Կորտասար |
Եվ ես շատ լավ գիտեմ, որ այնտեղ չես լինի.
Դու չես լինի փողոցում,
Գիշերը լուսամփոփի
հանած շշնջոցում,
Չես էլ լինի մենյու ընտրելու ժեստի մեջ,
Ոչ էլ կլինես ժպիտի մեջ, որը
թեթևացնում է մետրոյում լցված մարդկանց,
Չես լինի վերցված գրքերում
Ոչ էլ «մինչ վաղը» ասածի մեջ։
Դու չես լինի իմ երազներում՝
Բառերիս սկզբնական նպատակակետում,
Դու չես լինի հեռախոսի համարում
Կամ մի զույգ ձեռնոցների գույնի,
Կամ մի վերնաշապիկի։
Ես կզայրանամ, սիրելիս,
Առանց դա քեզ հետ կապելու,
Ու կգնեմ կոնֆետներ, բայց ոչ քեզ համար.
Ես կկանգնեմ անկյունում, ուր
Դու չես գա։
Եվ ես կասեմ այն խոսքերը, որոնք ասվում են,
Եվ ես կուտեմ այն բաները, որոնք ուտվում են,
Ես կերազեմ այն երազանքլները, որոնց երազում են,
Ու ես լավ գիտեմ, որ դու չես լինի այնտեղ,
Ոչ էլ այստեղ՝ ներսում, այն բանտում,
Որտեղ ես դեռ քեզ պահում եմ
Ոչ էլ այնտեղ՝ դրսում, գետի մեջ փողոցների և կամուրջների։
Դու չես լինի, չես լինի անգամ որպես հիշողւթյուն,
Եվ երբ մտածեմ քո մասին, կմտածեմ այնպիսի մի միտք,
որը մռայլորեն կփորձի հիշել քեզ։
Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի
Խորհրդատու՝ Ռուզան Սարգսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment