Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, December 12, 2020

Մաթեմատիկական որոշ խնդիրներ լուծում չունեն, և դա այնքան էլ վատ չէ


Կառուցեք չորս ուղիղ անկյուններով ուռուցիկ ութանկյուն:

Հնարավոր է՝ իմ այսպիսի առաջադրանքներ տալը շատ բան է ասում իմ ուսուցիչ կերպարի մասին: Ես հետևում եմ, թե ինչպես են ուսանողները հետևողականորեն փորձում կառուցել ուղիղ անկյունները: Երբ չեն կարողանում, նրանք փորձում են մեկումեջ այդ ուղիղ անկյուններն ուղղել: Կրկին մատնվելով անհաջողության` նրանք դնում են այդ անկյունները բազմանկյան մեջ պատահական ձևով: Աշակերտների ուղեղների ճռճռոցը ուսուցչի ականջների համար երաժշտություն է։

Thursday, December 31, 2020

Մաթեմատիկան և «Սուրբ ծննդյան տասներկու օրերը»

 


Թարգմանությունը՝ Արամ Պետրոսյանի
Խորհրդատու՝ Հերմինե Անտոնյան

Սա, իմ կարծիքով, շատ հետաքրքիր հոդված է, որում ներառել եմ երկու թարգմանություն։ Մեկը «Twelve Days of Christmas»  անգլիական սուրբ ծննդյան հին երգի թարգմանությունն է, իսկ մյուսը Թեո Դրեյնի հեղինակած մի մաթեմատիկական հոդվածի թարգմանությունն է, որը հնարավորինս լավ ընկալելու և վայելելու համար անհրաժեշտ համարեցի թարգմանել նաև բանաստեղծությունը։