Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, July 24, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի


Էնդին կանգ առավ։ Աղջիկը նույնպես կանգ առավ և դեմքով շրջվեց դեպի նա։ Աղջկա մեծ աչքերը՝ ապակու պես առկայծուն ու սուր, փայլում էին փոքրիկ սպորտային գլխարկի տակից։ Նա տեսնում էր, թե ինչպես է աղջիկը դողում, իհարկե, դա բոլորովին էլ զարմանալի չէր։ Սեպտեմբերին կարող էր այդպես լինել և կարող էր մեղմ լինել, բայց նրանք դեռ Մայնի ափին էին, և օվկիանոսից փչող քամին պարտադրում էր բաճկոն կամ շալ  ունենալ՝ փաթաթվելու համար։
-Լավ կլինի, որ ներս գնաք,- ասաց նա աղջկան նրբորեն, քանի որ նրանք, ովքեր իրոք որոշ չափով լսել էին երաժշտությունը, շփոթմունքի մեջ էին՝ լսելով և զգալով այն, ինչ ուզում էին,- ես Ձեզ համար ոչինչ չունեմ, օրիո՛րդ։
-Բայց․․․ ունեք...։ - Նրա ձայնը խռպոտ էր, նաև դողում էր,- այո՛, ունեք ինչ-որ բան ինձ համար։
Լավ։ Հնարավոր է՝ ինքը սխալվել է։ Նա նայեց աղջկա զգեստին, մարգարիտներին և ականջօղերին։ Թանկարժեք իրեր էին իր հաշվարկով։
Tuesday, July 14, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի



Աղջիկը բեմի աջ կողմում մի ազատ սեղան գտավ: Ընկերը հետևեց նրան, բայց ակնհայտ էր, որ շատ էլ ոգևորված չէր ։ Նա գլուխը թեքել էր դեպի սենյակի հետնամաս, որտեղ կոկիկ կարված կոստյումի մեջ մի ձեռք՝ պինդ մկաններով, օդում շարժվում էր՝ մեծարելով աղջկան, անշուշտ։ Նրա քառակուսի, կոպիտ դեմքից ետ սանրված մազերը փայլում էին ադամանդի պես: Փոքր, սև բեղեր ուներ լիքը, կարմիր շրթունքի վերևում, իսկ ձեռքերը հաստ էին և մսոտ։
Նա նորից գլուխը թեքեց դեպի սենյակի հետնամաս: Աղջիկը հոնքերը կիտեց: Ընկերը դժկամությամբ  քաշեց աթոռը նրա համար և մենակ գնաց սենյակի հետնամաս:
Էնդին ինքնամոռաց նվագում էր և որոշ ժամանակ մոռացավ աղջկան: Հաջորդ անգամ, երբ նկատեց նրան, իր ընդմիջման ժամին էր: Աղջկա ուղեկիցը վերադարձել էր սեղանի մոտ և, ըստ երևույթին, ցանկանում էր գնալ: Աղջիկը թափահարեց գլուխը, և տղան բռնեց նրա դաստակը՝ հրելով նրան:
Wednesday, July 1, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի

Սկիզբը

***

Ամեն ինչ կարգին էր։ Երաժշտությունն էր կարևորը: Ավելի կարևոր, քան գումարը: Ավելի կարևոր քան սերը։
Համակերպվել դրան... Ցնցող էր։ Բայց երաժշտությունը ․․․ ցանկություն էր․․. անհրաժեշտություն ... պետք էր նվագել։ Երաժշտթւթյունն ինքը թույլ չէր տալիս, որ իրեն մի կողմ գցեն։ Երաժշտությունը պարգև էր նրա համար և չէր թողնի, որ անգամ մի նոտա իրենից վատնեին։
Այսպիսով՝ Անդին նվագում էր այնտեղ, որտեղ իրեն ընդունում էին, իր գլխարկով, ընթրիքի համար՝ բաժանելով իր շնորհը և, ի դեպ, բուժելով ինքն իրեն։
Օրինակ՝ այս գիշեր նա նվագում էր Քոնչում, յոթից մինչև տասը, որը սովորականից երկար էր, բայց սաքսաֆոնահարի կինը նրանց երկտող էր փոխանցել՝ ասելով, որ ամուսինը մի քիչ հիվանդ էր: Դա նշանակում էր, որ նա այքան գինովցած է, որ չի կարող գալ։
Monday, June 22, 2020

Լինես ի՞նքդ, թե լինես քո ֆոնին


Flickr / torbakhopper
Գործողությունների ավտոմատացումը, բազմաթիվ խնդիրներ միաժամանակ լուծելու  ունակությունը, հիշողության օգտագործումը երեք ճանաչողական հատկություններն են, որոնք մի կողմից մեր առավելությունն են որպես տեսակ, իսկ մյուս կողմից մեզ դուրս են մղում ներկա պահից և քողարկում են մեզնից իրականությունը: Եկեք ուսումնասիրենք «Ինքդ քեզ նման եղիր» գիրքը (МИФ հրատարակչությունից) և պարզենք, թե ինչու է մեզ համար այդքան դժվար կենտրոնացնել ուշադրությունը մեկ առարկայի վրա, ինչպես է մեր՝ միաժամանակ ուշադրությունը թե՛ մտքերի, թե՛զգացումների վրա պահել չկարողանալը օգնում մեզ, և ինչ կարող են մեզ տալ գիտակցականության փորձառույթունները։
Tuesday, June 16, 2020

Կառլ Գուստավ Յունգ. «Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը»

Սկիզբը

Անգիտակցականի այս լայն գոտում, որը հուսալիորեն պաշտպանված է քննադատումից ու գիտակցության վերահսկողությունից, մենք լիովին անպաշտպան ենք, բաց ցանկացած տեսակի մտավոր ազդեցության ու հոգեկան վարակների դիմաց: Ինչպես ցանկացած տեսակի վտանգի ժամանակ, մենք կարող ենք կանխել հոգեկան վարակի ռիսկը միայն, եթե իմանանք, թե ինչն է հարձակվելու մեզ վրա, ինչպես նաև, թե որտեղ, երբ և ինչպես է այն տեղի ունենալու: Քանի որ «ինքնաճանաչումը» հատուկ փաստերի ճանաչման հարց է,

Պոլ Վեռլեն. Ճերմակ լուսինը

Ճերմակ լուսինը
Շողում է անտառում,
Ամեն ճյուղի կանաչ շիվից
Ձայն է գալիս:

Օ,՜սիրելիս:

Լճակն արտացոլում է
Անծայրածիր մի հայելի
Սև ուռենու մի ուրվագիծ
Որտեղ լալիս է քամին

Ժամանակն է, սիրելի՛ս, ե՛կ երազենք:
Monday, June 8, 2020

Խուլիո Կորտասար. Հետոն

Կորտասար
Եվ ես շատ լավ գիտեմ, որ այնտեղ չես լինի. 
Դու չես լինի փողոցում, 
Գիշերը լուսամփոփի 
հանած  շշնջոցում,
Չես էլ լինի մենյու ընտրելու ժեստի մեջ,
Ոչ էլ կլինես ժպիտի մեջ, որը
 թեթևացնում է մետրոյում լցված մարդկանց,
Չես լինի վերցված գրքերում
Ոչ էլ «մինչ վաղը» ասածի մեջ։

Դու չես լինի իմ երազներում՝ 
Բառերիս սկզբնական նպատակակետում,
Դու չես լինի հեռախոսի համարում
Tuesday, April 28, 2020

Կարլ Գուստավ Յունգ «Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը»


Կառլ Գուստավ Յունգ
Ինչպե՞ս է մարդը դառնում անանուն միավոր: Ինչու՞ է պետության աբստրակտ գաղափարն ավելի իրական, քան մարդու կյանքը: Եվ ի՞նչը կարող է փոխել մարդու այս աննախանձելի դերը ժամանակակից կյանքում:
Հրապարակում ենք հատված շվեյցարացի հոգեբուժ Կարլ Յունգի ՝ «Չբացահայտված ինքնություն» գրքից:


Ի՞նչ է կատարվում հիմա մեր աշխարհում: Ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ի՞նչ է կատարվում մարդկանց հոգիներում: Բավական է մեկ անգամ դիտել նորությունները սարսափելու համար պետական քաղաքականությունից, պաշտոնյաների անտեղյակությունից, մարդկանց լուռ համաձայնությունից (սակայն ամենինչ սովորկանի պես է ՝ «մարդիկ լուռ են» ):
Monday, April 27, 2020

20 մոտիվացնող ասույթ

Եթե լսում եք, որ ձեր ներքին ձայնն ասում է «Դու չես կաող նկարել», ապա, բոլոր միջոցներով նկարեք, և այդ ձայնը կլռի։
Վինսենթ վան Գոգ

Մի ասա, որ չունես բավարար ժամանակ։ Դու յուրաքանչյուր օրվա մեջ ունես նույնքան ժամ, որքան ունեցել են Էլեն Կելլերը, Պաստյորը, Միքելանջելոն, Մայր Թերեզան, Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆֆերսոնը և Ալբերտ Էյնշտեյնը։
Հ․ Ջեքսոն Բրաուն կրտսեր․