- YouTube-ի տեսանյութերի շուրջ 20%-ը կապված է երգի հետ:
- Տեխնոֆոբիան վախն է տեխնիկայից:
- Աշխարհի բնակչության գրեթե կեսը երբեք չի կատարել հեռախոսազանգ:
- Աշխարհի ամենաթանկարժեք հեռախոսահամարը 666-6666-ն է: Այն վաճառվել է աճուրդի միջոցով 2.7 միլիոն դոլարով:
«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Sunday, May 12, 2019
Տեխնոլոգիական փաստեր
Author:
INTEREST
Label:
տեխնոլոգիա,
Քրիստինա Մեսրոպյան
Thursday, May 9, 2019
Մարդկության մասին խոսող 5 հուշարձան
1. Ռեյխստագի՝ նացիստների սպանված 96 պատգամավորների հուշարձանը
Հուշարձանը գտնվում է Ռեյխստագի ստորոտում: Սալերի վրա պատգամավորների անուններն են, որոնք չեն միացել նացիստներին և կյանքով են վճարել դրա համար: Մեծ մասը զոհվել է 1933-ից մինչեւ 1945 թվականը: Միայն մեկի՝ Ջորջ Ուենդի մահվան թիվն է նշված 1948 թվականը (մահացել է նացիստական «Բրանդենբուրգյան էֆթանազիա» կենտրոնում լինելու հետեւանքներից): Պատգամավորների թվում եղել են 90 տղամարդիկ և 6 կին:
Thursday, May 2, 2019
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ
ԳՄօրգանիզմը գիտության ամենահակասական ոլորտներից է։ Գենային ինժեներիան օգտագործվում է շատ ոլորտներում։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ բժշկության մեջ կիրառվող ԳՄ ինսուլինը լայնորեն ընդունված է, բանավեճը թեժանում է, երբ խոսքը գնում է ուտելիքի և գյուղատնտեսության մասին։
Ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ է նույն բանի հանդեպ վերաբերմունքն այդքան տարբեր։ Եկեք հասնենք խնդրի արմատներին և հասկանանք ԳՄՕ-ների վերաբերյալ փաստերը, վախերը և հեռանկարները։
Thursday, April 11, 2019
Երաժշտական տարօրինակ գործիքներ
Երգող ծնգացող ծառը
Արվեստի այս գործը կառուցված է զանազան չափերի խողովակներից: Քամին անցնում է խողովակների միջով և ստեղծում ահարկու ձայն: Օրիգինալը հասնում է մինչև երեք մետրի և գտնվում է Անգլիայում՝ Արևելյան Լանչաշիրի հովտում: 2017թվականի մարտին քույր երգող ծնգացող ծառ է կառուցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Աուստինից դուրս՝ Տեխասում:
Thursday, April 4, 2019
Արթուրո Պերես-Ռևերտե. Իսպանական ջրեր
Կարծեմ էլի ասել եմ, որ երբ այլևս չեմ կարողանում տանել այս վայրը, որ ես և ոմանք կոչում ենք Իսպանիա, փորձում եմ գրադարանի միջով նայել նրան` հասկանալու և գոնե տանելի դարձնելու համար նրա սոցիալական հիվանդությունը, պատմական ստորությունը և նրա շարունակական դժբախտությունը։ Ուզում եմ ասել, որ դիմում եմ գրքերին՝ որպես բացատրություն և ցավազրկող։ Եվ իսկապես որ դա թեթևացնում է։
Մխիթարում է, և դա արդեն ինչ-որ բան է, քանի որ ցանկացած բանի ըմբռնումն օգնում է այն գլխում տեղավորելուն։ Սակայն այսօր ինձ դուք բռնեցրիք գրելիս` զենքերը մի կողմ դրած։ Եվ պետք է խոստովանեմ, որ երբ խոսում եմ գրադարանի մասին, այնքան էլ
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Նանոր Հովհաննիսյան,
Նարինե Բարսեղյան
Friday, March 15, 2019
Արվեստների ուսուցումը կարող է ավելի կարևոր դառնալ, քան մաթեմատիկան
Ըստ կրթության առաջատար մասնագետի՝
ապագայում
արվեստը
կարող
է
ավելի
կարևոր
լինել
երիտասարդների
համար,
քան
մաթեմատիկան։
Հետազոտող Անդրեաս Շլեյխերը, որ Տնտեսական համագործակցության և զարգացման
կազմակերպությունում միջկառավարական
տնտեսական
կազմակերպության
Սովորողների
գնահատման
միջազգային
ծրագրի ղեկավարն
է,
Համայնքների
պալատում
հնչած հարցին
պատասխանեց,
որ
ինքը
համոզված
է,
որ
երիտասարդներն
ավելի
շատ
օգուտ
կստանան
ստեղծագործական
հմտություններից,
քան
թեստային
համակարգով
սովորելուց։
Tuesday, February 26, 2019
Երջանկությունը չի գալիս դրսից
Մտերիմները (ամուսին, կին, երեխա, հայր, մայր, մտերիմ ընկեր և այլն)
մեր կյանքում նրա համար չեն, որ մեզ երջանիկ դարձնեն և բավարարեն մեր
ակնկալիքները։
Եթե դուք այլ կեպ եք մտածում՝ որ ինչ-որ մեկը պետք է ձեզ սիրի,
հոգ տանի ձեր մասին, լինի հավատարիմ, ուշադիր, հասկացող, ապա տառապանքները
անխուսափելի են։
Ենթադրենք, որ դուք մի քանի անգամ հայտնվում եք նույն
իրավիճակում․ մտերիմը, որին այդքան վստահում էիք,
հանկարծ հարվածում է (կրկին) ամենացավոտ տեղին։ Իսկ նա իրականում օգնում է
հասկանալ՝ երջանկությունը չի գալիս դրսից։ Այն ինչ-որ մեկի հոգատարության,
ըմբռնման կամ հավատարմության մեջ չէ։
Author:
INTEREST
Label:
"Собиратель звезд" Անգելինա Արզումանյան,
Գոհար Սմբաթյան,
երջանկություն
Sunday, February 3, 2019
«Ես սիրում եմ այն ամենը, ինչ ունեմ». Էլչին Սաֆարլի
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Գոհար Սմբաթյան,
Էլչին Սաֆարլի
Friday, January 4, 2019
Ուղեղը զարգացնելու 10 անխափան միջոց
Յուրաքանչյուր ոք ցանկանում է բարձրացնել իր մտավոր ունակությունների մակարդակը, սակայն դրա համար պետք է գործադրվեն որոշակի ջանքեր: Ներկայացնում ենք ուղեղի գործունեության բարելավման 10 պարզ ուղի:
Ուղեղի մարզում
Սա կարող է պարունակել մտավոր պարբերական գործունեության ցանկացած ձև: Մաթեմատիկայի երկրպագուները կգերադասեն լուծել երկրաչափական ու հանրահաշվական խնդիրներ,
Ուղեղի մարզում
Սա կարող է պարունակել մտավոր պարբերական գործունեության ցանկացած ձև: Մաթեմատիկայի երկրպագուները կգերադասեն լուծել երկրաչափական ու հանրահաշվական խնդիրներ,








