ հավերժ, ուր կզվարճանանք
Այո, ե՛կ հասնենք Հյուսիսային Բևեռ և ապրենք երջանիկ․
Խնդրում եմ, մի՛ լար, հիմա՝ ոչ մի արցունք․
Սուրբ Ծնունդ է, հոգի՛ս։

Իմ ձնեմարդն ու ես,
Իմ ձնեմարդն ու ես,
Փոքրի՛կս։

Մի՛ լար, ձնեմարդ, մի՛ վախեցիր արևից
Ո՞վ ինձ կտանի առանց ոտքերի վազելու, անո՛ւշս,
Առանց ոտքերի վազելու, անո՛ւշս։

Մի լար, ձնեմարդ, մի թափիր արցունք
Ո՞վ կլսի իմ գաղտնիքները, եթե ականջ չունենաս, փոքրի՛կս,
Եթե ականջ չունենաս, փոքրի՛կս։

Ես ուզում եմ, որ իմանաս, ես երբեք չեմ հեռանա․
Քանզի ես տիկին Ձյունն եմ, մինչև մահ կսառչենք
Այո, դու իմ տունն ես, իմ տունը բոլոր եղանակների համար
Ուրեմն արի, գնանք,

Գնանք զրոյից ցած և թաքնվենք արևից․
Ես սիրում եմ քեզ հավերժ, ուր կզվարճանանք
Այո, ե՛կ հասնենք Հյուսիսային Բևեռ և ապրենք երջանիկ․
Խնդրում եմ, մի՛ լար, հիմա՝ ոչ մի արցունք․
Սուրբ Ծնունդ է, հոգի՛ս։

Թարգմանությունը՝ Միլենա Քամալյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment